02.07.2020

  • Կայացվում են Պարետի N167-Ա, N168-Ա և N169-Ա որոշումները՝ մի շարք տնտեսվարողների նկատմամբ կրառվող սահմանափակումների մասին։
  • Կորոնավիրուսի պատվաստանյութը, հնարավոր է, հասանելի լինի 2020թ. վերջին կամ 2021թ. սկզբին. կառավարությունը բանակցում է այն ձեռք բերելու ուղղությամբ։
  • Կառավարության նիստում Արսեն Թորոսյանը հայտնեց, որ վերակենդանացման բաժանմունքները պրակտիկորեն լիքն են, սակայն կան մեկ-երկու տեղեր բուժհիմնարկներում, եւ կարողանում են դրանց հաշվին ծանր ու ծայրահեղ ծանր քաղաքացիներին տեղավորել, որոնց թիվը գումարային մոտ 650 հոգի է, նրանցից 44 հոգի միացված են թոքերի արհեստական օդափոխության սարքերին։
  • Զորակոչի ընթացքում COVID-19 հակամարմինների հայտնաբերման դեպքում զորակոչիկը կթեստավորվի նաև ՊՇՌ մեթոդով: Այն հնարավորություն է տալիս, որ բանակ զորակոչվեն կասկածելի ախտանշաններ չունեցող և բացառապես առողջ նորակոչիկներ։
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 662 27320
Առողջացածներ 448 15484
Բացասական թեստեր 1675 90782
Մահվան դեպքեր 10 469