22.03.2020

  • Կայացվում են Պարետի N10՝ մարտի 17-ի N1 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին, N11՝ մարտի 20-ի N7 որոշման մեջ լրացումներ կատարելու մասին և N12՝ ԻԻՀ և ՀՀ ՄԻՋԵՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ որոշումները:
  • Ա. Թորոսյանի ուղիղ եթերը՝ պացիենտների առողջական վիճակի վերաբերյալ: Նախարարը նշում է, որ հիվանդներից միայն 14-ի մոտ կա թոքաբորբ, և նրանցից 6-ը ինտենսիվ թերապիայի կարիք ունի։
  • Ն. Փաշինյանի ուղիղ եթերը՝ վերնագրված՝ «Մեր ռազմավարությունը պանդեմիայի պայմաններում»։ Վարչապետը նշում է, որ գրանցվել է ընդհանուր 194 դեպք, որոնց ավելի քան 70 տոկոսը կապված է Էջմիածնի ու երեւանյան արտադրամասի օջախների հետ։ Վարչապետը հայտնում է նաև, որ արտոնյալ վարկեր կտրամադրվեն աջակցության կարիք ունեցող ընկերություններին և գյուղացիական տնտեսություններին։
  • ԿԳՄՍ նախարարի համազգային ծնողական ժողովը։
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 4 194
Առողջացածներ 0 2
Բացասական թեստեր 32 1073
Մահվան դեպքեր 0 0