10.06.2020

  • Կայացվում են Պարետի N127-Ա որոշումը՝ Նախադպրոցական ուսումնական հաստատությունների նկատմամ կիրառվող սահմանափակումների մասին, N126-Ա և N128-Ա որոշումները՝ մի շարք տնտեսվարողների նկատմամբ կրառվող սահմանափակումների մասին։
  • Արցախում Նոր կորոնավիրուսի վարակը հաղթահարել է ևս 2 քաղաքացի: Ընդհանուր առմամբ, առողջացել է 43 քաղաքացի:
  • Ճեպազրույց պարետատան նիստից հետո։ Վարչապետը հայտնում է, որ այսօր օրվա առաջին կեսին ոստիկանները 15:00-ի դրությամբ 1800 քաղաքացու տուգանել են դիմակ չկրելու համար:
  • Ա. Թորոսյանի ուղիղ եթերը՝ ազնվության, անկեղծության և սխալները ընդունելու մասին։ Այսուհետ Արցախ մուտք գործելիս անցակետում ԱՀ ԱՆ աշխատակիցներին պետք է ներկայացվեն ՊՇՌ կամ արագ թեստի պատասխանները։
  • Ոստիկանությունը տեղեկացնում է, որ ընդհանուր առմամբ՝ արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է 28916  արձանագրություն, իսկ հունիսի 10-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման 2426  դեպք։
  • Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով, հունիսի 9-ի դրությամբ, կայացվել է  2393  կազմակերպության գործունեության  դադարեցման որոշում:
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 566 14669
Առողջացածներ 240 5466
Բացասական թեստեր 1667 60720
Մահվան դեպքեր 18 245