Կայացվում են Պարետի N148-Ա, N149-Ա, N150-Ա և N151-Ա որոշումները՝ մի շարք տնտեսվարողների նկատմամբ կրառվող սահմանափակումների մասին։
Արցախում Նոր կորոնավիրուսային վարակը հաստատվել է ևս 6 քաղաքացու մոտ:
Ն. Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտնում է, որ մայիսին վերականգնվել է ապրիլին փակված 71 հազար 471 աշխատատեղերից 50 հազար 94-ը: Վերականգնման այդ գործընթացը շարունակվում է:
ԱԺ փոխնախագահ, ԲՀԿ-ական Վահե Էնֆիաջյանը հայտարարել է, որ վարակվել է կորոնավիրուսով: Սա ԱԺ պատգամավորների շրջանում առաջին դեպքն է:
Ն. Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.«Հիշեք, 100 նոր վարակվածից 15-ը անխուսափելիորեն հոսպիտալացվելու է, որից 5-ը անխուսափելիորեն հայտնվելու է վերակենդանացման բաժանմունքում, որից երկուսը, ցավոք եւ ի հեճուկս բոլոր ջանքերի, մահանալու է»:
Անցած տասը օրվա ընթացքում, բակերում իրականացված ստուգումների արդյունքում, դիմակ չդնելու համար 1264 անձի նկատմամբ կազմվել է արձանագրություն։