25.06.2020

  •  Կայացվում են Պարետի N155-Ա և N156-Ա որոշումները՝ մի շարք տնտեսվարողների նկատմամբ կրառվող սահմանափակումների մասին։
  • Կառավարությունը հաստատել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 22-րդ միջոցառումը. միանվագ աջակցություն կտրամադրվի աշխատանքը կորցրած քաղաքացիներին ՝ նվազագույն ամսական աշխատավարձի չափով։
  • Արցախում Կորոնավիրուսային վարակի նոր օջախ է հայտաբերվել Շահումյանի շրջանում: Այդ շրջանակից 1 նոր դեպք է գրանցվել Չարեքտարի համայնքում: Եվս 2 նոր դեպք էլ հաստատվել է Գետավանի վարակման օջախի շփման շրջանակից:
  • Ընդհանուր առմամբ՝ արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է 46610  արձանագրություն, իսկ հունիսի 24-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման 1710  դեպք։
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 759 23247
Առողջացածներ 814 12149
Բացասական թեստեր 1551 81799
Մահվան դեպքեր 13 410