Այս էջը ստեղծվել է Հանրային լրագրության ակումբի (ՀԼԱ ֆեյսբուքյան էջը) կողմից։ Այստեղ դուք կարող եք տեսնել Հայաստանում նոր կորոնավիրուսի տարածման առաջին օրվանից հրապարկված կարևոր նորություններն ու հայտարարությունները, ինչպես պաշտոնական անձանց և հանրային դեմքերի կողմից, այնպես էլ արժանահավատ և փաստարկված այլ աղբյուրներից։

Ըստ օրերի ներկայացված են նաև արտակարգ դրությամբ պայմանավորված որոշումները, ամենօրյա վիճակագրությունները և հանրային ելույթները։ Տեղադրված ինֆորմացիան ներկայացվում է ըստ ժամանակագրության՝ սկսած Հայաստանում կորոնվիրուսով առաջին վարակակրի հայտանբերման օրվանից՝ մարտի 1-ից:

Այս ժամանակագրական ժապավենի նպատակն է հավաքագրել և մեկտեղել արտակարգ դրությամբ և նոր կորոնավիրուսով պայմանավորված տեղեկատվությունը, պարզեցնել դրանց որոնումը հասարակության համար՝ դարձնելով այն հանրային՝ բաց տվյալների հարթակ։ Քրոնիկոնի ձևաավորումը և հավաքագրումը՝ Հրայր Զոհրաբյանի։ Օգտագործված աղբյուրների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ։

 

10.09.2020

  • Հայաստանում սոցիալական ճգնաժամ տեղի չի ունեցել. կառավարության հակաճգնաժամային միջոցառումների շրջանակում տնտեսություն ներարկվել է 163.4 մլրդ դրամ. վարչապետ։
  • Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով՝ 09.09.2020-ի դրությամբ կայացվել է 5301 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում: 09.09.2020-ի դրությամբ իրականացվել է 80459 ստուգում, որից միայն 403-ը՝ նշված օրը:
  • Արցախում հաստատվել է կորոնավիրուսային վարակի (COVID-19) 6 նոր դեպք:
  •  
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 177 45503
Առողջացածներ 201 41434
Բացասական թեստեր 3273 185756
Մահվան դեպքեր 3 909

09.09.2020

  • Կայացվում են Պարետի N279-Ա և N280-Ա՝ մի շարք տնտեսվարողների նկատմամբ կրառվող սահմանափակումների մասին որոշումները։
  • Պարետի կողմից սահմանված նորմերի պահպանման նպատակով՝ 08.09.2020-ի դրությամբ իրականացվել է 80056 ստուգում, որից միայն 439-ը՝ նշված օրը:
  • Արձանագրվել է մահվան 1 դեպք։ Պացիենտները եղել է 82 տարեկան կին և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
  • Արցախում հաստատվել է կորոնավիրուսային վարակի (COVID-19) 1 նոր դեպք:
  •  
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 174 45326
Առողջացածներ 210 41233
Բացասական թեստեր 3076 182483
Մահվան դեպքեր 1 906

08.09.2020

  • Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով՝ 07.09.2020-ի դրությամբ կայացվել է 5266 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում: 07.09.2020-ի դրությամբ իրականացվել է 79617 ստուգում, որից միայն 523-ը՝ նշված օրը:
  • Արձանագրվել է մահվան 2 դեպք։ Պացիենտները եղել են 89 (կին) և 79 (տղամարդ) տարեկան: Վերջիններս ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
  • Արցախում հաստատվել է կորոնավիրուսային վարակի (COVID-19) 1 նոր դեպք:
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 199 45152
Առողջացածներ 431 41023
Բացասական թեստեր 3319 179407
Մահվան դեպքեր 2 905

 

07.09.2020

  • Կայացվում են Պարետի N277-Ա և N278-Ա՝ մի շարք տնտեսվարողների նկատմամբ կրառվող սահմանափակումների մասին որոշումները։
  • Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով՝ 06.09.2020-ի դրությամբ կայացվել է 5245 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում: 06.09.2020-ի դրությամբ իրականացվել է 79094 ստուգում:
  • Արձանագրվել է մահվան 3 դեպք։ Պացիենտները եղել են 62 (կին), 57 (տղամարդ) և 68 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
  • Արցախում հաստատվել է կորոնավիրուսային վարակի (COVID-19) 3 նոր դեպք:
  •  
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 108 44953
Առողջացածներ 471 40592
Բացասական թեստեր 1756 176088
Մահվան դեպքեր 3 903

06.09.2020

  • Արձանագրվել է մահվան 3 դեպք։ Պացիենտները եղել են 70 (տղամարդ), 65 (կին) և 50 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
  • Արցախում նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) 8 նոր դեպք է հաստատվել: Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 312 մարդու մոտ, որից 270-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 40 մեկուսացված է 65 քաղաքացի:
  •  
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 62 44845
Առողջացածներ 32 40121
Բացասական թեստեր 976 174332
Մահվան դեպքեր 3 900

05.09.2020

  • Արձանագրվել է մահվան 2 դեպք։ Պացիենտները եղել են 69 և 55 տարեկան կանայք: Վերջիններս ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
  • Արցախում հաստատվել է կորոնավիրուսային վարակի (COVID-19) 2 նոր դեպք:
  •  
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 134 44783
Առողջացածներ 266 40089
Բացասական թեստեր 2195 173356
Մահվան դեպքեր 2 897

04.09.2020

  • Պարետի կողմից սահմանված նորմերի պահպանման նպատակով՝ 03.09.2020-ի դրությամբ իրականացվել է 77546 ստուգում, որից միայն 654-ը՝ նշված օրը:
  • Արձանագրվել է մահվան 4 դեպք։ Պացիենտները եղել են 69 (տղամարդ), 70 (տղամարդ), 83 (տղամարդ) և 84 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
  • Արցախում հաստատվել է կորոնավիրուսային վարակի (COVID-19) 3 նոր դեպք:
  •  
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 188 44649
Առողջացածներ 566 39823
Բացասական թեստեր 1978 171161
Մահվան դեպքեր 4 895

03.09.2020

  • Կայացվում են Պարետի N275-Ա՝ մի շարք տնտեսվարողների նկատմամբ կրառվող սահմանափակումների մասին և N276-Ա՝ մի շարք կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունների նկատմամբ կրառվող սահմանափակումների մասին որոշումները։
  • Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով՝ 02.09.2020-ի դրությամբ կայացվել է 5219 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում: 02.09.2020-ի դրությամբ իրականացվել է 76892 ստուգում, որից միայն 638-ը՝ նշված օրը:
  • Արձանագրվել է մահվան 3 դեպք։ Պացիենտները եղել են 64 (տղամարդ), 81 (կին), 61 (կին) և 83 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
  • Արցախում հաստատվել է կորոնավիրուսային վարակի (COVID-19) 4 նոր դեպք:
  •  
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 190 44461
Առողջացածներ 402 39257
Բացասական թեստեր 2173 169183
Մահվան դեպքեր 4 891

02.09.2020

  • Կայացվում են Պարետի N272-Ա, N273-Ա և N274-Ա՝ մի շարք տնտեսվարողների նկատմամբ կրառվող սահմանափակումների մասին որոշումները։
  • Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով՝ 01.09.2020-ի դրությամբ կայացվել է 5212 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում: 01.09.2020-ի դրությամբ իրականացվել է 76254 ստուգում, որից միայն 651-ը՝ նշված օրը:
  • Արձանագրվել է մահվան 3 դեպք։ Պացիենտները եղել են 70 (կին), 70 (կին) և 58 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
  • Արցախում հաստատվել է կորոնավիրուսային վարակի (COVID-19) 7 նոր դեպք:
  •  
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 196 44271
Առողջացածներ 224 38855
Բացասական թեստեր 1696 167010
Մահվան դեպքեր 3 887

01.09.2020

  • Կայացվում են Պարետի N270-Ա և N271-Ա՝ մի շարք տնտեսվարողների նկատմամբ կրառվող սահմանափակումների մասին որոշումները։
  • Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով՝ 31.08.2020-ի դրությամբ կայացվել է 5203 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում: 31.08.2020-ի դրությամբ իրականացվել է 75603 ստուգում, որից միայն 836-ը՝ նշված օրը:
  • Արձանագրվել է մահվան 3 դեպք։ Պացիենտները եղել են 69 (տղամարդ), 63 (տղամարդ) և 72 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
  • Արցախում հաստատվել է կորոնավիրուսային վարակի (COVID-19) 1 նոր դեպք:
  •  
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 197 44075
Առողջացածներ 275 38631
Բացասական թեստեր 2263 165314
Մահվան դեպքեր 3 884

31.08.2020

  • Կայացվում են Պարետի N267-Ա, N268-Ա և N269-Ա՝ մի շարք տնտեսվարողների նկատմամբ կրառվող սահմանափակումների մասին որոշումները։
  • Պարետի կողմից սահմանված նորմերի պահպանման նպատակով՝ 30.08.2020-ի դրությամբ իրականացվել է 74767 ստուգում:
  • Արձանագրվել է մահվան 2 դեպք։ Պացիենտները եղել են 64 և 67 տարեկան տղամարդիկ: Վերջիններս ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
  • Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել: Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 287 մարդու մոտ, որից 262-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 23, ընդհանուր մեկուսացված է 50 քաղաքացի:
  •  
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 97 43878
Առողջացածներ 634 38356
Բացասական թեստեր 892 163051
Մահվան դեպքեր 2 881

30.08.2020

  • Կայացվում են Պարետի N265-Ա և N266-Ա՝ մի շարք տնտեսվարողների նկատմամբ կրառվող սահմանափակումների մասին որոշումները։
  • Արձանագրվել է մահվան 2 դեպք։ Պացիենտները եղել են 85 (տղամարդ) և 84 (կին) տարեկան: Վերջիններս ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
  • Արցախում նոր կորոնավիրուսային վարակը (COVID-19) հաստատվել է 6 քաղաքացու մոտ:
  •  
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 31 43781
Առողջացածներ 72 37722
Բացասական թեստեր 459 162159
Մահվան դեպքեր 2 879

29.08.2020

  • Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով՝ 28.08.2020-ի դրությամբ կայացվել է 5182 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում: 28.08.2020-ի դրությամբ իրականացվել է 74366 ստուգում, որից միայն 596-ը՝ նշված օրը:
  • Արձանագրվել է մահվան 5 դեպք։ Պացիենտները եղել են 58 (տղամարդ), 82 (տղամարդ), 88 (տղամարդ), 70 (տղամարդ) և 61 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
  • Արցախում նոր կորոնավիրուսային վարակը (COVID-19) հաստատվել է 6 քաղաքացու մոտ:
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 124 43750
Առողջացածներ 87 37650
Բացասական թեստեր 1347 161700
Մահվան դեպքեր 5 877

28.08.2020

  • Կայացվում են Պարետի N261-Ա և N262-Ա՝ մի շարք տնտեսվարողների նկատմամբ կրառվող սահմանափակումների մասին, N263-Ա՝ մի շարք կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունների նկատմամբ կրառվող սահմանափակումների մասին և N264-Ն՝ օգոստոսի 18-ի N253-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշումները։
  • Արձանագրվել է մահվան 3 դեպք։ Պացիենտները եղել են 80 (կին), 63 (տղամարդ) և 64 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
  • Արցախում հաստատվել է կորոնավիրուսային վարակի (COVID-19) 1 նոր դեպք:
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 175 43926
Առողջացածներ 299 37563
Բացասական թեստեր 1551 160353
Մահվան դեպքեր 3 872

27.08.2020

  • Արձանագրվել է մահվան 5 դեպք։ Պացիենտները եղել են 53 (կին), 55 (կին), 65 (տղամարդ), 65 (կին) և 72 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
  • Արցախում նոր կորոնավիրուսային վարակը (COVID-19) հաստատվել է 3 քաղաքացու մոտ:
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 181 43751
Առողջացածներ 276 37264
Բացասական թեստեր 1565 158802
Մահվան դեպքեր 5 869

26.08.2020

  • Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով՝ 25.08.2020-ի դրությամբ կայացվել է 5158 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում: 25.08.2020-ի դրությամբ իրականացվել է 72289 ստուգում, որից միայն 715-ը՝ նշված օրը:
  • Արձանագրվել է մահվան 3 դեպք։ Պացիենտները եղել են 75 (կին), 98 (կին) և 80 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
  • Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել: Առողջացել 3 քաղաքացի։ Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 271 մարդու մոտ, որից 252-ը հաղթահարել է հիվանդությունը:
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 203 43570
Առողջացածներ 262 36988
Բացասական թեստեր 1735 157237
Մահվան դեպքեր 3 864

25.08.2020

  • Կայացվում են Պարետի N258-ԱN259-Ա և N260-Ա՝ մի շարք տնտեսվարողների նկատմամբ կրառվող սահմանափակումների մասին որոշումները։
  • Արձանագրվել է մահվան 3 դեպք։ Պացիենտները եղել են 58 (կին), 63 (տղամարդ) և 79 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
  • Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել: Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 271 մարդու մոտ, որից 249-ը հաղթահարել է հիվանդությունը:
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 131 43367
Առողջացածներ 251 36726
Բացասական թեստեր 1565 155502
Մահվան դեպքեր 3 861

24.08.2020

  • Արձանագրվել է մահվան 4 դեպք։ Պացիենտները եղել են 61 (կին), 65 (տղամարդ), 70 (տղամարդ) և 67 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
  • Արցախում նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) 1 նոր դեպք է հաստատվել:
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 111 43236
Առողջացածներ 426 36475
Բացասական թեստեր 1188 153937
Մահվան դեպքեր 4 858

