01.04.2020

  • Կայացվում են Պարետի N28 և N29 որոշումները՝ մի շարք տնտեսվարողների նկատմամբ կրառվող սահմանափակումների մասին։
  • Կառավարությունում քննարկվել են կորոնավիրուսի հետևանքների չեզոքացմանն ուղղված միջոցառումների իրականացման ընթացքը և աջակցության նոր ծրագրերը։
  • ԱՆ Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջով հայտարարեց, որ կորոնավիրուսի դեմ պայքարի համար նոր ստեղծվող առողջապահական ենթահամակարգը կարիք ունի բուժաշխատողների, առանց որոնց հնարավոր չի լինի այդ բժշկական կենտրոններում բուժել կորոնավիրուսով հիվանդացած քաղաքացիներին:
  • Արմեն Սարգսյանը ստորագրել է ԱԺ-ի կողմից ընդունված «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքները։
  • Երևանի մետրոպոլիտենը փակ է։ Պարետի հանձնարարականով, մինչև ապրիլի 12-ը ներառյալ երկարաձգվել են արտակարգ ռեժիմի պայմաններում տեղաշարժի և տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ սահմանափակումները։
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 92 663
Առողջացածներ 2 33
Բացասական թեստեր 236 2936
Մահվան դեպքեր 1 4