Կայացվում է Պարետի N140-Ա որոշումը՝ Նախադպրոցական ուսումնական հաստատությունների նկատմամ կիրառվող սահմանափակումների մասին և N141-Ա և N142-Ա որոշումները՝ մի շարք տնտեսվարողների նկատմամբ կրառվող սահմանափակումների մասին։
Արցախում Նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս 12 քաղաքացու մոտ։ Ընդհանուր առմամբ, COVID-19-ը հաստատվել է 91 մարդու մոտ, որից 54-ն արդեն հաղթահարել է հիվանդությունը:
Մեկնարկել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 21-րդ միջոցառումը։
Էկոնոմիկայի նախարարությունը հայտնում է, որ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 3-րդ միջոցառումից օգտվելու համար տնտեսավարողներից ստացվել է 1684 հայտ, պահանջված ընդհանուր գումարի չափը` 17,085.20, չափանիշներին բավարարող հայտերը` 859-ը` ընդհանուր գումարը` 9,480.00մլն. դրամ: Հունիսի 11-ի դրությամբ կնքվել է 637 պայմանագիր` 7,355.90 մլն. դրամի չափով:
Ա. Թորոսյանը ԱԺ-ում խոսել է կորոնավիրուսային հիվանդության վիճակագրության և հրապարակվող հասցեների մասին։