23.08.2020

  • Արձանագրվել է մահվան 2 դեպք: Պացիենտները եղել են 72 (կին) և 71 (կին) տարեկան: Վերջիններս ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
  • Արցախում նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) 2 նոր դեպք է հաստատվել:
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 33 43125
Առողջացածներ 58 36049
Բացասական թեստեր 347 152749
Մահվան դեպքեր 2 854

22.08.2020

  • Արձանագրվել է մահվան 2 դեպք: Պացիենտները եղել են 71 (տղամարդ) և 62 (տղամարդ) տարեկան: Վերջիններս ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
  • Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել: Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 268 մարդու մոտ, որից 248-ը հաղթահարել է հիվանդությունը:
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 176 42792
Առողջացածներ 84 35991
Բացասական թեստեր 1325 152402
Մահվան դեպքեր 2 852

21.08.2020

  • Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով՝ 20.08.2020-ի դրությամբ կայացվել է 5131 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում: 20.08.2020-ի դրությամբ իրականացվել է 69852 ստուգում, որից միայն 671-ը՝ նշված օրը:
  • Արձանագրվել է մահվան 8 դեպք: Պացիենտները եղել են 62 (կին), 64 (կին), 59 (կին), 87 (տղամարդ), 92 (տղամարդ), 90 (կին), 62 (տղամարդ) և 60 (կին) տարեկան: Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
  • Արցախում առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 268 մարդու մոտ, որից 248-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 18, ընդհանուր մեկուսացված է 32 քաղաքացի:
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 139 42616
Առողջացածներ 214 35907
Բացասական թեստեր 1355 151077
Մահվան դեպքեր 8 850

20.08.2020

  • Կայացվում են Պարետի N255-Ա՝ մի շարք կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունների նկատմամբ կրառվող սահմանափակումների մասին, N256-Ա և N257-Ա՝  մի շարք տնտեսվարողների նկատմամբ կրառվող սահմանափակումների մասին որոշումները։
  • Անհատական պատասխանատվությունը կորոնավիրուսի դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցն է. գործադիրի նիստում վարչապետն անդրադարձել է կորոնավիրուսային ընթացիկ իրավիճակին։
  • Պարետի կողմից սահմանված նորմերի պահպանման նպատակով՝ 19.08.2020-ի դրությամբ իրականացվել է 69181 ստուգում, որից միայն 412-ը՝ նշված օրը:
  • Արձանագրվել է մահվան 6 դեպք: Պացիենտները եղել են 84 (կին), 75 (տղամարդ), 85 (կին), 92 (կին), 82 (տղամարդ) և 51 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
  • Արցախում նոր կորոնավիրուսային վարակը (COVID-19) հաստատվել է ևս 7 քաղաքացու մոտ:
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 158 42477
Առողջացածներ 217 35693
Բացասական թեստեր 1481 149722
Մահվան դեպքեր 6 842

19.08.2020

  • Արցախում նոր կորոնավիրուսային վարակը (COVID-19) հաստատվել է ևս 6 քաղաքացու մոտ:
  • Արցախում համավարակի կառավարելի իրավիճակի դեպքում հանրակրթական դպրոցներում դասերի մեկնարկը կտրվի սեպտեմբերի 14-ին, իսկ բուհերի բակալավրիատում սովորող ուսանողների համար՝ սեպտեմբերի 1-ին՝ հակահամաճարակային բոլոր կանոնների պահպանմամբ: Մագիստրատուրայում սողովորողների համար կպահպանվի ուսուցման առցանց ռեժիմը:
  • COVID-19 սպասարկող 20 հիվանդանոցից 6-ն անցել է բնականոն աշխատանքի:
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 263 42319
Առողջացածներ 250 35476
Բացասական թեստեր 1730 148241
Մահվան դեպքեր 3 836

18.08.2020

  • Կայացվում են Պարետի N253-Ն՝ ՀՀ ողջ տարածքում կիրառվող ժամանակավոր սահմանափակումների եվ կանոնների վերաբերյալ և N254-Ն՝ մարտի 18-ի N5 որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին որոշումները: Այսուհետ դիմակ կարող են չկրել հեռուստահաղորդավարները, եթե հեռուստահաղորդումների և հեռուստածրագրերի հեռարձակման ժամանակ հեռուստատեսային տաղավարում մենակ են։ Վերաբացվել են գրադարանները, թանգարանները, մշակույթի ոլորտը։
  • ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնն» ամփոփել է COVID-19-ի դեմ պայքարում մինչ այս կատարված աշխատանքները։
  • «Նորքի» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում վերջին 6 ամիսների ընթացքում իրականացվել է շուրջ 11,000 պացիենտների բուժսպասարկում, ստեղծվել է շուրջ 400 նոր աշխատատեղ, կառուցվել են մոդուլային հիվանդասենյակներ։
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 210 42056
Առողջացածներ 244 35226
Բացասական թեստեր 1696 146511
Մահվան դեպքեր 1 833

17.08.2020

  • Կայացվում է Պարետի N252-Ա որոշումը՝ մի շարք տնտեսվարողների նկատմամբ կրառվող սահմանափակումների մասին։
  • Պարետի կողմից սահմանված նորմերի պահպանման նպատակով՝ 15.08.2020-ի դրությամբ իրականացվել է 67419 ստուգում:
  • ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է, որ պարետատան հետ քննարկման արդյունքում որոշում է կայացվել վերսկսել դասապրոցեսը նաեւ բուհերում: Առաջին կուրսի ուսանողները դասի կգնան սեպտեմբերի 1-ից, իսկ մյուսները՝ ամսի 15-ից:
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 145 41846
Առողջացածներ 327 34982
Բացասական թեստեր 922 144815
Մահվան դեպքեր 8 832

16.08.2020

  • Պարետի կողմից սահմանված նորմերի պահպանման նպատակով՝ 15.08.2020-ի դրությամբ իրականացվել է 67279 ստուգում:
  • Արցախում նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) 2 նոր դեպք է հաստատվել:
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 38 41701
Առողջացածներ 71 34655
Բացասական թեստեր 246 143893
Մահվան դեպքեր 6 824

 

15.08.2020

  • Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով՝ 14.08.2020-ի դրությամբ կայացվել է 5109 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում: 14.08.2020-ի դրությամբ իրականացվել է 67094 ստուգում, որից միայն 465-ը՝ նշված օրը:
  • Արցախում նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) 1 նոր դեպք է հաստատվել:
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 168 41663
Առողջացածներ 100 34584
Բացասական թեստեր 1353 143647
Մահվան դեպքեր 1 818

14.08.2020

  • Կայացվում են Պարետի N249-ԱN250-Ա և N251-Ա՝ մի շարք տնտեսվարողների նկատմամբ կրառվող սահմանափակումների մասին և N248-Ն՝ մայիսի 3-ի N63 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշումները։
  • Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել: COVID-19-ի ախտորոշմամբ 1 հիվանդ ապաքինվել է:
  • Պարետ Տիգրան Ավինյանի նոր որոշմամբ՝ սահմանվել են այն դեպքերը, երբ կարելի է դիմակ չկրել: 
  • Էկոնոմիկայի նախարարության կանխատեսմամբ՝ այս տարի Հայաստանի տնտեսական անկումը կկազմի շուրջ 5%։
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 196 41495
Առողջացածներ 320 34484
Բացասական թեստեր 1631 142294
Մահվան դեպքեր 3 817

13.08.2020

  • Կայացվում են Պարետի N245-Ա և N246-Ա՝ մի շարք տնտեսվարողների նկատմամբ կրառվող սահմանափակումների մասին և N247-Ա՝ մի շարք կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունների նկատմամբ կրառվող սահմանափակումների մասին որոշումները։
  • Կառավարությունը հաստատել է Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ և 24-րդ միջոցառումները. աջակցություն կստանան զբոսաշրջության, խաղողագործության ոլորտների տնտեսավարողները։
  • Արցախում COVID-19-ի ախտորոշմամբ 4 հիվանդ ապաքինվել է:
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 276 41299
Առողջացածներ 267 34164
Բացասական թեստեր 1189 140663
Մահվան դեպքեր 5 814

12.08.2020

  • Կառավարության արտահերթ նիստում որոշվեց մինչեւ սեպտեմբերի 11-ը՝ ժամը 17:00-ն, երկարաձգել արտակարգ դրության իրավական ռեժիմի ժամկետը:
  • Կառավարությունը մեղմացնում է սահմանափակումները. օտարերկրացիները կկարողանան ՀՀ ժամանել, հավաքների արգելքը վերացվում է։
  • Արցախում նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 251 մարդու մոտ, որից 231-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 19, ընդհանուր մեկուսացված է 42 քաղաքացի:
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 229 41023
Առողջացածներ 405 33897
Բացասական թեստեր 1236 139474
Մահվան դեպքեր 3 809

11.08.2020

  • Կայացվում են Պարետի N243-Ա և N244-Ա՝ մի շարք տնտեսվարողների նկատմամբ կրառվող սահմանափակումների մասին որոշումները։
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նախագահ Արմեն Սարգսյանը քննարկել են երկրի ընթացիկ օրակարգին և զարգացմանը վերաբերող հարցեր։
  • Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով՝ 10.08.2020-ի դրությամբ կայացվել է 5054 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում: 10.08.2020-ի դրությամբ իրականացվել է 64920 ստուգում, որից միայն 664-ը՝ նշված օրը:
  • Արցախում առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 251 մարդու մոտ, որից 231-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 19, ընդհանուր մեկուսացված է 44 քաղաքացի:
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 201 40794
Առողջացածներ 335 33492
Բացասական թեստեր 1509 138238
Մահվան դեպքեր 3 806

10.08.2020

  • Կայացվում են Պարետի N240-ԱN241-Ա և N242-Ա՝ մի շարք տնտեսվարողների նկատմամբ կրառվող սահմանափակումների մասին որոշումները։
  • Արցախում կորոնավիրուսային հիվանդության 1 նոր դեպք է գրանցվել:
  • Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտն արդեն 47 հազարից ավելի թեստ է մատակարարել։
  • Կորոնավիրուսի տարածման կանխարգելիչ միջոցառումների հետևանքով տուժած 550 հազար ֆիզիկական և 17.4 հազար իրավաբանական անձ հունիսի 1-ի դրությամբ օգտվել է վարկերի վերանայման հնարավորությունից։
  • Պարետատան նիստի ժամանակ որոշում է կայացվել դասերը վերսկսել հանրակրթական դպրոցներում, նախնական և միջին մասնագիտական հաստատություններում, երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցներում սեպտեմբերի 15-ից՝ ուսումնական տարվա մեկնարկը տալով առկա ուսուցմամբ և սանիտարահիգիենիկ կանոնների պահպանմամբ:
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 160 40593
Առողջացածներ 541 33157
Բացասական թեստեր 808 137729
Մահվան դեպքեր 7 803

09.08.2020

  • Արցախում առայսօր, COVID-19-ը ախտորոշվել է 250 մարդու մոտ, որից 214-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 35, ընդհանուր մեկուսացված է 63 քաղաքացի:
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 23 40433
Առողջացածներ 96 32616
Բացասական թեստեր 317 136921
Մահվան դեպքեր 5 796

 

08.08.2020

  • Արցախում կորոնավիրուսային հիվանդության 2 նոր դեպք է գրանցվել:
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 225 40410
Առողջացածներ 125 32520
Բացասական թեստեր 1351 136604
Մահվան դեպքեր 6 791

 

07.08.2020

  • Կայացվում են Պարետի N237-ԱN238-Ա և N239-Ա՝ մի շարք տնտեսվարողների նկատմամբ կրառվող սահմանափակումների մասին որոշումները։
  • Արցախում առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 248 մարդու մոտ, որից 201-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 46, ընդհանուր մեկուսացված է 88 քաղաքացի:
  • «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կառավարիչը հայտնել է, որ տարեկան 3 միլիոն ուղեւորաշրջանառությունը կրճատվել է 98 տոկոսով։
  • Հուլիսի 31-ին Մարդու իրավունքների պաշտպանի և հասարակական կազմակերպությունների միջև տեղի ունեցած «Հավաքների ազատությունը նոր տեսակի կորոնավիրուսային (COVID-19-ի) համաճարակի հիմքով հայտարարված արտակարգ դրության պայմաններում» թեմայով առցանց քննարկման արդյունքներն ամփոփվել են և ուղարկվել Պարետատուն:
  • ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը հայտնում է, որ ԵՊԲՀ հետազոտողները սկսում են հակա-SARS-CoV2 հակամարմինների հետազոտությունը։
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 200 40185
Առողջացածներ 387 32395
Բացասական թեստեր 1244 135253
Մահվան դեպքեր 8 785

06.08.2020

  • Կայացվում են Պարետի N235-Ա և N236-Ա՝ մի շարք տնտեսվարողների նկատմամբ կրառվող սահմանափակումների մասին որոշումները։
  • Կառավարությունը կփոփոխի կորոնավիրուսի հայտնաբերման մարտավարությունը. ախտորոշումներ կիրականացվեն ռիսկային որոշ տեղերում։
  • Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպքեր չեն գրանցվել: Ապաքինվել է COVID-19-ի ախտորոշում ունեցող 12 քաղաքացի:
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 166 39985
Առողջացածներ 452 32008
Բացասական թեստեր 1228 134009
Մահվան դեպքեր 5 777

