28.04.2020

  • Կայացվում են Պարետի N59՝ ապրիլի 21-ի N48 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ և ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, N58՝ մարտի 31-ի N27 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ և ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ և N60` մի շարք տնտեսվարողների նկատմամբ կրառվող սահմանափակումների մասին որոշումները։ 
  • Ն. Փաշինյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերը՝ «Զրույց քաղաքացու հետ. կոմունալ ճգնաժամ» վերնագրով:
  • Հայաստանի բանկերի միությունը տեղեկացրեց, որ ապրիլի 27-ի դրությամբ  վարկային արձակուրդ են տրամադրել կամ այլ կերպ վերանայել են մոտ 470 հազ. ֆիզիկական անձանց 758.325 վարկ՝ 26,5 մլրդ դրամի չափով եւ  14,6 հազ. իրավաբանական անձանց 16.356 վարկ՝ 48,3 մլրդ դրամի չափով:
  • 5-րդ միջոցառման շահառու է հանդիսացել 14 հազար 872 կազմակերպություն։ ՊԵԿ-ն այդ բոլոր կազմակերպություններին ծանուցումներ է ուղարկել, որ իրենք հանդիսանում են շահառու։ Նրանցից 10 հազար 134-ն արդեն դիմում են ներկայացրել փոխհատուցում ստանալու հայտով, եւ ՊԵԿ-ը արդեն վճարման հանձնագրեր է կազմել, որի չափը կազմում է 1 մլրդ 623 մլն դրամ։
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 65 1922
Առողջացածներ 34 900
Բացասական թեստեր 828 18257
Մահվան դեպքեր 0 30