08.06.2020

  • Հունիսի 8-ի  ժամը 11:00-ի դրությամբ՝ Արցախում նոր տիպի կորոնավիրուսով վարակակիրներ չեն գրանցվել։
  • Կայացվում են Պարետի N120-Ա և N121-Ա որոշումները՝ մի շարք տնտեսվարողների նկատմամբ կրառվող սահմանափակումների մասին։
  • Ն. Փաշինյանը Պարետատան նիստի ընթացքում հայտարարելով, որ բարձրաստիճան պաշտոնյաների գործողությունները չպիտի հակասեն վարչապետի ուղերձներին, զբաղեցրած պաշտոններից ազատում է Ոստիկանապետին, ԱԱԾ պետին և ՀՀ ՊՆ Գլխավոր շտաբի պետին։ Սրան նախորդել էր ԳՇ պետի որդու հարսանիքը, որի մասին նաև տեսանյութ էր հրապարակվել։
  • Ճեպազրույց պարետատան նիստից հետո։
  • Ն. Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ ստացվել են իր և ընտանիքի անդամների կրկնակի թեստերի պատասխանները: Բոլորի պատասխանը բացասական է:
  • Սպիտակում միանշանակ չի ընդունվում հիվանդանոցը կորոնավիրուսի բուժման համար վերապրոֆիլավորելու որոշումը։
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 350 13675
Առողջացածներ 352 4451
Բացասական թեստեր 1055 57730
Մահվան դեպքեր 6 217