20.04.2020

  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր անցկացրել է կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման հակաճգնաժամային միջոցառումների վերաբերյալ հերթական խորհրդակցությունը։
  • ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանի մամուլի ասուլիսը։
  • ՀՀ փոխոստիկանապետ Հայկ Մհրյանի մամուլի ասուլիսը։ Վերջինս հայտնեց, որ 10 ոստիկանի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել, որից 5-ն արդեն առողջացել է։ Ըստ Մհրյանի՝ հանրապետությունում մեկուսացման 37 վայր կա, այդ թվում՝ հիվանդանոցներ եւ հյուրանոցներ։
  • Ն. Փաշինյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերը՝ ««Մեծ հիասթափության» մոդելավորումը» վերնագրով։
  • Արցախի Պարետի N8 որոշմամբ, Արցախի պետական սահմանի անցակետով ապրիլի 22-ից արգելվում է Արցախի Հանրապետության քաղաքացիների ելքը՝ որոշ բացառություններով։
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 62 1391
Առողջացածներ 29 609
Բացասական թեստեր 494 12527
Մահվան դեպքեր 2 24