21.08.2020

  • Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով՝ 20.08.2020-ի դրությամբ կայացվել է 5131 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում: 20.08.2020-ի դրությամբ իրականացվել է 69852 ստուգում, որից միայն 671-ը՝ նշված օրը:
  • Արձանագրվել է մահվան 8 դեպք: Պացիենտները եղել են 62 (կին), 64 (կին), 59 (կին), 87 (տղամարդ), 92 (տղամարդ), 90 (կին), 62 (տղամարդ) և 60 (կին) տարեկան: Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
  • Արցախում առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 268 մարդու մոտ, որից 248-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 18, ընդհանուր մեկուսացված է 32 քաղաքացի:
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 139 42616
Առողջացածներ 214 35907
Բացասական թեստեր 1355 151077
Մահվան դեպքեր 8 850