18.08.2020

  • Կայացվում են Պարետի N253-Ն՝ ՀՀ ողջ տարածքում կիրառվող ժամանակավոր սահմանափակումների եվ կանոնների վերաբերյալ և N254-Ն՝ մարտի 18-ի N5 որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին որոշումները: Այսուհետ դիմակ կարող են չկրել հեռուստահաղորդավարները, եթե հեռուստահաղորդումների և հեռուստածրագրերի հեռարձակման ժամանակ հեռուստատեսային տաղավարում մենակ են։ Վերաբացվել են գրադարանները, թանգարանները, մշակույթի ոլորտը։
  • ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնն» ամփոփել է COVID-19-ի դեմ պայքարում մինչ այս կատարված աշխատանքները։
  • «Նորքի» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում վերջին 6 ամիսների ընթացքում իրականացվել է շուրջ 11,000 պացիենտների բուժսպասարկում, ստեղծվել է շուրջ 400 նոր աշխատատեղ, կառուցվել են մոդուլային հիվանդասենյակներ։
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 210 42056
Առողջացածներ 244 35226
Բացասական թեստեր 1696 146511
Մահվան դեպքեր 1 833