14.03.2020

  • Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն կորոնավիրուսի տնտեսական ազդեցությանը հակազդելու վերաբերյալ։
  • Մարտի 14-ից 24-ը կասեցվում է Երևան-Թբիլիսի-Երևան միջազգային գնացքների երթևեկությունը:
  • Ն. Փաշինյանը ու Աննա Հակոբյանի թեստի պատասխանը բացասական է։
  • Հայ-վրացական սահմանի արգելքից մտահոգված՝ մեծ թվով ջավախքցիներ գիշերը հատել են սահմանը։
  • Հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումների անհրաժեշտությունը՝ առնվազն մինչև մարտի 23-ը փակ կլինեն ՀՀ ԿԳՄՍ, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող թատերական և համերգային կազմակերպությունները՝ թատրոնները, համերգասրահները, ինչպես նաև թանգարանները և գրադարանները։
  • Ա. Թորոսյանը ուղիղ եթերի ընթացքում նշում է, որ մինչ օրս ունենք մոտ 200 մեկուսացված անձ։
  • ԱԺ նախագահ Ա. Միրզոյանը հորդորում է դադարեցնել բազմամարդ հավաքներ կազմակերպելը։
  • Այս պահին ունենք հաստատված 20 դեպք, որից 13-ը Էջմիածին քաղաքի դեպքով։
Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 7 20
Առողջացածներ 0 0
Բացասական թեստեր 94 463
Մահվան դեպքեր 0 0