Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով՝ 25.08.2020-ի դրությամբ կայացվել է 5158 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում: 25.08.2020-ի դրությամբ իրականացվել է 72289 ստուգում, որից միայն 715-ը՝ նշված օրը:
Արձանագրվել է մահվան 3 դեպք։ Պացիենտները եղել են 75 (կին), 98 (կին) և 80 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել: Առողջացել 3 քաղաքացի։ Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 271 մարդու մոտ, որից 252-ը հաղթահարել է հիվանդությունը: