17.04.2020

  • Կայացվում են Պարետի N43 ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ՄԱՀԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԴԻԱԿՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԵՎ ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ և N44՝ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՎԱՐԱԿԻ (COVID-19) ՀԵՏևԱՆՔՈՎ ՄԱՀԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԴԻԱԿՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԵՎ ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ որոշումները։
  • ԱՆ Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան էջում հայտնեց, որ կորոնավիրուսով վարակված կնոջ ծննդաբերությունից հետո նրա թեստը բացասական է եղել, իսկ երեխան դեռ պետք է թեստավորվի: Սա առաջին դեպքն է Հայաստանում, երբ ծննդաբերում է վարակակիր անձը:
  • Պարետատան հայտարարությունն արտերկրում ՀՀ քաղաքացիներին առնչվող դրության վերաբերյալ։ 
  • Ներկա իրավիճակի եւ ձեռնարկվող քայլերի մասին երեկոյան քաղաքացիներին ուղերձ հղեց  Նիկոլ Փաշինյանը: 
  • ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի մամուլի ասուլիսը։ Նրա փոխանցմամբ Եվրոպական երկրներում, ԱՄՆ-ում և Ռուսաստանի Դաշնությունում գտնվող բազմաթիվ հայեր վարակված են նոր տիպի կորոնավիրուսով։
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 47 1238
Առողջացածներ 121 523
Բացասական թեստեր 956 10547
Մահվան դեպքեր 1 20