30.06.2020

  • Կայացվում են Պարետի N163-Ա և N164-Ա որոշումները՝ մի շարք տնտեսվարողների նկատմամբ կրառվող սահմանափակումների մասին։
  • Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զորակցության նամակ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
  • Հունիսի 30-ի ժամը 11:00-ի դրությամբ՝ Արցախում նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) վարակված 118 քաղաքացիներից 87-ն առողջացել են: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1921 թեստավորում: Այս պահի դրությամբ՝ մեկուսացված է 56 քաղաքացի:
  •  Մարտի 15-ից մինչ այժմ շուրջ 8000 ՀՀ քաղաքացիներ, որոնք, կորոնավիրուսի հետ կապված իրավիճակով պայմանավորված չէին կարողանում վերադառնալ հայրենիք, աշխարհի տարբեր երկրներից տեղափոխվել են Հայաստան: 2200-ի տեղափոխումը կազմակերպվել է անվճար: Ընդհանուր առմամբ պարետատան թույլտվությունների հիման վրա իրականացված թռիչքների արդյունքում Հայաստան է վերադարձել ավելի քան 40 000 ՀՀ քաղաքացի։
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 523 26065
Առողջացածներ 515 14563
Բացասական թեստեր 1298 87600
Մահվան դեպքեր 10 453