31.03.2020

  • Կայացվում են Պարետի N25` Չարենցավան համայնքում կիարռվող սահմանափակումների, N26՝ մարտի 31-ի N25 որոշումը ուժը կորցրած ճանաչելու և N27՝ ՀՀ տարածքում կիրառվող սահմանափակումների վերաբերյալ որոշումները։ 
  • ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի ասուլիսը։
  • Ն. Փաշինյանը ուղիղ եթերով հայտնում է առնվազն 10 օրով խստացված սահմանափակումները երկարացնելու մտադրության մասին։
  • Առանձնացվել են տարբեր վայրեր, որոնք կարող են արդյունավետ ծառայել մեր համաքաղաքացիների մեկուսացման համար, եթե նման անհրաժեշտություն կառաջանա։
  • Կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հեռախոսային խոսակցությունները վերահսկելու՝ կառավարության ներկայացրած օրինագիծը իշխանական խմբակցությունը կարողացավ երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունել։
  • Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության իրավիճակով պայմանավորված՝ Արտաշատի բազմապրոֆիլ բժշկական կենտրոնը վերապրոֆիլավորվել է ինֆեկցիոն բժշկական կենտրոնի:
  • ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը Ֆեյսբուքի էջում ներկայացրել է Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերն ըստ Երևանի և մարզերի:
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 39 571
Առողջացածներ 1 31
Բացասական թեստեր 171 2700
Մահվան դեպքեր 0 3