16.06.2020

  • Կայացվում է Պարետի N139-Ն որոշումը՝ մայիսի 3-ի N63 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին։ Այս որոշմամբ քաղաքացիների համար անձը հաստատող փաստաթղթի կրումը դառնում է պարտադիր։
  • Ճեպազրույց պարետատան նիստից հետո։
  • Հունիսի 16-ի  ժամը 11:00-ի դրությամբ՝ Արցախում նոր տիպի կորոնավիրուսով վարակակիրներ չեն գրանցվել։
  • Ոստիկանությունը հայտնում է, որ Արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է 35209  արձանագրություն, իսկ հունիսի 15-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման 1213 դեպք։
  • Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով, հունիսի 15-ի դրությամբ,  կայացվել է  3044  կազմակերպության գործունեության  դադարեցման որոշում, իրականացվել է   28 616 ստուգում, որից միայն  625-ը՝ նշված օրը:
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 544 18033
Առողջացածներ 243 6814
Բացասական թեստեր 1500 69567
Մահվան դեպքեր 9 302