05.08.2020

  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է տեքստիլի ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունների ներկայացուցիչներին: Հանդիպման նպատակն է ճշգրտել ճգնաժամի պայմաններում ոլորտում առկա խնդիրներն ու քննարկել դրանց լուծման հնարավորությունները:
  • Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 նոր դեպք:
  • Պարետատան նիստից հետո ճեպազրույց՝ վարչապետ Փաշինյանի մասնակցությամբ։ Պարետ Տ. Ավինյանը հայտարարել է, որ արտակարգ դրության ժամկետը եւս մեկ անգամ կերկարացվի, սակայն սահմանափակումները կմեղմացվեն:
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 233 39819
Առողջացածներ 706 31556
Բացասական թեստեր 1355 131781
Մահվան դեպքեր 2 772

04.08.2020

  • Կայացվում է Պարետի N234-Ա որոշումը՝ մի շարք տնտեսվարողների նկատմամբ կրառվող սահմանափակումների մասին։
  • Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք:
  • Հայկական YEA Engineering ընկերությունը լիցենզավորում է ստացել NASA Jet Propulsion Laboratory կողմից մշակելու և արտադրելու COVID-19 բուժման ընթացքում կիրառվող VITAL թոքերի արհեստական օդափոխման համակարգերը: YEA Engineering ընկերությունը եզակիներից է աշխարհում, որը լիցենզավորում է ստացել NASA JPL կողմից։
  • Դիլիջանի բժշկական կենտրոնում բացված Covid-19-ի բաժանմունքն այլևս չի գործում, կենտրոնը վերադառնում է իր նախկին աշխատանքային ռեժիմին:
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 288 39586
Առողջացածներ 478 30850
Բացասական թեստեր 1560 130426
Մահվան դեպքեր 2 770

 

03.08.2020

  • Կայացվում են Պարետի N231-ԱN232-Ա և N233-Ա՝ մի շարք տնտեսվարողների նկատմամբ կրառվող սահմանափակումների մասին որոշումները։
  • Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք:
  • Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ավարտվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 21-րդ միջոցառումը: Աջակցությունը ստանալու դիմում են ներկայացրել 12,857-ը կամ շահառու համարված սուբյեկտների շուրջ 96 %-ը: Կոմիտեի կողմից բոլոր դիմումներին ընթացք է տրվել և փոխանցվել է շուրջ 2.6 մլրդ դրամ:
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 196 39298
Առողջացածներ 511 30372
Բացասական թեստեր 873 128866
Մահվան դեպքեր 6 768

02.08.2020

  • Արձանագրվել է մահվան 8 դեպք: Պացիենտները եղել են 72 (տղամարդ), 75 (կին), 72 (կին), 58 (կին), 68 (տղամարդ), 71 (տղամարդ), 90 (տղամարդ) և 57 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 52 39102
Առողջացածներ 111 29861
Բացասական թեստեր 342 127993
Մահվան դեպքեր 8 762

 

01.08.2020

  • Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով՝ 31.07.2020-ի դրությամբ կայացվել է 4910 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում: 31.07.2020-ի դրությամբ իրականացվել է 60896 ստուգում, որից միայն 583-ը՝ նշված օրը:
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 209 39050
Առողջացածներ 193 29750
Բացասական թեստեր 836 127651
Մահվան դեպքեր 5 754

31.07.2020

  • Կայացվում են Պարետի N227-ԱN228-Ա և N229-Ա՝ մի շարք տնտեսվարողների նկատմամբ կրառվող սահմանափակումների մասին և N230-Ն՝ մայիսի 3-ի N63 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշումները։ Ուժը կորցրած է ճանաչվում N63 որոշման ենթակետը, որը սահմանում էր՝ «Յուրաքանչյուր օր ժամը 10։00-12։00-ը սպասարկվում են միայն կենսաթոշակային տարիքի անձինք՝ միաժամանակ ապահովելով վերջիններիս սպասարկումից առաջ խանութի սրահի ախտահանումը»։
  • Կառավարությունն օժանդակություն կցուցաբերի ռեստորանային բիզնեսին աշխատատեղերի պահպանման գործում։
  • Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք:
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 291 38841
Առողջացածներ 560 29557
Բացասական թեստեր 1629 126815
Մահվան դեպքեր 11 749

30.07.2020

  • Կայացվում են Պարետի N225-Ա և N226-Ա՝ մի շարք տնտեսվարողների նկատմամբ կրառվող սահմանափակումների մասին որոշումները։
  • Կառավարությունը կփոխհատուցի սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուների կոմունալների վարձավճարները։
  • Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք։
  • Ն. Փաշինյանը կառավարության նիստին անդրադառնում է կորոնավիրուսի հետ կապված իրավիճակին, նշելով որ հունիսի 11-ից հետո առաջին անգամ մենք ունենք ակտիվ դեպքերի 9000-ից պակաս դեպք, երեկվա դրությամբ դրական  ախտորոշված և դեռ  չառողջացած դեպքերը՝ 8877-ն են։
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 354 38550
Առողջացածներ 631 28997
Բացասական թեստեր 1628 125186
Մահվան դեպքեր 10 738

29.07.2020

  • Կայացվում են Պարետի N222-ԱN223-Ա և N224-Ա՝ մի շարք տնտեսվարողների նկատմամբ կրառվող սահմանափակումների մասին որոշումները։
  • Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 11 նոր դեպք՝ 1-ական Մարտակերտում և Այգեստանում, 9-ը՝ Ստեփանակերտում:
  • Պարետատան նիստից հետո ճեպազրույց՝ վարչապետ Փաշինյանի մասնակցությամբ: Ա. Թորոսյանը հայտնում է, որ Հայաստանում արձանագրվել է COVID-19-ի կրկնավարակման մի քանի դեպք։
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 259 38196
Առողջացածներ 542 28366
Բացասական թեստեր 1115 123558
Մահվան դեպքեր 5 728

28.07.2020

  • Կայացվում են Պարետի N221-Ա՝ մի շարք տնտեսվարողների նկատմամբ կրառվող սահմանափակումների մասին, N220-Ն՝ հունիսի 2-ի N104 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և N219-Ն՝ մարտի 18-ի N5 որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին որոշումները։
  • Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 նոր դեպք, ինչը կապակցված է Մարտակերտում հաստատված օջախի հետ: Ապաքինվել է կորոնավիրուսով հիվանդ 1 քաղաքացի:
  • 2021-2023թթ․ պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրում համավարակով պայմանավորված մակրոտնտեսական կանխատեսումները վերանայվել են։
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 308 37937
Առողջացածներ 467 27824
Բացասական թեստեր 1545 122443
Մահվան դեպքեր 4 723

27.07.2020

  • Կայացվում են Պարետի N216-Ա, N217-Ա և N218-Ա՝ մի շարք տնտեսվարողների նկատմամբ կրառվող սահմանափակումների մասին և N215-Ա՝  ապրիլի 3-ի N31 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին որոշումները։
  • Վարչապետին ներկայացվել է առողջապահության ոլորտում 2019թ. իրականացված միջոցառումների հաշվետվությունը։
  • Արցախում նոր կորոնավիրուսային վարակը հաստատվել է 3 քաղաքացու մոտ:
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 239 37629
Առողջացածներ 692 27357
Բացասական թեստեր 822 120898
Մահվան դեպքեր 8 719

26.07.2020

  • Արձանագրվել է մահվան 6 դեպք: Պացիենտները եղել են 63 (տղամարդ), 81 (կին), 54 (տղամարդ), 68  (կին), 80 (կին) և 56 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
  • Արցախում նոր կորոնավիրուսային վարակը հաստատվել է 9 քաղաքացու մոտ:
  • Հուլիսի 26-ի ժամը 11.30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով Շիրակի մարզի 37 բնակիչ է բուժվում։
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 73 37390
Առողջացածներ 187 26665
Բացասական թեստեր 241 120076
Մահվան դեպքեր 6 711

25.07.2020

  • Արձանագրվել է մահվան 5 դեպք: Պացիենտները եղել են 63 (կին), 65 (կին), 67 (տղամարդ), 86 (տղամարդ) և 77 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
  • Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 10 նոր դեպք:
  • ԱՆ ներկայացրել է 2020 թ. մարտից մինչեւ հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում կորոնավիրուսային համավարակի կանխարգելման, վերահսկման, բուժման եւ այլ համալիր միջոցառումների շրջանակներում իրականացված փաստացի ծախսերը, որոնք կազմում են 5,8 մլրդ դրամ:
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 321 37317
Առողջացածներ 235 26478
Բացասական թեստեր 1167 119835
Մահվան դեպքեր 5 705

24.07.2020

  • Կայացվում են Պարետի N212-ԱN213-Ա և N214-Ա՝ մի շարք տնտեսվարողների նկատմամբ կրառվող սահմանափակումների մասին որոշումները։
  • Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք:
  • Ն. Փաշինյանը ֆեյսբուքում ուղիղ եթերով հայտնում է, որ Կորոնավիրուսի ակտիվ դեպքերը հունիսի 14-ից հետո առաջին անգամ քիչ են 10 հազարից:
  • «Հետքը» պարզել է, որ հայկական թեստերն արտադրող սարքերը չեն համապատասխանում օրենքի պահանջներին:
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 383 37996
Առողջացածներ 509 26243
Բացասական թեստեր 1467 118668
Մահվան դեպքեր 8 700

23.07.2020

  • Կայացվում են Պարետի N208-Ա, N209-Ա և N211-Ա՝ մի շարք տնտեսվարողների նկատմամբ կրառվող սահմանափակումների մասին և N210-Ա՝ նախադպրոցական ուսումնական հաստատությունների նկատմամբ կիրառվող սահմանափակումների վերաբերյալ որոշումները։
  • Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք:
  • Գերմանիայից ժամանած բժշկական թիմն ավարտել է առաքելությունը ՀՀ-ում: 
  • «Ընդհատակում»` ընդհատված․ երևանյան փաբերը ճգնաժամի մեջ են։
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 451 36613
Առողջացածներ 490 25734
Բացասական թեստեր 1484 117201
Մահվան դեպքեր 4 692

 

22.07.2020

  • Կայացվում են Պարետի N205-ԱN206-Ա և N207-Ա՝ մի շարք տնտեսվարողների նկատմամբ կրառվող սահմանափակումների մասին որոշումները։
  • Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 10 նոր դեպք
  • Եվրոպական միության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության ջանքերով Հայաստան է առաքվել 28.000 պաշտպանիչ բժշկական հանդերձանք և 20.000 N95 շնչառական դիմակ առողջապահական ոլորտի աշխատակացիների համար:
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 469 36162
Առողջացածներ 478 25244
Բացասական թեստեր 1512 115717
Մահվան դեպքեր 10 688

21.07.2020

  • Կայացվում են Պարետի N203-Ա և N204-Ա՝ մի շարք տնտեսվարողների նկատմամբ կրառվող սահմանափակումների մասին որոշումները։
  • Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով՝ 20.07.2020-ի դրությամբ կայացվել է 4669 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում: 20.07.2020-ի դրությամբ իրականացվել է 54013 ստուգում, որից միայն 943-ը՝ նշված օրը:
  • Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 նոր դեպք
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 439 35693
Առողջացածներ 560 24766
Բացասական թեստեր 1279 113205
Մահվան դեպքեր 16 678

 

20.07.2020

  • Կայացվում են Պարետի N200-ԱN201-Ա և N202-Ա՝ մի շարք տնտեսվարողների նկատմամբ կրառվող սահմանափակումների մասին որոշումները։
  • Պարետի կողմից սահմանված նորմերի պահպանման նպատակով՝ 19.07.2020-ի դրությամբ իրականացվել է 53070 ստուգում, որից միայն 204-ը՝ նշված օրը:
  • Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք:
  • ՄԻՊ-ը Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումների վերաբերյալ ստացել է 794 դիմում-բողոք։
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 273 35254
Առողջացածներ 704 24206
Բացասական թեստեր 799 112926
Մահվան դեպքեր 12 662

19.07.2020

  • Արձանագրվել է մահվան 9 դեպք: Պացիենտները եղել են 63 (տղամարդ), 69 (կին), 70 (կին), 53 (կին), 82 (տղամարդ), 72 (տղամարդ), 71 (կին), 92 (կին) և 89 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
  • Արցախում Նոր կորոնավիրուսային վարակը հաստատվել է ևս 1 քաղաքացու մոտ, ով Ստեփանակերտի բնակիչ է՝ նախկինում հաստատված օջախի կոնտակտավոր:
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 104 34981
Առողջացածներ 208 23502
Բացասական թեստեր 287 112127
Մահվան դեպքեր 9 650

18.07.2020

  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 415 34877
Առողջացածներ 171 23294
Բացասական թեստեր 1219 111840
Մահվան դեպքեր 10 641

17.07.2020

  • Կայացվում են Պարետի N197-Ա և N199-Ա՝ մի շարք տնտեսվարողների նկատմամբ կրառվող սահմանափակումների մասին և N198-Ա՝ նախադպրոցական ուսումնական հաստատությունների նկատմամբ կիրառվող սահմանափակումների վերաբերյալ որոշումները։
  • Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության յոթ նոր դեպք:
  • Կորոնավիրուսի դեմ պատվաստումները Հայաստանում պարտադիր չեն լինի։ Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում  ասաց Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը։
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 461 34462
Առողջացածներ 631 23123
Բացասական թեստեր 1508 110621
Մահվան դեպքեր 11 631

16.07.2020

  • Կայացվում են Պարետի N195-Ա և N196-Ա՝ մի շարք տնտեսվարողների նկատմամբ կրառվող սահմանափակումների մասին որոշումները։
  • Ստեփանակերտում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության երեք նոր դեպք. երկուսը նախկինում հաստատված շրջանակից են, մեկն էլ նոր օջախից:
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 442 34001
Առողջացածներ 561 22492
Բացասական թեստեր 1262 109113
Մահվան դեպքեր 13 620

