24.03.2020

  • Կայացվում են Պարետի N14՝ ՀՀ ողջ տարածքում տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ կիրառվող սահմանափակումների վերաբերյալ, N15՝ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում հանրային ծառայության իրականացման նկատմամբ կիրառվող սահմանափակումների վերաբերյալ և N16՝ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում անձանց տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ որոշումները։ Պարետի որոշմամբ անձնական տրանսպորտային միջոցներով թույլատրվում է առավելագույնը 2 անձի տեղափոխումը՝ ներառյալ վարորդի։
  • «Հայփոստի» աշխատակիցները նպաստներն ու թոշակները կառաքեն շահառուների բնակարաններ։
  • Մշակվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երկրորդ միջոցառումը գյուղատնտեսության ոլորտի համար։
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը ժողովրդին։
  • ՀՀ Փոխվարչապետի խորհրդական Սուրեն Քրմոյանի ասուլիսը։ Քրմոյանը հայտնում է, որ ՀՀ կառավարությունը գործարկել է կորոնավիրուսի դեմ պայքարի միասնական տեղեկատվական հարթակ Covid19.gov.am կայքը
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 30 265
Առողջացածներ 14 16
Բացասական թեստեր 180 1312
Մահվան դեպքեր 0 0