06.07.2020

  • Կայացվում են Պարետի N173-Ա, N174-Ա և N175-Ա որոշումները՝ մի շարք տնտեսվարողների նկատմամբ կրառվող սահմանափակումների մասին։
  • Արցախում կորոնավիրուսային վարակի նոր դեպքեր հանրապետությունում չեն հայտնաբերվել:
  • Պարետատան նիստից հետո ճեպազրույց՝ վարչապետ Փաշինյանի մասնակցությամբ։ Ճեպազրույցի ժամանակ ԱՆ Ա. Թորոսյանը նշել է, որ կատարված թեստերի 30 տոկոսի դեպքում պատասխանը դրական է:
  • «Իմ քայլը» խմբակցությունն առաջարկում է կրկնապատկել դիմակ չկրելու համար տուգանքի չափը` 10 հազար դրամից դարձնելով 20 հազար դրամ: 
  • Առողջապահության նախարարությունն ամփոփել է կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի գործընթացում իրականացված աշխատանքները, որոնք ամփոփ ներկայացրել է մեկ տեղեկանքում: 
  • Երեւանում տեղադրվել են անվճար դիմակ բաժանելու կետեր: Ն. Փաշինյանը հայտնել է, որ ներկայում գործում է 36 կետ, շուտով նման կետեր կսկսեն գործել նաեւ մարզերում։
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 349 29285
Առողջացածներ 605 16907
Բացասական թեստեր 924 95803
Մահվան դեպքեր 12 503