21.05.2020

  • Կայացվում են Պարետի N79, N80՝ մի շարք տնտեսվարողների նկատմամբ կրառվող սահմանափակումների մասին և N81՝ մարտի 18-ի N5 որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին որոշումները։
  • ՊԵԿ-ն ամփոփում է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 10-րդ միջոցառման արդյունքները. միջոցառման շահառու 5387 տնտեսվարող ընդհանուր առմամբ ստացել է շուրջ 294 մլն. դրամ։
  • Արցախում Կորոնավիրուսային վարակը հաստատվել է 4 քաղաքացու մոտ, ովքեր Շահումյանի շրջանի վարակակիրների նույն օջախից են՝ կոնտակտավոր անձանց շրջանակից:
  • ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մամուլի ասուլիսը։
  • ԱՆ-ն «Հետքին» հայտնել է, որ մայիսի 5-ին Հայաստանում եղել է կորոնավիրուսի համար նախատեսված 56.276 ՊՇՌ թեստ, եւ ձեռք է բերվել եւս 20.000-ը։ Մայիսի 5-ին ԱՆ-ն ամբողջ հանրապետությունում արդեն իսկ իրականացրել էր կորոնավիրուսի 25.846 թեստավորում։ 
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 322 5928
Առողջացածներ 293 2874
Բացասական թեստեր 1510 41726
Մահվան դեպքեր 4 74