31.08.2020

  • Կայացվում են Պարետի N267-Ա, N268-Ա և N269-Ա՝ մի շարք տնտեսվարողների նկատմամբ կրառվող սահմանափակումների մասին որոշումները։
  • Պարետի կողմից սահմանված նորմերի պահպանման նպատակով՝ 30.08.2020-ի դրությամբ իրականացվել է 74767 ստուգում:
  • Արձանագրվել է մահվան 2 դեպք։ Պացիենտները եղել են 64 և 67 տարեկան տղամարդիկ: Վերջիններս ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
  • Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել: Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 287 մարդու մոտ, որից 262-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 23, ընդհանուր մեկուսացված է 50 քաղաքացի:
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 97 43878
Առողջացածներ 634 38356
Բացասական թեստեր 892 163051
Մահվան դեպքեր 2 881