Արտակարգ դրության ժամանակ մեդիայի աշխատանքն ու մեդիայի վերաբերյալ սահմանափակումները

Ինչպես կառավարությունների կողմից սահմանափակվեց մեդիայի գործունեությունը Հայաստանում և մի շարք այլ երկրներում՝ լրագրողների, ԶԼՄ-ների համար բարդ և հաճախ անհասկանալի դրություն ստեղծելով։

  • Իրավիճակ

2020 թ.-ի մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության (WHO) գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը հանդես եկավ հայտարարությամբ՝ որպես համավարակ որակելով նոր կորոնավիրուսային հիվանդությունը (COVID-19), որը դեռ 2019-ի դեկտեմբերին հայտնաբերվել էր Չինաստանում, իսկ հետագայում արագորեն տարածվել էր ամբողջ աշխարհով մեկ։ Հաշված օրերի ընթացքում վարակը ստիպեց աշխարհի բազմաթիվ երկրների իշխանություններին կոշտ քայլեր ձեռնարկելու և արագորեն արձագանքելու, որոշ դեպքերում՝ համավարակի տարածումը կանխելու նպատակով և ստեղծված համաճարակային վիճակի հիմնավորմամբ աշխարհի տարբեր երկրներում հայտարարվեց արտակարգ դրություն։ Արտակարգ դրություն հայտարարվեց նաև Հայաստանում։ 2020թ․-ի մարտի 16-ին ՀՀ կառավարությունը հաստատեց 298 – Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին։

COVID19 և կանանց իրավունքները. ուղեցույց

Տնից դուրս գալու ազատության և մարդկանց տեղաշարժի ազատության այլ սահմանափակումները նպաստում են, որպեսզի ավելանա գենդերով պայմանվորված բռնությունը. այս եզրակացությունն հաստատվել է զանգվածային լրատվամիջոցների հրապարակումներով,1 պաշտոնական հայտարարություններով2 և տարբեր պետություններում Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի ներկայացուցիչներից և իրավապաշտպաններից ստացված տվյալներով:

Արդեն իսկ բռնության վիճակում գտնվող կանայք և աղջիկներն էլ ավելի շատ են ենթարկվում բռնարարների կողմից խիստ վերահսկողության և սահմանափակումների, ընդ որում՝ չունենալով կամ գրեթե չունենալով աջակցության դիմելու հնարավորություններ: Թեժ գծերը տեղեկություններ են ստանում այն մասին, որ կանանց սպառնում են վռնդել տնից, վարակել կորոնավիրուսով կամ զրկել ֆինանսական միջոցներից և բուժօգնությունից:

Բժշկական ծառայությունների մատչելիությունը և սոցիալական հեռավորության պահպանումը COVID համավարակի ընթացքում չեն կարող կանգնեցվել բանտի դարպասներին

Քանի որ բանտերը վատ կենցաղային պայմաններ ունեցող,  հաճախ գերբնակեցված վայրեր են, դրանք COVID-19 կարգի համավարակի ընթացքում վարակի տարածման տեսանկյունից բարձր ռիսկ են ներկայացնում: Մի շարք երկրներ միջոցներ են ձեռնարկել քրեակատարողական հիմնարկների վրա ճնշումը թուլացնելու ուղղությամբ` ազատելով ազատազրկված անձանց կամ սահմանափակելով ազատազրկման վայրեր նոր ընդունվողների թիվը: Անկասկած այս մոտեցումը կարևոր է, հատկապես հաշվի առնելով աշխարհի բազմաթիվ բանտերի գերբնակեցվածության խնդիրը: Սակայն, սա միակ միջոցը չէ, որը պետությունները պետք է նախաձեռնեն առողջապահական ճգնաժամին արձագանքելու համար, քանի որ բազմաթիվ անձինք շարունակելու են մնալ բանտերում: Պետությունները նաև կրում են պարտավորություն ապահովելու ազատազրկված անձանց առողջության և կյանքի պաշտպանությունը:

ԿՈՎԻԴ-19-ը և փակ հաստատությունները. Ինչպես է ԲՀՀ Հայաստանն աջակցում քրեակատարողական հիմնարկներին՝ պայքարելու համաճարակի դեմ

Փակ հաստատություններում մարդու իրավունքներն առավելապես խոցելի են, քանի որ այնտեղ մարդու ազատությունն ու  հանրային վերահսկողությունը սահմանափակված է:   Փակ հաստատություններում անձինք գտնվում են պետության խնամքի և հսկողության ներքո, ուստի պետությունն ունի պարտավորություն նրանց կյանքի, անվտանգության, առողջության պահպանման, արժանապատվությունը չոտնահարող կենսապահովման պայմանների, արժանապատվության նկատմամբ հարգալից վերաբերմունքի ապահովման և մարդու իրավունքների հարգման տեսանկյունից: Լինելով փակ հաստատություններ՝ բանտերը ԿՈՎԻԴ-19 համավարակի տարածման տեսանկյունից բարձր ռիսկ են ներկայացնում: Բանտերում սանիտարահիգիենիկ վատ պայմանները, ազատազրկված անձանց թույլ իմունային համակարգը, բժշկական ծառայությունների անմատչելիությունը կամ դրանց տրամադրման հապաղումը նպաստում են բանտերում վարակի հնարավոր ներթափանցմանն ու տարածմանը՝ ազատազրկված անձանց դարձնելով առավել խոցելի կորոնավիրուստի նկատմամբ: