Վավերագրելով անհասկանալին
Երբ մարտի 1-ին Թեհրան-Երևան չվերթով Հայաստան ժամանած քաղաքացու մոտ պաշտոնապես հաստատվեց Նոր տիպի Կորոնավիրուսի վարակ, հանրությունը դա ընդունեց որպես մեդիա առիթ՝ առանց հետևանքների, ու կյանքը հանրապետությունում դեռ շարունակում էր ընթանալ բնականոն հունով։ Մարտի 16-ին, երբ դեպքերի ավելացման ու նոր օջախների ի հայտ գալու պատճառով հաստատվեց Արտակարգ դրություն, որն ընթանում է մինչ օրս, հասկացա, որ Հայաստանը ապահոգրված չէ աշխարհում տեղի ունեցող գլոբալ փոփոխություններից ու մարտահրավերներից, որոնք իր հետ բերելու էր պանդեմիայի պատճառ դարձած նոր, անհասկանալի վարակը։
Ֆոտոլրագրության համար այսպիսի իրավիճակը նույնպես նոր էր ու պետք էր սկսել վավերագրել անհասկանալին։ Առաջին օրերին ուղղակի լուսանկարում էի մայրաքաղաքի փողոցային անցուդարձը․ Արտակարգ դրության կանոնները սկզբում կտրուկ էին ու խիստ, մարդկանց մոտ որոշակի խուճապ էր սկսել՝ պայմանավորված ինֆորմացիայի սղությունով և անորոշությամբ, ինչպես նաև հայտարարված սահմանփակումներով։
Բոլորի ուշադրության կենտրոնում Նորոնավիրուսն էր, և մարդկանց հետաքրքիր էր թե որտեղ ինչ է կատարվում։ Փողոցային լուսանկարների միջոցով փորձում էի ֆիքսել այն, ինչ կատարվում է քաղաքում։ Մի քանի օր դրսում աշխատելուց հետո հասկացա, որ լուսանկարների միջոցով ֆիքսել եմ հիմնական թեմաները (արտեֆակտները)՝ դիմակավոր անցորդներին, հիվանդանոցների մուտքերը, պարետի սահմանված ձևաթուղթը ստուգող ոստիկաններին, ու սյուժեներն այդքանով վերջանում էին։ Ինքնամեկուսացման պահանջը և հիմնական աշխատետեղերի փակ լինելը մարդկանց կարծես անհետացրել էր փողոցներից, կադրի համար բացակայում էր հիմնական սուբյեկտը՝ մարդը։
Որոշ ժամանակ անց սկսեցի լուսանկարել հանրային տրանսպորտը ախտահանողներին, որոնցից շատերը որպես կամավոր էին աշխատում, հետո նկարեցի տարբեր կամավորական խմբերում ներգրրավված երիտասարդներին, ովքեր սննդի արկղեր էին պատրաստում ու բաժանում առավել խոցելի խավերին։ Երբ համավարակի դեմ պայքարի հիմնական օղակներից մեկը դարձան առողջության առաջնային պահպանման օղակ հանդիսացող պոլիկլինիկաները, մի քանի օր անցկացրի Երևանի պոլիկիլինիկաներում, որոնք ծանրաբեռնված ռեժիմով սպասարկում էին և՛ սովորական այցելուներին և՛ ախտորոշում ու բուժում Քովիդ 19 ունեցող հիվանդներին։
Արդեն հինգ ամիս է անցել Հայաստանում Կորոնավիրուսի վարակի հաստատման առաջին դեպքից, նոր դեպքերի ու առողջացածների թվի դրական դինամիկան մի փոքր հուսադրում է, մահերը չեն դադարել, բայց օրական հայտարվող պաշտոնական թվերը պակասել են, հանրությունը կարծես աստիճանաբար սկսել է ադապտացվել ու ապրել Կորոնավիրուսի հետ՝ զգոնությունը չկորցնելով ու սպասելով նոր մարտահրավերների։
Ֆոտոլրագրող՝ Նարեկ Ալեքսանյան
***
Վերակենդանացման բաժանմունքի լուսանկարները՝ Կարո Սահակյանի
10.03.2020
ԱԳՆ-ն կոչ արեց ՀՀ քաղաքացիներին խստագույնս ձեռնպահ մնալ Իտալիա այցելությունից, իսկ այդ երկրում գտնվող մեր քաղաքացիներին՝ անհապաղ ընդհատել ուղեւորությունն ու վերադառնալ Հայաստան։ ԱՆ-ի կոչն էր՝ խուսափել ճանապարհորդելուց դեպի Իտալիա, Ֆրանսիա, Գերմանիա, Իսպանիա, Ճապոնիա, Չինաստան, Իրան, Կորեայի Հանրապետություն:
Հռոմից եւ Միլանից դեպի Երեւան թռիչքներ կատարող «Ryanair» ավիաըանկերությունը հայտարարեց, որ մարտի 13-ից մինչեւ ապրիլի 8-ը դադարեցնում է Իտալիային առնչվող բոլոր միջազգային չվերթները: Այդպիսով՝ չեղարկվեցին նաեւ Հռոմ-Երեւան-Հռոմ, Միլան-Երեւան-Միլան թռիչքները: Վերջին չվերթները եղել են մարտի 10-ին:
11.03.2020
Ն. Փաշինյանը հայտնեց, որ արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 3 նոր դեպք, որոնցից 2-ը ՀՀ քաղաքացիներ են (45 եւ 27 տարեկան), 1-ը՝ Իտալիայի քաղաքացի (51 տարեկան), ով աշխատում է մեր երկրում: 3-ն էլ ժամանել են Իտալիայից: «Իտալիայի քաղաքացին եւ ՀՀ քաղաքացիներից մեկը գանգատներ չունեն: ՀՀ քաղաքացիներից մեկը թոքաբորբ է տանում,- տեղեկացրեց վարչապետը,- պացիենտները ժամանելուն պես հաշվառված են եղել»:
Այսպիսով՝ վարակակիրների ընդհանուր թիվը հասավ 4-ի (1+3):
14.03.2020
Սկսեցին ախտահանել Երեւանի քաղաքապետարանին ենթակա հանրային տրանսպորտային միջոցները:
16.03.2020
17.03.2020
18.03.2020
19.03.2020
20.03.2020
21.03.2020
22.03.2020
23.03.2020
24.03.2020
25.03.2020
26.03.2020
27.03.2020