 

15.07.2020

  • Կայացվում է Պարետի N194որոշումը՝ մի շարք տնտեսվարողների նկատմամբ կրառվող սահմանափակումների մասին։
  • Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով՝ 14.07.2020-ի դրությամբ կայացվել է 4530 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում: 14.07.2020-ի դրությամբ իրականացվել է 50217 ստուգում, որից միայն 661-ը՝ նշված օրը:
  • Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել: Առայսօր COVID-19-ը ախտորոշվել է 153 մարդու մոտ, որից 124-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 29, ընդհանուր մեկուսացված է 79 քաղաքացի:
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 554 33559
Առողջացածներ 583 21931
Բացասական թեստեր 1636 107851
Մահվան դեպքեր 15 607

14.07.2020

  • Կայացվում են Պարետի N191-ԱN192-Ա և N193-Ա՝ մի շարք տնտեսվարողների նկատմամբ կրառվող սահմանափակումների մասին որոշումները։
  • Ստեփանակերտում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5 նոր դեպք:
  • Իտալիայից Հայաստան է ժամանել 11 բուժաշխատող՝ մարդասիրական առաքելության շրջանակում աջակցելու Հայաստանի առողջապահական համակարգին։
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 515 33005
Առողջացածներ 619 21348
Բացասական թեստեր 1903 106215
Մահվան դեպքեր 11 592

13.07.2020

  • Կայացվում են Պարետի N187-Ա, N188-Ա և N189-Ա՝ մի շարք տնտեսվարողների նկատմամբ կրառվող սահմանափակումների մասին և N190-Ա՝ նախադպրոցական ուսումնական հաստատությունների նկատմամբ կիրառվող սահմանափակումների վերաբերյալ որոշումները։
  • Կառավարությունը ՀՀ-ում արտակարգ դրության ժամկետը կերկարաձգի ևս 30 օրով` մինչև օգոստոսի 12-ը։
  • Հուլիսի 13-ի ժամը 11.30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով Շիրակի մարզի 68 բնակիչ է բուժվում։
  •  Կորոնավիրուսային պացիենտների ստացիոնար սպասարկման համար մարտ ամսից ի վեր ծավալվել է ավելի քան 2500 մահճակալ, որից ավելի քան 300-ը ռեանիմացիոն։ Պացիենտների սպասարկումն իրականացվում է 19 բժշկական հաստատություններում, որից 7-ը մարզերում, 12-ը՝ երևանում։ Թեստերի տեղական արտադրության հիմնումն էապես ավելացրեց պետության հզորությունները։ Հայկական արտադրության թեստերի առաջին խմբաքանակը՝ ավելի քան  8000 թեստ արդեն իսկ փոխանցվել է ԱՆ-ին։
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 339 32490
Առողջացածներ 864 20729
Բացասական թեստեր 776 104312
Մահվան դեպքեր 8 581

12.07.2020

  • Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով՝ 11.07.2020-ի դրությամբ կայացվել է 4372 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում: 11.07.2020-ի դրությամբ իրականացվել է 48595 ստուգում, որից միայն 428-ը՝ նշված օրը։
  • Արցախում՝ Ստեփանակերտում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 նոր դեպք՝ նախկին հաստատված օջախի շրջանակներից:
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 182 32151
Առողջացածներ 232 19865
Բացասական թեստեր 516 103536
Մահվան դեպքեր 8 573

10.07.2020

  • Կայացվում է Պարետի N186-Ա որոշումը՝ մի շարք տնտեսվարողների նկատմամբ կրառվող սահմանափակումների մասին։
  • Բաց հասարակության հիմանդրամներ-Հայաստանը աջակցություն է տրամադրել՝ կանխելու քրեակատարողական հիմնարկներում վարակի լայն տարածումը եւ ապահովելու բանտերում մարդու կյանքի ու առողջության իրավունքի պաշտպանությունը:
  • Երևանի քաղաքապետի որոշմամբ՝ քաղաքապետարանի պարգևատրման ֆոնդից 100 միլիոն դրամ կհատկացվի համայնքային ենթակայության բուժհաստատությունների աշխատակիցներին, ովքեր ներգրավված են կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարում:
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 489 31392
Առողջացածներ 710 19419
Բացասական թեստեր 1399 101712
Մահվան դեպքեր 13 559

11.07.2020

  • Արցախում կորոնավիրուսային վարակի նոր դեպք չի գրանցվել: Առողջացել է 3 քաղաքացի: Ընդհանուր առմամբ, հաստատված դեպքերի քանակը 146 է: Այս պահին մեկուսացված է 84, հիվանդությունը փաստացի հաղթահարում է 27 քաղաքացի:
  • ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ու «Հայրենիք» կուսակցությունը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ եւ իշխանությանը ներկայացրել 3 պահանջ:
  • Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով արտակարգ իրավիճակն Արցախում կշարունակվի մինչեւ օգոստոսի 12-ը՝ ժամը 22:00-ն ներառյալ:
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 577 31969
Առողջացածներ 214 19633
Բացասական թեստեր 1308 103020
Մահվան դեպքեր 6 565

09.07.2020

  • Կայացվում են Պարետի N184-Ա և N185-Ա որոշումները՝ մի շարք տնտեսվարողների նկատմամբ կրառվող սահմանափակումների մասին։
  • Վարչապետը կառավարության նիստի սկզբում անդրադարձել է Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակին։
  • Արցախում կորոնավիրուսային վարակի ևս մեկ նոր դեպք է հաստատվել Ստեփանակերտում: Վարակակիրը բուժանձնակազմից է, նախկինում հաստատված օջախի կոնտակտավոր:
  • Կառավարությունը հավանություն տվեց այն նախագծին, ըստ որի՝ նախատեսվում է արտակարգ դրության ժամանակ բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումը կազմակերպել առողջապահության բնագավառի կառավարման լիազոր մարմնի ղեկավարի հրամանների համաձայն, որոնք չկատարելը կառաջացնի օրենքով նախատեսված պատասխանատվություն:
  • Կառավարության նիստում վարչապետը հայտնել է, որ ծավալվել են ռեկորդային թվով թթվածնային կետով մահճակալներ՝ 1488 հատ։ ԱՆ Ա. Թորոսյանն էլ նշել է, որ հոսպիտալացման ենթակա ու տանը սպասող հիվանդ չկա:
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 557 30903
Առողջացածներ 709 18709
Բացասական թեստեր 1493 100313
Մահվան դեպքեր 11 546

08.07.2020

  • Կայացվում են Պարետի N180-Ա, N181-Ա և N182-Ա՝ մի շարք տնտեսվարողների նկատմամբ կրառվող սահմանափակումների մասին, N179-Ն՝ մայիսի 3-ի N63 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և N183-Ն՝ մարտի 18-ի N5 որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին որոշումները։ Մի շարք խրոնիկական հիվանդություններ ունեցող մարդկանց հնարավորություն է տրվում հանրային բաց տարածքներում դիմակ չկրել, եթե վերջիններս իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող փաստաթուղթ:
  • Արցախում Կորոնավիրուսային վարակի նոր օջախ է հայտնաբերվել Ստեփանակերտում: Այդ օջախի վարակակիր համարվող 2 քաղացու շփման շրջանակը պարզվում է, թեստավորման նպատակով կոնտակտավորներից նմուշառում է իրականացվում:
  • Հայաստան ժամանած ֆրանսիացի բժիշկների առաջին խմբի ղեկավար Ալեքսանդր Մինյոնը հերքել է այն տեղեկությունները, թե բժիշկները վարձատրվել են իրենց աշխատանքի համար:
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 526 30346
Առողջացածներ 573 18000
Բացասական թեստեր 1469 98820
Մահվան դեպքեր 14 535

07.07.2020

  • Կայացվում են Պարետի N176-Ա, N177-Ա և N178-Ա որոշումները՝ մի շարք տնտեսվարողների նկատմամբ կրառվող սահմանափակումների մասին։
  • Արցախում կորոնավիրուսային վարակի նոր օջախ է հայտնաբերվել Ստեփանակերտում, գրանցվել է 1 նոր դեպք։
  • «Իմ քայլը» խմբակցությունը շրջանառությունից հանել է դիմակ չդնելու համար տուգանքը բարձրացնելու նախագիծը:
  • Քիմ Քարդաշյանը կոչ է արել օժանդակել ՀՀ-ում կորոնավիրուսի հետևանքով տուժած փոքր բիզնեսին։ Նա նշել է, որ շատ փոքր բիզնեսներ հայտնում են, որ ստիպված են եղել արտադրությունը կրճատել մինչև 90 տոկոս։
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 535 29820
Առողջացածներ 520 17427
Բացասական թեստեր 1548 97351
Մահվան դեպքեր 18 521

06.07.2020

  • Կայացվում են Պարետի N173-Ա, N174-Ա և N175-Ա որոշումները՝ մի շարք տնտեսվարողների նկատմամբ կրառվող սահմանափակումների մասին։
  • Արցախում կորոնավիրուսային վարակի նոր դեպքեր հանրապետությունում չեն հայտնաբերվել:
  • Պարետատան նիստից հետո ճեպազրույց՝ վարչապետ Փաշինյանի մասնակցությամբ։ Ճեպազրույցի ժամանակ ԱՆ Ա. Թորոսյանը նշել է, որ կատարված թեստերի 30 տոկոսի դեպքում պատասխանը դրական է:
  • «Իմ քայլը» խմբակցությունն առաջարկում է կրկնապատկել դիմակ չկրելու համար տուգանքի չափը` 10 հազար դրամից դարձնելով 20 հազար դրամ: 
  • Առողջապահության նախարարությունն ամփոփել է կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի գործընթացում իրականացված աշխատանքները, որոնք ամփոփ ներկայացրել է մեկ տեղեկանքում: 
  • Երեւանում տեղադրվել են անվճար դիմակ բաժանելու կետեր: Ն. Փաշինյանը հայտնել է, որ ներկայում գործում է 36 կետ, շուտով նման կետեր կսկսեն գործել նաեւ մարզերում։
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 349 29285
Առողջացածներ 605 16907
Բացասական թեստեր 924 95803
Մահվան դեպքեր 12 503

05.07.2020

  • Արցախում կորոնավիրուսային վարակը հաստատվել է ևս 6 քաղաքացու մոտ։
  • Հուլիսի 5-ի ժամը 11.30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 66 հիվանդ է բուժվում, նրանցից 64-ը Շիրակի մարզի բնակիչ է։
  • Հուլիսի 5-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 34 նոր դեպք, եւս 13 հոգի առողջացել է:
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 330 28936
Առողջացածներ 162 16302
Բացասական թեստեր 803 94879
Մահվան դեպքեր 7 491

04.07.2020

  • Արցախում կորոնավիրուսային վարակի նոր դեպքեր չեն հայտնաբերվել: Մեկուսացված է 89, հիվանդությունը փաստացի հաղթահարում է 28 քաղաքացի:
  • Պարետատունը հրապարակել է վարակակիրների տեղորոշումն իրականացնող ծրագիրը մշակողների անունները:
  • Պարետը Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարին վերաբերող թվեր է հրապարակում։
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 706 28606
Առողջացածներ 205 16140
Բացասական թեստեր 1731 94076
Մահվան դեպքեր 7 484

03.07.2020

  • Կայացվում են Պարետի N170-Ա, N171-Ա և N172-Ա որոշումները՝ մի շարք տնտեսվարողների նկատմամբ կրառվող սահմանափակումների մասին։
  • Արցախում կորոնավիրուսային վարակի ևս մեկ նոր օջախ է հայտաբերվել Ստեփանակերտ քաղաքում: Այդ շրջանակից 2 քաղաքացու մոտ հաստատվել է COVID-19-ը: 2 նոր դեպք էլ գրանցվել է նախօրեին Ստեփանակերտում հաստատված վարակի օջախի կոնտակտավորների շրջանում:
  • Սպիտակի ԲԿ-ն միացել է համավարակի դեմ պայքարին՝ իր թթվածնով հագեցած 120 մահճակալներով, որից 15 մահճակալը նախատեսված է վերակենդանացման բաժանմունքի համար։
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 580 27900
Առողջացածներ 451 15935
Բացասական թեստեր 1563 92345
Մահվան դեպքեր 8 477

02.07.2020

  • Կայացվում են Պարետի N167-Ա, N168-Ա և N169-Ա որոշումները՝ մի շարք տնտեսվարողների նկատմամբ կրառվող սահմանափակումների մասին։
  • Կորոնավիրուսի պատվաստանյութը, հնարավոր է, հասանելի լինի 2020թ. վերջին կամ 2021թ. սկզբին. կառավարությունը բանակցում է այն ձեռք բերելու ուղղությամբ։
  • Կառավարության նիստում Արսեն Թորոսյանը հայտնեց, որ վերակենդանացման բաժանմունքները պրակտիկորեն լիքն են, սակայն կան մեկ-երկու տեղեր բուժհիմնարկներում, եւ կարողանում են դրանց հաշվին ծանր ու ծայրահեղ ծանր քաղաքացիներին տեղավորել, որոնց թիվը գումարային մոտ 650 հոգի է, նրանցից 44 հոգի միացված են թոքերի արհեստական օդափոխության սարքերին։
  • Զորակոչի ընթացքում COVID-19 հակամարմինների հայտնաբերման դեպքում զորակոչիկը կթեստավորվի նաև ՊՇՌ մեթոդով: Այն հնարավորություն է տալիս, որ բանակ զորակոչվեն կասկածելի ախտանշաններ չունեցող և բացառապես առողջ նորակոչիկներ։
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 662 27320
Առողջացածներ 448 15484
Բացասական թեստեր 1675 90782
Մահվան դեպքեր 10 469

