05.04.2020

  • Կայացվում է Պարետի N32 որոշումը՝ մի շարք տնտեսվարողների նկատմամբ կրառվող սահմանափակումների մասին։
  • Արարատի մարզում վարակման դեպքերը, մյուս մարզերի համեմատ, ամենաշատն են։ Նրանց առողջական վիճակն այս պահի դրությամբ գնահատվում է բավարար, մեծ մասը գնում է դեպի կազդուրում։ Ինչ վերաբերում է վարակվածների տարիքային խմբին, ապա ասեմ, որ ամենափոքրը 2.5 ամսական է, իսկ ամենատարեցը՝ 85 տարեկան։
  • Կորոնավիրուսային վարակի կասկածով հիվանդներին մեկուսացնելու համար Արցախի բուժհաստատություններում առանձնացվել են համապատասխան հիվանդասենյակներ:
  • Տ. Ավինյանը ներկայացնում Covid-19 Armenia հավելվածը։ AC19 հավելվածի (որը այլևս չի գործելու) տվյալների բազաները տեղափոխվել են Covid-19 Armenia: Հավելվածի ամենակարևոր կետը օգտատիրոջ բժշկական թեստավորումն է:
  • Պարետատունը նվիրատվությունների համար Երևանում և մարզերում առանձնացրել է հատուկ պահեստներ։
  •  ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հրապարակել է հարցուպատասխան՝ կորոնավիրոիսի տնտեսական հետևանքների չեզոքացման իններորդ միջոցառման մասին։ 
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 11 833
Առողջացածներ 5 62
Բացասական թեստեր 252 4092
Մահվան դեպքեր 1 8