28.03.2020
ԱԻՆ-ը հայտարարեց, որ վաղ առավոտից սանիտարահիգիենիկ կանխարգելիչ միջոցառումներ են իրականացվել 9 մարզերի 30 քաղաքներում եւ Երեւանում, ընդհանուր թվով՝ 666 հանրային վայրերում:
30.03.2020
31.03.2020
01.04.2020
02.04.2020
06.04.2020
07.04.2020
08.04.2020

11.04.2020
Ինքնամեկուսացված զույգը։
13.04.2020
24.04.2020

01.05.2020
Մայիսի 1-ի դրությամբ Հայաստանում վարակակիրների թիվը հասել է 2273-ի (նախորդ օրվա դրությամբ՝ +125), բուժվածները՝ 1010 (+33), մահվան դեպքերը՝ 33 (+0): Բացի այս 33-ից՝ արձանագրվել է եւս 3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուս, սակայն մահվան պատճառն այլ հիվանդություն է եղել:

04.05.2020
Հանվեցին ազատ տեղաշարժման սահմանափակումները, այսինքն՝ տեղաշարժման թերթիկի կարիք այլեւս չի լինի, շարունակում է գործել հանրային տրանսպորտի արգելքը։

07.05.2020
«Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը հայտնեց, որ շտապօգնության 12 բժիշկ կորոնավիրուսով վարակված է եւ մեկուսացված բժշկական կենտրոններում։
18.05.2020
16.03.2020
17.03.2020
18.03.2020

19.05.2020
Սահմանվեց 10 հազար դրամ տուգանք արտակարգ դրության ընթացքում ազատ տեղաշարժման պայմանները խախտելու դիմաց: Մինչ այս կիրառվում էր 100-250 հազ. դրամ տուգանք։

21.05.2020
91-ամյա Սրբուհի Մուրադյանն, ով վարակվել էր կորոնավիրուսով, առողջացմամբ դուրս գրվեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից։
24.05.2020

