23.04.2020

  • Կայացվում են Պարետի N53՝ մի շարք տնտեսվարողների նկատմամբ կրառվող սահմանափակումների մասին և N54՝ մարտի 31-ի N27 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ և ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ որոշումները։ Այս որոշումով հանվում է միջմարզային տեղաշարժի սահմանափակումը, և վերացվում են անցակետերը:
  • Կառավարության կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 14-րդ միջոցառմամբ օժանդակություն կստանան ուսանողները։
  • Արցախում Նոր կորոնավիրուսի կասկածանքով թեստավորված ևս մեկ քաղաքացու փորձանմուշի հետազոտության արդյունքը դրական է, ինչը նշանակում է, որ նրա մոտ վարակը հաստատվել է:
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Ծիծեռնակաբերդից՝ Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ։
  • Ա. Թորոսյանը Շանթի եթերում խոսել է կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված իրավիճակի մասին` որոշակի կարևոր շեշտադրումներով:
  • Ն. Փաշինյանի փոխանցմամբ Հայաստանի բանկերը եւ վարկային կազմակերպությունները այս պահի դրությամբ վարկային արձակուրդ են տվել 430 հազար ֆիզիկական անձանց՝ 20.3 միլիարդ դրամի չափով, եւ 12 հազար 400 իրավաբանական անձանց՝ 41.5 միլիարդ դրամի չափով։
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 73 1586
Առողջացածներ 69 728
Բացասական թեստեր 619 14956
Մահվան դեպքեր 3 27