01.07.2020

  • Կայացվում են Պարետի N165-Ա և N166-Ա որոշումները՝ մի շարք տնտեսվարողների նկատմամբ կրառվող սահմանափակումների մասին։
  • Կորոնավիրուսային վարակի նոր օջախ է հայտաբերվել Շուշի քաղաքում: Այդ շրջանակից 1 նոր դեպք է գրանցվել, կոնտակտավոր մի խումբ քաղաքացիներ արդեն մեկուսացվել են:
  • Պարետատան նիստից հետո ճեպազրույց՝ վարչապետ Փաշինյանի մասնակցությամբ։
  • Մարտի 1-ից մինչ հունիսի 26-ը կորոնավիրուսով վարակվել է 248 բժիշկ, 510 բուժքույր և 191 մայրապետ։
  • Մեկնարկել է ամառային զորակոչը. զորակոչիկները ծառայության մեկնելուց առաջ թեստավորվում են։
  • Արտակարգ դրության հայտարարումից մինչ հուլիսի 1-ը հայտնաբերվել է փոխադրամիջոցներում դիմակ կրելու կանոնների խախտման 17 102 դեպք։
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 593 26658
Առողջացածներ 473 15036
Բացասական թեստեր 1507 89107
Մահվան դեպքեր 6 459

30.06.2020

  • Կայացվում են Պարետի N163-Ա և N164-Ա որոշումները՝ մի շարք տնտեսվարողների նկատմամբ կրառվող սահմանափակումների մասին։
  • Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զորակցության նամակ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
  • Հունիսի 30-ի ժամը 11:00-ի դրությամբ՝ Արցախում նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) վարակված 118 քաղաքացիներից 87-ն առողջացել են: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1921 թեստավորում: Այս պահի դրությամբ՝ մեկուսացված է 56 քաղաքացի:
  •  Մարտի 15-ից մինչ այժմ շուրջ 8000 ՀՀ քաղաքացիներ, որոնք, կորոնավիրուսի հետ կապված իրավիճակով պայմանավորված չէին կարողանում վերադառնալ հայրենիք, աշխարհի տարբեր երկրներից տեղափոխվել են Հայաստան: 2200-ի տեղափոխումը կազմակերպվել է անվճար: Ընդհանուր առմամբ պարետատան թույլտվությունների հիման վրա իրականացված թռիչքների արդյունքում Հայաստան է վերադարձել ավելի քան 40 000 ՀՀ քաղաքացի։
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 523 26065
Առողջացածներ 515 14563
Բացասական թեստեր 1298 87600
Մահվան դեպքեր 10 453

29.06.2020

  • Կայացվում են Պարետի N160-Ա, N161-Ա և N162-Ա որոշումները՝ մի շարք տնտեսվարողների նկատմամբ կրառվող սահմանափակումների մասին։
  • Հունիսի 29-ի ժամը 11:00-ի դրությամբ՝ Արցախում նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) վարակված 118 քաղաքացիներից 87-ն առողջացել են: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1921 թեստավորում: Այս պահի դրությամբ՝ մեկուսացված է 56 քաղաքացի:
  • Պարետատան նիստից հետո ճեպազրույց՝ վարչապետ Փաշինյանի մասնակցությամբ։
  • Արցախում տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումների փաստացի շահառու է հանդիսացել 1447 հարկ վճարող` 76.7 մլն դրամ գումարի չափով:
  • Հայաստանի Հանրապետությունում հունիսի 29-ի դրությամբ նոր տիպի կորոնավիրուսով վարակված անձանցից 123-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, իսկ 529-ինը՝ ծանր։
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 415 25542
Առողջացածներ 751 14048
Բացասական թեստեր 858 86302
Մահվան դեպքեր 10 443

28.06.2020

  • Արձանագրվել է մահվան 7 դեպք: Պացիենտները եղել են 82 (տղամարդ), 63 (կին), 66 (կին), 84 (կին), 96 (կին), 67 (տղամարդ) և 67 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
  • Արցախում նոր կորոնավիրուսային վարակը հաստատվել է ևս 3 քաղաքացու մոտ, ովքեր միևնույն ընտանիքի անդամներ են, ապրում են Շուշիի շրջանում, և որպես նախկինում հաստատված վարակի օջախի կոնտակտավորներ՝ նախապես մեկուսացված էին:
  • Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում` կոչ անելով սահմանափակել մեր ոչ կենսական շփումները, այցերը, միջոցառումները, հանդիպումները։
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 482 25127
Առողջացածներ 181 13297
Բացասական թեստեր 916 85444
Մահվան դեպքեր 7 433

27.06.2020

  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման քաղաքականության վերաբերյալ:
  • Արցախում COVID-19-ը հաստատվել է Ստեփանակերտ քաղաքի բնակչի մոտ, ով մեկուսացված էր շուրջ 2 շաբաթ և նախօրեին իրականացված թեստավորման արդյունքը դրական ելքով էր:
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 736 24645
Առողջացածներ 205 13116
Բացասական թեստեր 1329 84528
Մահվան դեպքեր 6 426

 

26.06.2020

  • Կայացվում են Պարետի N157-Ա, N158-Ա և N159-Ա որոշումները՝ մի շարք տնտեսվարողների նկատմամբ կրառվող սահմանափակումների մասին։
  • Արցախում COVID-19-ը հաստատվել է Հադրութի շրջանի բնակչի մոտ, ով մեկուսացված էր շուրջ 2 շաբաթ և նախօրեին իրականացված թեստավորման արդյունքը դրական ելքով էր:
  • Վարչապետի մասնակցությամբ ճեպազրույց՝ պարետատան նիստից հետո։
  • Հարցազրույց Ա. Թորոյանի հետ։
  • ԱՀԿ-ն անհանգստացած է 11 երկրում, այդ թվում` Հայաստանում համավարակի նոր դեպքերի ալիքով։
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 662 23909
Առողջացածներ 762 12911
Բացասական թեստեր 1400 83199
Մահվան դեպքեր 10 420

25.06.2020

  •  Կայացվում են Պարետի N155-Ա և N156-Ա որոշումները՝ մի շարք տնտեսվարողների նկատմամբ կրառվող սահմանափակումների մասին։
  • Կառավարությունը հաստատել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 22-րդ միջոցառումը. միանվագ աջակցություն կտրամադրվի աշխատանքը կորցրած քաղաքացիներին ՝ նվազագույն ամսական աշխատավարձի չափով։
  • Արցախում Կորոնավիրուսային վարակի նոր օջախ է հայտաբերվել Շահումյանի շրջանում: Այդ շրջանակից 1 նոր դեպք է գրանցվել Չարեքտարի համայնքում: Եվս 2 նոր դեպք էլ հաստատվել է Գետավանի վարակման օջախի շփման շրջանակից:
  • Ընդհանուր առմամբ՝ արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է 46610  արձանագրություն, իսկ հունիսի 24-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման 1710  դեպք։
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 759 23247
Առողջացածներ 814 12149
Բացասական թեստեր 1551 81799
Մահվան դեպքեր 13 410

24.06.2020

  • Կայացվում է Պարետի N152-Ա և N153-Ա որոշումները՝ մի շարք տնտեսվարողների նկատմամբ կրառվող սահմանափակումների մասին և N154-Ա որոշումը՝ Նախադպրոցական ուսումնական հաստատությունների նկատմամ կիրառվող սահմանափակումների մասին։
  • Վարչապետն ընդունել է Հայաստան ժամանած ԱՀԿ առաքելության ղեկավարին։
  • Արձանագրվել է մահվան 11 դեպք: Պացիենտները եղել են 69 (տղամարդ), 60 (տղամարդ), 61 (տղամարդ), 90 (կին), 46 (կին), 44 (կին), 61 (տղամարդ), 71 (կին), 74 (կին), 67 (տղամարդ) և 66 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
  • Ստեփանակերտում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի նոր օջախ: Կորոնավիրուսի հաստատված նոր դեպքերը 7 են, մինչ այսօր հաստատված ընդհանուր դեպքերը՝ 110:
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 771 22488
Առողջացածներ 538 11335
Բացասական թեստեր 1565 80248
Մահվան դեպքեր 11 397

23.06.2020

  • Կայացվում են Պարետի N148-Ա, N149-Ա, N150-Ա և N151-Ա որոշումները՝ մի շարք տնտեսվարողների նկատմամբ կրառվող սահմանափակումների մասին։
  • Արցախում Նոր կորոնավիրուսային վարակը հաստատվել է ևս 6 քաղաքացու մոտ:
  • Ն. Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտնում է, որ մայիսին վերականգնվել է ապրիլին փակված 71 հազար 471 աշխատատեղերից 50 հազար 94-ը: Վերականգնման այդ գործընթացը շարունակվում է:
  • ԱԺ փոխնախագահ, ԲՀԿ-ական Վահե Էնֆիաջյանը հայտարարել է, որ վարակվել է կորոնավիրուսով: Սա ԱԺ պատգամավորների շրջանում առաջին դեպքն է:
  • Ն. Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հիշեք, 100 նոր վարակվածից 15-ը անխուսափելիորեն հոսպիտալացվելու է, որից 5-ը անխուսափելիորեն հայտնվելու է վերակենդանացման բաժանմունքում, որից երկուսը, ցավոք եւ ի հեճուկս բոլոր ջանքերի, մահանալու է»:
  • Անցած տասը օրվա ընթացքում, բակերում իրականացված ստուգումների արդյունքում, դիմակ չդնելու համար 1264 անձի նկատմամբ կազմվել է արձանագրություն։
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 711 21717
Առողջացածներ 653 10797
Բացասական թեստեր 1572 78683
Մահվան դեպքեր 14 386

22.06.2020

  • Կայացվում են Պարետի N146-Ա և N147-Ա որոշումները՝ մի շարք տնտեսվարողների նկատմամբ կրառվող սահմանափակումների մասին։
  • Արցախում նոր տիպի կորոնավիրուսով վարակված 97 քաղաքացիներից 65-ն արդեն առողջացել են: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1654 թեստավորում: Այս պահի դրությամբ՝ մեկուսացված է 81 քաղաքացի:
  • Պարետատան նիստից հետո ճեպազրույց՝ վարչապետ Փաշինյանի մասնակցությամբ։ Ա. Թորոսյանը հայտնւոմ է, որ Այս պահին ունենք ծանր վիճակում 504 քաղաքացի, ծայրահեղ ծանր վիճակում ՝ 123 և թոքերի արհեստական օդափոխության միացված՝ 44 քաղաքացի: Այսինքն՝ գումարային 627 քաղաքացի ծանր և ծայրահեղ ծանր վիճակում են, ինչը շատ մտահոգիչ է 504 քաղաքացի, ծայրահեղ ծանր վիճակում ՝ 123 և թոքերի արհեստական օդափոխության միացված՝ 44 քաղաքացի:
  • Արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է 41941  արձանագրություն, իսկ հունիսի 21-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման 958 դեպք։
  • Առողջապահության նախարարությունը հրապարակել է լաբորատորիաների ցանկը, որոնք կորոնավիրուսի հետազոտություն են անում։
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 418 21006
Առողջացածներ 1013 10144
Բացասական թեստեր 856 77111
Մահվան դեպքեր 12 372

21.06.2020

  • Արցախում Նոր կորոնավիրուսային վարակը հաղթահարել են ևս 2 քաղաքացի: Ընդհանուր առողջացածների թիվը 65 է։
  • Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ Չինաստանից ժամանած բեռնատար ինքնաթիռով Հայաստան է բերվել թթվածին արտադրող 3 կայան:
  • ԱՆ-ն հայտնեց, որ հունիսի 21-ին Հայաստան է ժամանել ռուսաստանցի բժիշկների առաջին խումբը: Հայաստան են տեղափոխվել նաեւ ԱՆ-ին նվիրաբերված բժշկական սարքավորումներ եւ անձնական պաշտպանիչ պարագաների խմբաքանակը։
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 320 20588
Առողջացածներ 129 9131
Բացասական թեստեր 769 76255
Մահվան դեպքեր 10 360

20.06.2020

  • Կայացվում է Պարետի N145-Ա որոշումը՝ մի շարք տնտեսվարողների նկատմամբ կրառվող սահմանափակումների մասին։
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նամակ է ուղարկել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին, հայտնելով որ չի կարողանա մասնակցել Հայրենական Մեծ պատերազմի 75-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին։
  • Արցախում Նոր կորոնավիրուսային վարակը հաստատվել է Հադրութի շրջանի ևս երկու կոնտակտավոր բնակիչների մոտ:
  • Վարչապետի խոսքը ՀՀ և ԱՀ Անվտանգության խորհուրդների համատեղ նիստին։
  • Լիտվայից Հայաստան է ժամանել լիտվացի բուժաշխատողների և փորձագետների առաքելությունը։
  • Հունիսի 19-ին Լեհաստանից Հայաստան ուղևորվեց լեհական մարդասիրական օգնության բժշկական պարագաներով բեռնված ինքնաթիռը։
  • Հունիսի 18-ի դրությամբ՝ Ռուսաստանից կազմակերպվող չարտերային չվերթներով Հայաստան վերադառնալու համար դիմում-հայտ ներկայացրած քաղաքացիների թիվը գերազանցել է 25 հազ․100-ը։
  • Կրկին 3 թթվածնային սարք ու 6000 պաշտպանական դիմակ Վրաստանից հասավ Հայաստան։
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 551 19708
Առողջացածներ 588 8854
Բացասական թեստեր 1292 74078
Մահվան դեպքեր 13 332