01.06.2020
Առավոտյան ֆեյսբուքյան ուղիղ եթերով վարչապետ Ն. Փաշինյանը հայտնեց, որ ինքն ու ընտանիքի բոլոր անդամները վարակվել են կորոնավիրուսով, սակայն ախտանշաններ չունեն:
Հունիսի 1-ի դրությամբ ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 10.009 դեպք (նախորդ օրվա համեմատ՝ +517), բուժվածները՝ 3427 (+25), մահվան դեպքերը՝ 158 (+19): Բոլորն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ: Արձանագրվել է մահվան 56 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

06.06.2020
Շուրջ 200 հիվանդ սպասում է հոսպիտալիզացիայի իր հերթին: Առողջապահական համակարգը չի հասցնում նրանց տեղավորել: Բբժշկական օգնության ուշացման պատճառով կորոնավիրուսով վարակված մարդ է մահացել։ Այս մասին ամենօրյա ճեպազրույցում հայտնեց Նիկոլ Փաշինյանը:

07.06.2020
Մինչ օրս ոստիկանությունը 20 հազար եւ ավելի վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն է կազմել արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով: Ըստ ոստիկանապետ Արման Սարգսյանի՝ ոստիկանության համակարգում կան 100 վարակակիր:

08.06.2020
Վարչապետը հայտնեց, որ ինքը եւ ընտանիքի անդամները ապաքինվել են. նրանց կրկնակի թեստերի արդյունքները բացասական են եղել:

12.06.2020
Կառավարության արտահերթ նիստում որոշվեց երրորդ անգամ երկարաձգել արտակարգ դրության ժամկետը։
Քաղաքապետարանից հայտնում են, որ պոլիկլինիկաների 12 բժիշկ վարակված է կորոնավիրուսով, 21 բժիշկ էլ մեկուսացած է։

20.06.2020
Լիտվայից ժամանած բժիշկների թիմն իր 14-օրյա առաքելությունն իրականացնելու է կորոնավիրուսային հիվանդության բուժման համար վերապրոֆիլավորված «Սուրբ Աստվածամայր» ու Վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի կենտրոններում:

23.06.2020
Հայաստան է ժամանել ֆրանսիացի բժիշկների նոր խումբ՝ ռեանիմատոլոգ Լորան Փափազյանի գլխավորությամբ։ Նրանք աջակցելու են հայ բժիշկներին կորոնավիրուսի դեմ պայքարում, իրենց լավագույն փորձն ու գիտելիքները ներդնելու Հայաստանում՝ համավարակի հետեւանքով ստեղծված ճգնաժամի հաղթահարման համար։

26.06.2020
Մարտի 1-ից մինչեւ հունիսի 26-ը Հայաստանում կորոնավիրուսով վարակվել է 248 բժիշկ, 510 բուժքույր եւ 191 մայրապետ։

28.06.2020
«Պետք է մնանք տանը ինչքան հնարավոր է շատ։ Շաբաթ-կիրակի օրերին նույնպես պետք է մնալ տանը, չգնալ հյուր, ցերեկույթների, երեկույթների, մեր հարազատների հետ բնության գրկում պիկնիկների։ Պետք է դադարեցնել խմբակային կամ նույնիսկ անհատական այցերը տարատեսակ տեսարժան վայրեր, հիմա դրա ժամանակը չէ»,- հայտարարեց ԱՆ Ա. Թորոսյանը։
Երևան, Թումոյի այգի

01.07.2020
Հուլիսի 1-ի դրությամբ ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 26.658 դեպք (նախորդ օրվա համեմատ՝ +593), բուժվածները՝ 15.036 (+473), մահվան դեպքերը՝ 459 (+6): Արձանագրվել է մահվան 153 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

03.07.2020
Հուլիսի 3-ից Երևանում գործում են Կարմիր Խաչի տաղավարներ, որտեղ կամավորները հանրությանն իրազեկում են Քովիդ 19-ից պաշտպանվելու վարքականոնների մասին, տրամադրում դիմակ, ձեռնոց և ախտահանիչներ։

09.07.2020
Կառավարության նիստում ԱՆ Ա. Թորոսյանն էլ նշեց, որ հոսպիտալացման ենթակա ու տանը սպասող հիվանդ չկա:
13.07.2020