06.06.2020

  • Նոր կորոնավիրուսի (COVID-19) վարակը հաստատվել է ևս 2 քաղաքացու մոտ, ովքեր Ստեփանակերտի բնակիչներ են: Վարակակիրներից մեկը ռիսկային խմբում է, 71 տարեկան։
  • Կայացվում է Պարետի N116-Ն որոշումը՝ Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքում կիրառվող սահմանափակումների վերաբերյալ, N117-Ա և N118-Ա որոշումները՝ մի շարք տնտեսվարողների նկատմամբ կրառվող սահմանափակումների մասին։
  • Ճեպազրույց Պարետատան նիստից հետո։
  • 10 օրում Արցախը կունենա կորոնավիրուսի ախտորոշման լաբորատորիա՝ օրական 150 թեստ հզորությամբ։
  • Այսօրվա դրությամբ շուրջ 200 կորոնավիրուսով հիվանդ քաղաքացի սպասում է հոսպիտալիզացիայի ենթարկվելու իր հերթին։
  • Ունենք դեպք, երբ բժշկական օգնության ուշացման պատճառով մարդ է մահացել կորոնավիրուսից։
  • Հունիսի 6-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 651 դեպք, որոնցից 360-ն` առողջացած, 8-ը` մահվան ելքով:
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 766 13130
Առողջացածներ 294 4014
Բացասական թեստեր 1731 56041
Մահվան դեպքեր 10 200