19.06.2020

  • Արցախում Նոր կորոնավիրուսային վարակը հաստատվել է Մարտակերտի շրջանի կոնտակտավոր ևս մեկ բնակչի մոտ:
  • Ն. Փաշինյանի Կարճ շրջայց Էրեբունի վարչական շրջանում։
  • Լիտվայից ժամանած բժիշկների թիմն իր 14-օրյա առաքելությունն իրականացնելու է կորոնավիրուսային հիվանդության բուժման համար վերապրոֆիլավորված «Սուրբ Աստվածամայր» ու Վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի կենտրոններում:
  • Միացյալ Նահանգները Հայաստանին է տրամադրել 2,7 միլիոն դոլար կորոնավիրուսի համավարակին հակազդդելու նպատակով: Այս մասին նշված է COVID-19-ի դեմ ԱՄՆ գլոբալ ջանքերի մասին պետքարտուղարության մամուլի հաղոդագրության մեջ:
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 560 20268
Առողջացածներ 148 9002
Բացասական թեստեր 1408 75486
Մահվան դեպքեր 18 350

18.06.2020

  • Կայացվում են Պարետի N143-Ա և N144-Ա որոշումները՝ մի շարք տնտեսվարողների նկատմամբ կրառվող սահմանափակումների մասին։
  • Կառավարությունը հաստատել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 20-րդ միջոցառումը. աջակցություն կտրամադրվի տուժած ոլորտների աշխատողներին։
  • Նոր կորոնավիրուսային վարակի բռնկման օջախ է հայտնաբերվել Մարտակերտի շրջանում: Շրջանի համայնքներից մեկում 2 նոր դեպք է հաստատվել: 
  • Որպես աջակցություն համավարակի դեմ պայքարին՝ Սերբիան Հայաստանին է տրամադրում 10 արհեստական շնչառության սարքեր, հիվանդի վիճակը վերահսկող 10 մոնիտոր, 500 հազար վիրահատական և 100 հազար շնչառական դիմակներ, 25 հազար պաշտպանիչ ակնոցներ, 25 հազար բժշկական պաշտպանիչ հանդերձանք և այլ անհրաժեշտ պարագաներ:
  • Երեւանի քաղաքապետարանի եւ ՀՀ պարետատան քննարկումների արդյունքում որոշվել է հունիսի 22-ից ժամանակավորապես փակել համայնքային մանկապարտեզները։ 
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 459 19157
Առողջացածներ 706 8266
Բացասական թեստեր 1492 72786
Մահվան դեպքեր 10 319

17.06.2020

  • Կայացվում է Պարետի N140-Ա որոշումը՝ Նախադպրոցական ուսումնական հաստատությունների նկատմամ կիրառվող սահմանափակումների մասին և N141-Ա և N142-Ա որոշումները՝ մի շարք տնտեսվարողների նկատմամբ կրառվող սահմանափակումների մասին։
  • Արցախում Նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս 12 քաղաքացու մոտ։ Ընդհանուր առմամբ, COVID-19-ը հաստատվել է 91 մարդու մոտ, որից 54-ն արդեն հաղթահարել է հիվանդությունը:
  • Մեկնարկել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 21-րդ միջոցառումը։
  • Էկոնոմիկայի նախարարությունը հայտնում է, որ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 3-րդ միջոցառումից օգտվելու համար տնտեսավարողներից ստացվել է  1684 հայտ, պահանջված ընդհանուր գումարի չափը` 17,085.20, չափանիշներին բավարարող հայտերը` 859-ը` ընդհանուր գումարը` 9,480.00մլն. դրամ: Հունիսի 11-ի դրությամբ կնքվել է 637 պայմանագիր` 7,355.90 մլն. դրամի չափով:
  • Ա. Թորոսյանը ԱԺ-ում խոսել է կորոնավիրուսային հիվանդության վիճակագրության և հրապարակվող հասցեների մասին։
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 665 18698
Առողջացածներ 746 7560
Բացասական թեստեր 1727 71294
Մահվան դեպքեր 7 309

16.06.2020

  • Կայացվում է Պարետի N139-Ն որոշումը՝ մայիսի 3-ի N63 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին։ Այս որոշմամբ քաղաքացիների համար անձը հաստատող փաստաթղթի կրումը դառնում է պարտադիր։
  • Ճեպազրույց պարետատան նիստից հետո։
  • Հունիսի 16-ի  ժամը 11:00-ի դրությամբ՝ Արցախում նոր տիպի կորոնավիրուսով վարակակիրներ չեն գրանցվել։
  • Ոստիկանությունը հայտնում է, որ Արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է 35209  արձանագրություն, իսկ հունիսի 15-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման 1213 դեպք։
  • Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով, հունիսի 15-ի դրությամբ,  կայացվել է  3044  կազմակերպության գործունեության  դադարեցման որոշում, իրականացվել է   28 616 ստուգում, որից միայն  625-ը՝ նշված օրը:
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 544 18033
Առողջացածներ 243 6814
Բացասական թեստեր 1500 69567
Մահվան դեպքեր 9 302

15.06.2020

  • Կայացվում են Պարետի N137-Ա և N138-Ա որոշումները՝ մի շարք տնտեսվարողների նկատմամբ կրառվող սահմանափակումների մասին։
  • Արցախում նոր տիպի կորոնավիրուսով վարակված 78 քաղաքացիներից 54-ն արդեն առողջացել  են։
  • Ճեպազրույց պարետատան նիստից հետո։
  • Ա. Թորոսյանը մասնակցում է «ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդաշարին։
  • Արցախի տեղեկատվական շտաբն իրազեկում է, որ բոլոր հսկիչ անցակետերում գործում են արագ թեստավորման լաբորատորիաներ: Արցախ մուտք գործող անձինք կարող են տեղում թեստավորվել, եթե բացակայում են ՀՀ-ում իրականացված պոլիմերազային շղթայական ռեակցիայի թեսթի կամ արագ թեսթի պատասխանները: Թեստավորումն արժե 7000 դրամ:
  • Ֆրանսիայից բժիշկների խումբը ժամանեց Հայաստան՝ օգնելու հայաստանցի բժիշկներին COVID 19-ի դեմ պայքարում։
  • Հայաստանյան բանկերը կորոնավիրուսի իրավիճակի պայմաններում հետաձգել են 550 հազար ֆիզիկական անձի և 17 հազար 400 իրավաբանական անձի վարկի մարում:
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 425 17489
Առողջացածներ 295 6571
Բացասական թեստեր 1531 68067
Մահվան դեպքեր 8 293

14.06.2020

  • Արցախում նոր տիպի կորոնավիրուսովի վարակման նոր դեպքեր չեն արձանագրվել։
  • Ոստիկանությունը հայտնում է, որ արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով կազմվել է 33996  արձանագրություն, իսկ հունիսի 14-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման 774 դեպք։
  • Ա. Թորոսյանը հայտնում է, որ այսուհետ օրական մի քանի անգամ հրապարակելու է վարակված անձանց հասցեի մասին տեղեկատվություն փողոցի կամ թաղամասի ճշտությամբ, որպեսզի քաղաքացիները ևս մեկ անգամ մտածեն, ի վերջո, արժե արդյո՞ք առանց դիմակի շփվել հարևանների հետ կամ գնալ որևէ իրենց տանը մոտ տեղ, ինչպես նաև արժե արդյո՞ք առանց կենսական անհրաժեշտության իջնել բակ այս կամ այն զբաղմունքի համար:
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 397 17064
Առողջացածներ 62 6276
Բացասական թեստեր 879 66536
Մահվան դեպքեր 16 285

13.06.2020

  • Կայացվում են Պարետի N133-Ա, N134-Ա և N136-Ա որոշումները՝ մի շարք տնտեսվարողների նկատմամբ կրառվող սահմանափակումների մասին և N135-Ա որոշումը՝ Նախադպրոցական ուսումնական հաստատությունների նկատմամ կիրառվող սահմանափակումների մասին։
  • Արցախում Նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս 10 քաղաքացու մոտ։
  • Վարչապետի ուղիղ եթերը՝ վերնագրվաած՝ «Մեր հանրային վարքագծի հոգեբանական շերտերը»:
  • Ճեպազրույց պարետատան նիստից հետո։ Վարչապետը հայտնում է, որ հակահամաճարակային կանոնների պահպանման գործում կներգրավվեն քաղաքացիական հագուստով ոստիկաններ, որոնք անձամբ գործողություն չեն կատարի, բայց կհրավիրեն մոտակայքում գտնվող կարգախմբերի, որոնք կմոտենան եւ վարչական պատասխանատվության կենթարկեն կարգազանց քաղաքացիներին։
  • Հայտնի է դառնում, որ ադրբեջանական հաքերային խմբերից մեկը կորոնավիրուսով հիվանդ/կոնտակտավոր մոտ 3500 հայաստանցիների տվյալներն են հանրայնացրել։
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 663 16667
Առողջացածներ 133 6214
Բացասական թեստեր 1531 65657
Մահվան դեպքեր 5 269

12.06.2020

  • Արձանագրվել է մահվան 6 դեպք: Պացիենտները եղել են 65 (տղամարդ), 66 (տղամարդ), 69 (կին), 67 (տղամարդ),  69 (կին), 69 (կին) տարեկան: Բացի վերջինից, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
  • Արցախում նոր տիպի կորոնավիրուսովի նոր դեպքեր չեն գրացնվել։ Վարակված 68 քաղաքացիներից 43-ն առողջացել  են:
  • Կառավարության արտահերթ նիստը Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի և Արտակարգ դրությունը 1 ամսով երկարացնելու մասին։ Որոշում է կայացվում երկարաձգել Արտակարգ դրությունը մինչև հուլիսի 13-ը։
  • ԱԺ-ն հատուկ նիստ է գումարում՝ ՀՀ-ում արտակարգ դրությունը երկարաձգելու վերաբերյալ։ Նիկոլ Փաշինյանը նշում է, որ Այս իրավիճակը կարող է հաղթահարվել միայն ու միայն հանրային վարքագծային փոփոխություններով:
  • 7000 պացիենտ տնային հսկողության տակ է, 1800-ը` ԲԿ-ում, 425-ը՝ ծանր, 100-ը ծայրահեղ ծանր վիճակում է։
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 723 16004
Առողջացածներ 442 6081
Բացասական թեստեր 1721 64126
Մահվան դեպքեր 6 264

11.06.2020

  • Կայացվում են Պարետի N130-Ա և N131-Ա որոշումները՝ մի շարք տնտեսվարողների նկատմամբ կրառվող սահմանափակումների մասին, N129-Ն որոշումը N63 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և N132-Ն որոշումը՝ N31 որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին
  • Արցախում Նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս 4 քաղաքացու մոտ: Այս պահին մեկուսացված է 79 քաղաքացի:
  • ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 18-րդ միջոցառման շահառու 11 708 տնտեսվարող ընդհանուր առմամբ ստացել է շուրջ 2.1 մլրդ դրամ։
  • Ճեպազրույց պարետատան նիստից հետո։
  • Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է hրամանագիր, որի համաձայն՝ Արցախի Հանրապետությունում արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է 30 օրով` մինչև 2020 թվականի հուլիսի 11-ը, ժամը 22:00-ը ներառյալ։
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 612 15281
Առողջացածներ 173 5639
Բացասական թեստեր 1685 62405
Մահվան դեպքեր 13 258

10.06.2020

  • Կայացվում են Պարետի N127-Ա որոշումը՝ Նախադպրոցական ուսումնական հաստատությունների նկատմամ կիրառվող սահմանափակումների մասին, N126-Ա և N128-Ա որոշումները՝ մի շարք տնտեսվարողների նկատմամբ կրառվող սահմանափակումների մասին։
  • Արցախում Նոր կորոնավիրուսի վարակը հաղթահարել է ևս 2 քաղաքացի: Ընդհանուր առմամբ, առողջացել է 43 քաղաքացի:
  • Ճեպազրույց պարետատան նիստից հետո։ Վարչապետը հայտնում է, որ այսօր օրվա առաջին կեսին ոստիկանները 15:00-ի դրությամբ 1800 քաղաքացու տուգանել են դիմակ չկրելու համար:
  • Ա. Թորոսյանի ուղիղ եթերը՝ ազնվության, անկեղծության և սխալները ընդունելու մասին։ Այսուհետ Արցախ մուտք գործելիս անցակետում ԱՀ ԱՆ աշխատակիցներին պետք է ներկայացվեն ՊՇՌ կամ արագ թեստի պատասխանները։
  • Ոստիկանությունը տեղեկացնում է, որ ընդհանուր առմամբ՝ արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է 28916  արձանագրություն, իսկ հունիսի 10-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման 2426  դեպք։
  • Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով, հունիսի 9-ի դրությամբ, կայացվել է  2393  կազմակերպության գործունեության  դադարեցման որոշում:
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 566 14669
Առողջացածներ 240 5466
Բացասական թեստեր 1667 60720
Մահվան դեպքեր 18 245

09.06.2020

  • Արցախում Նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս 5 քաղաքացու մոտ: Ընդհանուր թիվը՝ 64: Նրանցից 41-ն առողջացել են: Մահվան դեպքեր չկան:
  • Կայացվում են Պարետի N124-Ա որոշումը՝ Նախադպրոցական ուսումնական հաստատությունների նկատմամ կիրառվող սահմանափակումների մասին, N122-Ա, N123-Ա և N125-Ա որոշումները՝ մի շարք տնտեսվարողների նկատմամբ կրառվող սահմանափակումների մասին։
  • Ա. Թորոսյանի ուղիղ եթերը Կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտների առողջացումների մասին:
  • Ճեպազրույց պարետատան նիստից հետո։
  • ԱԻՆ «911» ծառայությունը միայն կորոնավիրուսի հետ կապված 2264 ահազանգ է սպասարկել: Մեր քաղաքացիներից 294-ին տրվել է համապատասխան տեղեկություն, 983-ին՝ կորոնավիրուսի հետ կապված բժշկական խորհրդատվություն, 987-ին՝ հոգեբանական աջակցություն։
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 428 14103
Առողջացածներ 775 5226
Բացասական թեստեր 1323 59053
Մահվան դեպքեր 10 227

