28.06.2020

  • Արձանագրվել է մահվան 7 դեպք: Պացիենտները եղել են 82 (տղամարդ), 63 (կին), 66 (կին), 84 (կին), 96 (կին), 67 (տղամարդ) և 67 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
  • Արցախում նոր կորոնավիրուսային վարակը հաստատվել է ևս 3 քաղաքացու մոտ, ովքեր միևնույն ընտանիքի անդամներ են, ապրում են Շուշիի շրջանում, և որպես նախկինում հաստատված վարակի օջախի կոնտակտավորներ՝ նախապես մեկուսացված էին:
  • Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում` կոչ անելով սահմանափակել մեր ոչ կենսական շփումները, այցերը, միջոցառումները, հանդիպումները։
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 482 25127
Առողջացածներ 181 13297
Բացասական թեստեր 916 85444
Մահվան դեպքեր 7 433