Սոցիալական

«Մեր սոցիալական իմունիտետը»

Հեղինակ՝ Նելլի Ռաֆայելյան

Սոցիալական ոլորտի՝ տասնյակ տարիների համակարգային կոռուպցիան Հայաստանում կանխել է ոլորտի լիարժեք զարգացումը և փոշիացրել առանձին մասնագետների ու կազմակերպությունների՝ այդ ուղղությամբ ներդրած ջանքերը։  Թերևս ամենամեծ  ձախողումն այն է, որ սոցիալական աջակցության համակարգը չամրապնդեց իր կենսունակությունը, հատկապես տարատեսակ մարտահրավերներին դիմադրելու իմաստով։  Կորոնավիրուսը դարձավ ևս մեկ փորձություն՝ մեր սոցիալական իմունիտետի համար։

«Մեր սոցիալական իմունիտետը» ֆիլմը պատմում է COVID-19-ի պատճառով առաջացած խնդիրների և սոցիալական պաշտպանության ոլորտի արձագանքի մասին։  

Կրթություն

«Մեծ դասամիջոց»

Հեղինակ՝ Լիլիթ Ավագյան

Ֆիլմը ներկայացնում է Արտակագ դրության պայմաններում կրթության և գիտության ոլորտներում՝ առավել տեսանելի դարձած խնդիրները:

  • Որքանո՞վ էր հանրակրթությունը պատրաստ հեռավար ուսուցման, եթե պաշտոնական տվյալներով, դասապրոցեսից դուրս է մնացել սովորողների 20 %-ը:
  • Հասանելի՞ էր կրթությունը հաշմանդամություն ունեցող կամ ազատազրկման վայրերում գտնվող երեխաներին:
  • Պատրա՞ստ է կրթական համակարգը սեպտեմբերին:

Խնդիրները, որոնք արձանագրում են ոլորտի փորձագետներն ու պատասխանատուները, նոր չեն, տասնամյակների ոչ արդյունավետ կառավարման, կոռուպցիայի հետևանք են:

Կարողանու՞մ են  նոր իշխանությունները ձևակերպել կոնկրետ խնդիրներն ու փորձել լուծել դրանք, թե՞ կրթական համակարգը դարձյալ տեղում կդոփի:
Այս և կրթության, գիտության ոլորտներին վերաբերող մի շարք խնդիրներ են բարձրացված «Մեծ դասամիջոց» վերլուծական տեսանյութում:

«Մեծ դասամիջոց» ֆիլմից ամբողջական հարցազրույցներ

Արտակարգ դրության պայմաններում կրթությունն արտակարգ չէ

Հանրային լրագրության ակումբը ներկայացնում է հարցազրույց ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի հետ՝ «CIVID-19-ի ազդեցությունը Հայաստանի կրթության ոլորտի վրա» թեմայով: Հարցազրույցը վարում է Լիլիթ Ավագյանը:

Կրթության իրավունքը ՔԿՀ-ներում՝ Արտակարգ դրության պայմաններում. Գայանե Հովակիմյան և Լիլիթ Ավագյան

Կրթության իրավունքը ՔԿՀ-ներում՝ Արտակարգ դրության պայմաններում. Գայանե Հովակիմյան և Լիլիթ Ավագյան

Առողջապահություն

Հեղինակ՝ Լիլիթ Հովհաննիսյան

Նոր կորոնավիրուսի տարածումը լուրջ մարտահրավեր դարձավ թե՛ աշխարհի և թե՛ Հայաստանի առողջապահական համակարգի համար: Ի՞նչն էր բացակայում Covid 19-ի դեմ  պայքարի հայաստանյան քարտեզում։ Ոլորտի փորձագետների գնահատմամբ՝ վերջին 30 տարիներին առողջապահությունը չի համարվել առաջնակի ոլորտ։ Տրամադրված սուղ միջոցները փոշիացվել են անհայտ կամ ոչ պատշաճ ուղղություններով։ Տասնամյակներ թերսնված, կոռումպացված համակարգն ինչպե՞ս արձագանքեց համաշխարհային պանդեմիային։ Կովիդ այս համավարակը բավական լուրջ թեստ դարձավ առողջապահության համար. ինչպե՞ս հանձնեց թեստը համակարգը։ Թեստի պատասխանը՝ ֆիլմում։