08.06.2020

  • Հունիսի 8-ի  ժամը 11:00-ի դրությամբ՝ Արցախում նոր տիպի կորոնավիրուսով վարակակիրներ չեն գրանցվել։
  • Կայացվում են Պարետի N120-Ա և N121-Ա որոշումները՝ մի շարք տնտեսվարողների նկատմամբ կրառվող սահմանափակումների մասին։
  • Ն. Փաշինյանը Պարետատան նիստի ընթացքում հայտարարելով, որ բարձրաստիճան պաշտոնյաների գործողությունները չպիտի հակասեն վարչապետի ուղերձներին, զբաղեցրած պաշտոններից ազատում է Ոստիկանապետին, ԱԱԾ պետին և ՀՀ ՊՆ Գլխավոր շտաբի պետին։ Սրան նախորդել էր ԳՇ պետի որդու հարսանիքը, որի մասին նաև տեսանյութ էր հրապարակվել։
  • Ճեպազրույց պարետատան նիստից հետո։
  • Ն. Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ ստացվել են իր և ընտանիքի անդամների կրկնակի թեստերի պատասխանները: Բոլորի պատասխանը բացասական է:
  • Սպիտակում միանշանակ չի ընդունվում հիվանդանոցը կորոնավիրուսի բուժման համար վերապրոֆիլավորելու որոշումը։
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 350 13675
Առողջացածներ 352 4451
Բացասական թեստեր 1055 57730
Մահվան դեպքեր 6 217

07.06.2020

  • Կայացվում է Պարետի N119-Ա որոշումը՝ մի շարք տնտեսվարողների նկատմամբ կրառվող սահմանափակումների մասին։
  • Հունիսի 7-ի  ժամը 11:00-ի դրությամբ՝ Արցախում նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) վարակված 59  քաղաքացիներից 31-ն արդեն առողջացել  են: Նոր դեպքեր չկան։
  • Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ կորոնավիրուսի դեմ պայքարում առողջապահական համակարգին մոտակա մի քանի օրերին կմիանան Սպիտակի ԲԿ-ն (100 մահճակալ), Վեդու ԲԿ-ն (100 մահճակալ) և Մարտունու ԲԿ մեկ բաժանմունք (35-40 մահճակալ):
  • Կորոնավիրուսով վարակված կանայք (հաստատված դեպքերը) 34 տոկոսով ավել են, քան տղամարդիկ։ Բայց կորոնավիրուսից մահացածների 58 տոկոսը տղամարդիկ են, 42 տոկոսը կանայք։
  • Հունիսի 7-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք, 21 առողջացած:
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 195 13325
Առողջացածներ 85 4099
Բացասական թեստեր 634 56675
Մահվան դեպքեր 11 211

06.06.2020

  • Նոր կորոնավիրուսի (COVID-19) վարակը հաստատվել է ևս 2 քաղաքացու մոտ, ովքեր Ստեփանակերտի բնակիչներ են: Վարակակիրներից մեկը ռիսկային խմբում է, 71 տարեկան։
  • Կայացվում է Պարետի N116-Ն որոշումը՝ Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքում կիրառվող սահմանափակումների վերաբերյալ, N117-Ա և N118-Ա որոշումները՝ մի շարք տնտեսվարողների նկատմամբ կրառվող սահմանափակումների մասին։
  • Ճեպազրույց Պարետատան նիստից հետո։
  • 10 օրում Արցախը կունենա կորոնավիրուսի ախտորոշման լաբորատորիա՝ օրական 150 թեստ հզորությամբ։
  • Այսօրվա դրությամբ շուրջ 200 կորոնավիրուսով հիվանդ քաղաքացի սպասում է հոսպիտալիզացիայի ենթարկվելու իր հերթին։
  • Ունենք դեպք, երբ բժշկական օգնության ուշացման պատճառով մարդ է մահացել կորոնավիրուսից։
  • Հունիսի 6-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 651 դեպք, որոնցից 360-ն` առողջացած, 8-ը` մահվան ելքով:
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 766 13130
Առողջացածներ 294 4014
Բացասական թեստեր 1731 56041
Մահվան դեպքեր 10 200

05.06.2020

  • Արցախում Նոր կորոնավիրուսային վարակը հաղթահարել է ևս 3 քաղաքացի: Նոր դեպքեր չկան։
  • Կայացվում են Պարետի N113-Ն որոշումը՝ Նախադպրոցական ուսումնական հաստատությունների նկատմամ կիրառվող սահմանափակումների մասին, N114-Ն և N115-Ն որոշումները՝ մի շարք տնտեսվարողների նկատմամբ կրառվող սահմանափակումների մասին։
  • Ճեպազրույց Պարետատան նիստից հետո։
  • Կորոնավիրուսով վարակվածության այսօրվա ցուցանիշը Լոռու մարզում 251 մարդ է: Նրանցից 135-ը «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցներ են:
  • Լևոն Տեր-Պետրոսյանի մեկնաբանությունը ստեղծված իրավիճակի վերաբերյալ։
Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 547 12364
Առողջացածներ 207 3720
Բացասական թեստեր 966 54310
Մահվան դեպքեր 7 190

04.06.2020

  • Հունիսի 4-ի ժամը 11:00-ի դրությամբ՝ Արցախում Արցախում վարակման նոր դեպքեր չկան։ նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) վարակված 57 քաղաքացիներից 28-ն արդեն առողջացել  են:
  • Կայացվում են Պարետի N111-Ն և N112-Ն որոշումները՝ մի շարք տնտեսվարողների նկատմամբ կրառվող սահմանափակումների մասին։
  • Ճեպազրույց պարետատան նիստից հետո։
  • Հունիսի 4-ի դրությամբ Արմավիրի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 717 դեպք: Ունենք 287 առողջացած և 835 ինքնամեկուսացած:
  • Հունիսի 4-ի դրությամբ գրանցվել է 103 հաստատված դեպք, որից բուժված՝ 60 հոգի, հիվանդ՝ 43 հոգի, որից՝ 14 հիվանդ բուժում է ստանում Կապանի ԲԿ-ում, 29 հիվանդ ասիմպտոմ է։ Ինքնամեկուսացած է 338 հոգի։
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 596 11817
Առողջացածներ 45 3513
Բացասական թեստեր 1106 53344
Մահվան դեպքեր 7 183

03.06.2020

  • Արցախում Նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս 3 քաղաքացու մոտ, ովքեր ժամանել են Ռուսաստանի Դաշնությունից և անմիջապես մեկուսացվել են:
  • Պարետ N110-Ն որոշուման համաձայն բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս՝ բոլոր հանրային բաց տարածքներում, դիմակ կրելը պարտադիր է՝ բացառությամբ մինչև 6 տարեկան երեխաների և ֆիզիկական վարժություններ կամ հեծանվավարություն իրականացնելիս։ Նաև անձնական օգտագործման մարդատար և բեռնատար տրանսպորտային միջոցներում պարտադիր է դիմակ կրելը, եթե վարորդից բացի մեքենայում առկա է առնվազն մեկ ուղևոր։
  • Ճեպազրույց պարետատան նիստից հետո։
  • «Վարակի հաղթահարմանն աջակցության» հաշվին հունիսի 3-ի ժամը 18:00-ի դրությամբ, մուտքերը կազմել են 1 մլրդ 96 մլն 592 հազ. դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը՝ 4380
Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 697 11221
Առողջացածներ 14 3468
Բացասական թեստեր 1112 52238
Մահվան դեպքեր 6 176

02.06.2020

  • Արցախի Հանրապետությունում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 3-ով։ Վարակվածների ընդհանուր թիվը 46 է։
  • Ճեպազրույց Պարետատան նիստի ավարտից հետո
  • Ընդունվում են Պարետի N102 ,N103 և N105 որոշումները տնտեսվարողների նկատմամբ կրառվող սահմանափակումների մասին, N104 որոշումը Կորոնավիրուսի հետ կապված լաբարատոր հետազոտություններ անցկացնելու վերաբերյալ։
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 515 10524
Առողջացածներ 27 3454
Բացասական թեստեր 1218 51126
Մահվան դեպքեր 12 170

01.06.2020

  • Նիկոլ Փաշինյանն ու իր ընտանիքի անդամների թեստերը դրական են։
  • Արցախի Հանրապետությունում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 3-ով։
  • Պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ընթացքում Ն. Փաշինյանը հայտարարում է, որ Հանրապետությունում կարող են լինել 18-20 հազար ասիմպտոմ վարակվածներ։ Ա. Թորոսյանը նշում է, որ կա 440 ծանր վիճակում գտնվող քաղաքացի, 55՝ ծայրահեղ ծանր, որոնցից 16-ը միացված են թոքերի արհեստական օդափոխման սարքին։
  • Ընդունվում է Պարետի N101 որոշումը՝ մի շարք տնտեսվարողների նկատմամբ կրառվող սահմանափակումների մասին։
  • Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով հունիսի 1-ի դրությամբ կայացվել է 1 393 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում, իրականացվել է 20 141 ստուգում, որից միայն 681-ը՝ նշված օրը:
Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 517 10009
Առողջացածներ 25 3427
Բացասական թեստեր 732 49908
Մահվան դեպքեր 19 158

31.05.2020

  • Արցախում ևս 2 քաղաքացում մոտ հաստատվել է նոր կորոնավիրուս։ Արցախում նոր կորոնավիրուսով հիվանդացել է 40 քաղաքացի, որից 26-ն արդեն բուժվել են, 14-ի առողջական վիճակը գնահատվում է բավարար:
  • Մայիսի 31-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 33 նոր դեպք: Այսպիսով մարզում ընդհանուր ունենք 528 հաստատված դեպք, որոնցից 241-ն` առողջացած, 7-ը` մահվան ելքով։
  • Ընդունվում են Պարետի N100 և N99 որոշումները՝ մի շարք տնտեսվարողների նկատմամբ կրառվող սահմանափակումների մասին
  • Արսեն Թորոսյանը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում եմ, մասնակցում է կորոնավիրուսով պացիենտների ընդունմանն ու դուրս գրմանը։
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 210 9492
Առողջացածներ 16 3402
Բացասական թեստեր 393 49176
Մահվան դեպքեր 8 139

30.05.2020

Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 355 9282
Առողջացածներ 69 3386
Բացասական թեստեր 629 48783
Մահվան դեպքեր 4 131

29.05.2020

  • Արձանագրվել է մահվան 7 դեպք: Պացիենտները եղել են 61 (կին), 82 (տղամարդ), 73 (տղամարդ), 70 (տղամարդ), 75 (տղամարդ), 76 (տղամարդ), 64 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:
  • Մայիսի 29-ի  ժամը 11:00-ի դրությամբ՝ Արցախում նոր տիպի կորոնավիրուսով վարակված 38 քաղաքացիներից 25-ն արդեն առողջացել  են: Ընդհանուր առմամբ, կատարվել է  863 թեստավորում: Այս պահի դրությամբ՝ մեկուսացված է  67 քաղաքացի:
  • Ճեպազրույց պարետատան նիստից հետո։
  • Ծանր և ծայրահեղ ծանր է 416 անձի վիճակը, թոքային օդափոխման սարքին միացված կա 15 պացիենտ։
  • ԱՆ Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջով դիմել է բժիշկներին՝ ասելով, որ անհրաժեշտ է նրանց մասնագիտական ներուժը:
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 251 8927
Առողջացածներ 20 3317
Բացասական թեստեր 788 48154
Մահվան դեպքեր 7 127

28.05.2020

  • Արձանագրվել է մահվան 7 դեպք: Պացիենտները եղել են 72 (տղամարդ), 42 (կին), 59 (տղամարդ), 66 (տղամարդ), 65 (կին), 64 (տղամարդ), 56 (կին) տարեկան: Վերջինից բացի, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:
  • ԱՆ-ում տեղի է ունեցել Հայաստանում համաճարակային իրավիճակի վերաբերյալ քննարկում, որը վարել է նախարար Արսեն Թորոսյանը:
  • ԱՆ-ն ներկայացրեց ուղեցույց, թե ինչպես պետք է իրականացվի կորոնավիրուսային հիվանդության թեթեւ դեպքերի տնային բուժումը։
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 460 8676
Առողջացածներ 10 3307
Բացասական թեստեր 651 47366
Մահվան դեպքեր 7 120

27.05.2020

  • Կայացվում են Պարետի N93, N94 և N95՝ մի շարք տնտեսվարողների նկատմամբ կրառվող սահմանափակումների մասին որոշումները։
  • Կառավարությունը հաստատել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 19-րդ միջոցառումը. աջակցություն կտրամադրվի «զրոյից» բիզնես սկսողներին։
  • Արցախում նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս 4 քաղաքացու մոտ, ովքեր Շահումյանի շրջանում հաստատված օջախի նույն շրջանակից են: Մեկուսացվել է 4 քաղաքացի, ընդհանուր թեստավորումների քանակը 789-է:
  • Ա. Թորոսյանը ԱԺ-ում պատասխանում է պատգամավորի հարցին՝ կապված վարակվածների վարքագծի հետ։
  • Ն. Փաշինյանը՝ Կորոնավիրուսի կանխարգելման համընդհանուր կանոնների եւ դրանց պահպանման ուղղությամբ իրականացվող միջոցառումների մասին։
  • ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ԱԺ-ում հայտնեց, որ ընդունելության քննություններն առցանց չեն լինի:
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 442 8216
Առողջացածներ 32 3287
Բացասական թեստեր 811 46715
Մահվան դեպքեր 15 113

