12.06.2020

  • Արձանագրվել է մահվան 6 դեպք: Պացիենտները եղել են 65 (տղամարդ), 66 (տղամարդ), 69 (կին), 67 (տղամարդ),  69 (կին), 69 (կին) տարեկան: Բացի վերջինից, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
  • Արցախում նոր տիպի կորոնավիրուսովի նոր դեպքեր չեն գրացնվել։ Վարակված 68 քաղաքացիներից 43-ն առողջացել  են:
  • Կառավարության արտահերթ նիստը Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի և Արտակարգ դրությունը 1 ամսով երկարացնելու մասին։ Որոշում է կայացվում երկարաձգել Արտակարգ դրությունը մինչև հուլիսի 13-ը։
  • ԱԺ-ն հատուկ նիստ է գումարում՝ ՀՀ-ում արտակարգ դրությունը երկարաձգելու վերաբերյալ։ Նիկոլ Փաշինյանը նշում է, որ Այս իրավիճակը կարող է հաղթահարվել միայն ու միայն հանրային վարքագծային փոփոխություններով:
  • 7000 պացիենտ տնային հսկողության տակ է, 1800-ը` ԲԿ-ում, 425-ը՝ ծանր, 100-ը ծայրահեղ ծանր վիճակում է։
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 723 16004
Առողջացածներ 442 6081
Բացասական թեստեր 1721 64126
Մահվան դեպքեր 6 264