20.06.2020

  • Կայացվում է Պարետի N145-Ա որոշումը՝ մի շարք տնտեսվարողների նկատմամբ կրառվող սահմանափակումների մասին։
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նամակ է ուղարկել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին, հայտնելով որ չի կարողանա մասնակցել Հայրենական Մեծ պատերազմի 75-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին։
  • Արցախում Նոր կորոնավիրուսային վարակը հաստատվել է Հադրութի շրջանի ևս երկու կոնտակտավոր բնակիչների մոտ:
  • Վարչապետի խոսքը ՀՀ և ԱՀ Անվտանգության խորհուրդների համատեղ նիստին։
  • Լիտվայից Հայաստան է ժամանել լիտվացի բուժաշխատողների և փորձագետների առաքելությունը։
  • Հունիսի 19-ին Լեհաստանից Հայաստան ուղևորվեց լեհական մարդասիրական օգնության բժշկական պարագաներով բեռնված ինքնաթիռը։
  • Հունիսի 18-ի դրությամբ՝ Ռուսաստանից կազմակերպվող չարտերային չվերթներով Հայաստան վերադառնալու համար դիմում-հայտ ներկայացրած քաղաքացիների թիվը գերազանցել է 25 հազ․100-ը։
  • Կրկին 3 թթվածնային սարք ու 6000 պաշտպանական դիմակ Վրաստանից հասավ Հայաստան։
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 551 19708
Առողջացածներ 588 8854
Բացասական թեստեր 1292 74078
Մահվան դեպքեր 13 332