Նիկոլ Փաշինյանն ու իր ընտանիքի անդամների թեստերը դրական են։
Արցախի Հանրապետությունում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 3-ով։
Պարետատան նիստից հետո կայացածճեպազրույցիընթացքում Ն. Փաշինյանը հայտարարում է, որ Հանրապետությունում կարող են լինել 18-20 հազար ասիմպտոմ վարակվածներ։ Ա. Թորոսյանը նշում է, որ կա 440 ծանր վիճակում գտնվող քաղաքացի, 55՝ ծայրահեղ ծանր, որոնցից 16-ը միացված են թոքերի արհեստական օդափոխման սարքին։
Ընդունվում է ՊարետիN101 որոշումը՝ մի շարք տնտեսվարողների նկատմամբ կրառվող սահմանափակումների մասին։
Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով հունիսի 1-ի դրությամբ կայացվել է 1 393 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում, իրականացվել է 20 141 ստուգում, որից միայն 681-ը՝ նշված օրը: