29.05.2020

  • Արձանագրվել է մահվան 7 դեպք: Պացիենտները եղել են 61 (կին), 82 (տղամարդ), 73 (տղամարդ), 70 (տղամարդ), 75 (տղամարդ), 76 (տղամարդ), 64 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:
  • Մայիսի 29-ի  ժամը 11:00-ի դրությամբ՝ Արցախում նոր տիպի կորոնավիրուսով վարակված 38 քաղաքացիներից 25-ն արդեն առողջացել  են: Ընդհանուր առմամբ, կատարվել է  863 թեստավորում: Այս պահի դրությամբ՝ մեկուսացված է  67 քաղաքացի:
  • Ճեպազրույց պարետատան նիստից հետո։
  • Ծանր և ծայրահեղ ծանր է 416 անձի վիճակը, թոքային օդափոխման սարքին միացված կա 15 պացիենտ։
  • ԱՆ Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջով դիմել է բժիշկներին՝ ասելով, որ անհրաժեշտ է նրանց մասնագիտական ներուժը:
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 251 8927
Առողջացածներ 20 3317
Բացասական թեստեր 788 48154
Մահվան դեպքեր 7 127