13.03.2020

  • Տեղի է ունեցել Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը։
  • Ն. Փաշինյանը հայտնում է, որ մարտի 1-ից Ծաղկաձորի «Գոլդեն Փելիսում» մեկուսացված 31 քաղաքացիներից 28-ը տուն կգնան, իսկ 2-ը կուղարկվեն «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց, քանի որ նրանց մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս:
  • Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ պայմանավորված ներկայիս իրավիճակով` «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը վերապրոֆիլավորվել է և այսուհետ սպասարկելու է միայն կորոնավիրուսային հիվանդության կասկածով և հաստատված պացիենտներին:
  • Վարչապետը հայտնում է, որ այս պահի դրությամբ ամենաակտիվ և թեժ կետը շարունակում է մնալ Էջմիածինը, Էջմիածնից մեկուսացված քաղաքացիների թիվը, ըստ էության, հասել է մոտավորապես 100-ի:
  • Դասերը մինչև մարտի 23-ը դադարեցնելու և հետագա անելիքների մասին ԿԳՄՍ նախարարի ուղիղ եթերը։
  • Կողմերի փոխադարձ համաձայնությամբ Հայաստանն ու Վրաստանը որոշել են մարտի 14-ի առավոտյան ժամը 08:00-ից սկսած 10 օրով ժամանակավորապես կասեցնել երկու երկրների միջև քաղաքացիների տեղաշարժը:
Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 7 13
Առողջացածներ 0 0
Բացասական թեստեր 98 369
Մահվան դեպքեր 0 0