26.05.2020

  • Վարչապետը հանձնարարել է կանխարգելիչ կանոնները խախտողների նկատմամբ լինել խիստ՝ հանուն բոլորի առողջության պահպանման։
  • Պարետատան նիստից հետո ճեպազրույց՝ վարչապետ Փաշինյանի մասնակցությամբ։
  • «Ձորակ» հոգեկան առողջության խնամքի կենտրոնում կորոնավիրուսի առաջին դեպքն է հաստատվել։
  • ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ դուրս է հրավիրելու նիստերի դահլիճից այն պատգամավորներին, որոնք դահլիճում դիմակ չեն կրում: 
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 372 7774
Առողջացածներ 35 3255
Բացասական թեստեր 752 45904
Մահվան դեպքեր 7 98

25.05.2020

  • Կայացվում են Պարետի N90, N91՝ մի շարք տնտեսվարողների նկատմամբ կրառվող սահմանափակումների մասին և N92՝ մայիսի 3-ի N63 որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին որոշումները։
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր աշխատանքներն է շարունակել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովը:
  • ՀՀ ՀՎԿԿ կենտրոնի ներկայացուցիչ Լիանա Թորոսյանի մամուլի ասուլիսը։
  • Ն. Փաշինյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերը, վերնագրված՝ «Մեր «սխալը» կորոնավիրուսի դեմ պայքարում»։
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 289 7402
Առողջացածներ 75 3220
Բացասական թեստեր 671 45152
Մահվան դեպքեր 4 91

24.05.2020

  • Կայացվում են Պարետի N87, N88՝ մի շարք տնտեսվարողների նկատմամբ կրառվող սահմանափակումների մասին և N89՝ Սևան համայնքում կիրառվող սահմանափակումների մասին որոշումները։
  • Արցախում նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս մեկ քաղաքացու մոտ:
  • Ն. Փաշինյանը ֆեսյբուքի ուղիղ եթերով խոսում է կորոնավիրուսի նոր բռնկման մասին։
  • ԱՆ Արսեն Թորոսյանը հայտարարեց, որ կորոնավիրուսային հիվանդության բուժման համար ծավալված 186 ռեանիմացիոն մահճակալից այս պահին զբաղված է 154-ը, ազատ է ընդամենը 32-ը: Կա 230 ծանր եւ 52 ծայրահեղ ծանր պացիենտ:
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 452 7113
Առողջացածներ 81 3148
Բացասական թեստեր 745 44481
Մահվան դեպքեր 6 87

23.05.2020

  • Քննարկվել են կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելմանը միտված աշխատանքները։
  • Արձանագրվել է մահվան 3 դեպք: Պացիենտները եղել են 82 (տղամարդ), 73 (կին), 77 (տղամարդ), 71 (տղամարդ) տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:
  • Մայիսի 23-ի  ժամը 11:00-ի դրությամբ՝ Արցախում նոր տիպի կորոնավիրուսով վարակված 33 քաղաքացիներից 10-ն արդեն ապաքինվել են։
  • Արտյուշ Գրիգորյանի և Էդգար Պետրոսյանի մամուլի ասուլիսը:
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 359 6661
Առողջացածներ 128 3064
Բացասական թեստեր 958 43736
Մահվան դեպքեր 4 81

22.05.2020

  • Կայացվում են Պարետի N82, N83, N84, N85՝ մի շարք տնտեսվարողների նկատմամբ կրառվող սահմանափակումների մասին և N86՝ մայիսի 22-ի N84 որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին որոշումները։
  • Կայացել է ՀՀ-ում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը։
  • Ոստիկանությունից «Հետքին» հայտնել են, որ ազատ տեղաշարժվելու եւ այլ սահմանափակումները խախտելու հիմքով 12.231 անձի նկատամամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն:
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 374 6302
Առողջացածներ 62 2939
Բացասական թեստեր 1052 42778
Մահվան դեպքեր 3 77

21.05.2020

  • Կայացվում են Պարետի N79, N80՝ մի շարք տնտեսվարողների նկատմամբ կրառվող սահմանափակումների մասին և N81՝ մարտի 18-ի N5 որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին որոշումները։
  • ՊԵԿ-ն ամփոփում է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 10-րդ միջոցառման արդյունքները. միջոցառման շահառու 5387 տնտեսվարող ընդհանուր առմամբ ստացել է շուրջ 294 մլն. դրամ։
  • Արցախում Կորոնավիրուսային վարակը հաստատվել է 4 քաղաքացու մոտ, ովքեր Շահումյանի շրջանի վարակակիրների նույն օջախից են՝ կոնտակտավոր անձանց շրջանակից:
  • ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մամուլի ասուլիսը։
  • ԱՆ-ն «Հետքին» հայտնել է, որ մայիսի 5-ին Հայաստանում եղել է կորոնավիրուսի համար նախատեսված 56.276 ՊՇՌ թեստ, եւ ձեռք է բերվել եւս 20.000-ը։ Մայիսի 5-ին ԱՆ-ն ամբողջ հանրապետությունում արդեն իսկ իրականացրել էր կորոնավիրուսի 25.846 թեստավորում։ 
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 322 5928
Առողջացածներ 293 2874
Բացասական թեստեր 1510 41726
Մահվան դեպքեր 4 74

20.05.2020

  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը:
  • Մայիսի 20-ի  ժամը 11:00-ի դրությամբ՝ Արցախում նոր տիպի կորոնավիրուսով վարակված 29 քաղաքացիներից 8-ն արդեն ապաքինվել են: Ընդհանուր առմամբ, կատարվել է  581 թեստավորում: Այս պահի դրությամբ՝ մեկուսացված է  69 քաղաքացի:
  • Նիկոլ Փաշինյանի խոսքը պարետատան նիստին։
  • Հայտնի դարձավ, որ Նոյեմբերյան քաղաքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը:
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 335 5606
Առողջացածներ 162 2581
Բացասական թեստեր 1416 40216
Մահվան դեպքեր 3 70

19.05.2020

  • Կայացվում է Պարետի N78 որոշումը՝ մի շարք տնտեսվարողների նկատմամբ կրառվող սահմանափակումների մասին։
  • Ն. Փաշինյանի ուղիղ եթերը ֆեյսբուքում՝ կորոնավիրուսի դեմ ապակենտրոն պայքարի մասին։
  • ԱՆ Ա. Թորոսյանը հայտարարեց, որ դրական արդյունքով հարյուրավոր քաղաքացիներ, որոնք չունեն ախտանշաններ, կամ դրանք շատ թեթեւ են, մեկուսացման վայրերից վերադառնալու են տուն, իսկ նոր ախտորոշված քաղաքացիները չեն մեկուսացվելու հյուրանոցներում կամ հիվանդանոցներում։
  • ԱԺ-ն ընդունեց Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու օրենսդրական նախաձեռնությունը, որով սահմանվում է 10 հազար դրամ տուգանք արտակարգ դրության ընթացքում ազատ տեղաշարժման պայմանները խախտելու դիմաց:
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 230 5261
Առողջացածներ 255 2422
Բացասական թեստեր 800 38800
Մահվան դեպքեր 3 67

18.05.2020

  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման հակաճգնաժամային քաղաքականությանը:
  • Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանի և տեղակալ Տիգրան Վիրաբյանի մամուլի ասուլիսը։
  • Կառավարության տեղեկացմամբ՝ ներկայացվել է զրոյից բիզնես ստեղծելու նախաձեռնություններին տարբեր գործիքակազմերով պետական աջակցություն ցուցաբերելու միջոցառման նախագիծը:
  • ԱՆ Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջով իրազեկեց, որ կորոնավիրուսային հիվանդության 100-ից ավել ծանր եւ ծայրահեղ ծանր դեպք կա: 
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 218 5031
Առողջացածներ 145 2167
Բացասական թեստեր 973 38000
Մահվան դեպքեր 3 64

17.05.2020

  • Ա. Թորոսյանը պատասխանում է այն հարցին, թե արդյո՞ք շատ հոռետեսական չէ Ձեր հաշվարկը, որ մոտ 5 տարի կարող է այս համաճարակի վերջը չերևալ:
  • Չարտերային չվերթով Մոսկվայից Երեւան վերադարձավ ՀՀ քաղաքացիների հերթական խումբը (229 քաղաքացի): 
  • ԱՆ-ն հայտարարություն տարածեց տարբեր լաբորատորիաների կողմից իրականացվող կորոնավիրուսի վճարովի հետազոտությունների (ՊՇՌ կամ արագ թեստերի միջոցով) մասին։
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 351 4813
Առողջացածներ 94 2022
Բացասական թեստեր 1269 37027
Մահվան դեպքեր 1 61

16.05.2020

  • Կայացվում է Պարետի N77 որոշումը՝ Վայոց Ձորի մարզի Արենի համայքում կիրառվող սահմանափակումների վերաբերյալ։
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանի 8-րդ մեծ մամուլի ասուլիսը: Փաշինյանը մայիսի 16-ին Երևանում տեղի ունեցած առցանց մամուլի ասուլիսի շրջանակում հրապարակել է 4-րդ 100 փաստը Նոր Հայաստանի մասին։
  • ԱՆ մամուլի խոսանկ Ալինա Նիկողոսյանը հայտնեց, որ կորոնավիրուսով ախտորոշվել են Նորքի տուն-ինտերնատում բնակվող 40 հոգի, ովքեր ավագ սերնդի ներկայացուցիչներ են։
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 189 4462
Առողջացածներ 134 1928
Բացասական թեստեր 1036 35758
Մահվան դեպքեր 5 60

15.05.2020

  • Կայացվում են Պարետի N75 և N76 որոշումները՝ մի շարք տնտեսվարողների նկատմամբ կրառվող սահմանափակումների մասին։
  • Մեկնարկել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 18-րդ միջոցառումը։
  • ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանի մամուլի ասուլիսը:
  • Ա. Թորոսյանի հարցազրույցը՝ կորոնավիրուսային հիվանդության հետ համատեղ կենսակերպի վերաբերյալ:
  • Երևանի քաղաքապետարանը հայտնեց, որ մանկապարտեզները կաշխատեն մայիսի 20-ից:
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 239 4273
Առողջացածներ 128 1794
Բացասական թեստեր 1290 34722
Մահվան դեպքեր 3 55

14.05.2020

  • Կառավարության որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում 2020 թ. մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը կերկարաձգվի 30 օրով` մինչև 2020 թ. հունիսի 13-ը ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստի սկզբում անդրադարձել է Հայաստանում կորոնավիրուսային վարակի հետ կապված իրավիճակին և արտակարգ դրության ռեժիմի երկարաձգման անհրաժեշտության հարցին։
  • Ռուստամ Բադասյանի և Լենա Նանուշյանի մամուլի ասուլիսը:
  • Ա. Թորոսյանի ուղիղ եթերը ֆեյսբուքում՝ վերնագրված՝ «Մեր բոլորի վարքագծի, մեր «նոր առօրյայի» մասին»։
  • Ըստ պարետի՝ շուտով ներդրվելու է նոր համակարգ, որը կնպաստի ինքնամեկուսացած կամ մեկուսացած քաղաքացիների կողմից կանոնների պահպանմանը. Հայաստանը բաժանվելու է 119 շրջանների:
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 184 4034
Առողջացածներ 94 1666
Բացասական թեստեր 1276 33432
Մահվան դեպքեր 3 52

13.05.2020

  • Ն. Փաշինյանի ուղիղ եթերը ֆեյսբուքում այն մասին, որ հակահամաճարակային պայմանները համատարած չեն պահպանվում։
  • Ն. Փաշինյանի ուղիղ եթերը ֆեյսբուքում՝ վերնագրված. «Մի քիչ քայլեցի Կենտրոնում»։
  • Ա. Թորոսյանի հարցազրույցը՝ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի և տարածված միֆերի վերաբերյալ։
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 142 3850
Առողջացածներ 72 1572
Բացասական թեստեր 1108 32156
Մահվան դեպքեր 1 49

12.05.2020

  • Կայացվում է Պարետի N74 որոշումը՝ մայիսի 3-ի N63 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։
  • ՊԵԿ-ն ամփոփում է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 5-րդ միջոցառման արդյունքները։ 2020թ. մայիսի 12-ի դրությամբ աջակցությունն ստանալու դիմում են ներկայացրել շահառու համարված սուբյեկտների շուրջ 93.3 %-ը կամ 13 956-ը: ՊԵԿ-ն ընթացք է տվել բոլոր դիմումներին: Ընդհանուր առմամբ փոխանցվել է շուրջ 2.2 մլրդ դրամ:
  • ԱՆ-ից «Հետքին» հայտնել են, որ Հայաստանում COVID-19 հիվանդների բուժման համար նախարարությունն առանձնացրել է թոքերի արհեստական օդափոխության 205 սարք: ԱՆ-ն նախատեսում է ձեռք բերել եւս 50 սարք։
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 180 3708
Առողջացածներ 70 1500
Բացասական թեստեր 1273 31048
Մահվան դեպքեր 1 48

11.05.2020

  • Կայացվում են Պարետի N72 և N73 որոշումները՝ մի շարք տնտեսվարողների նկատմամբ կրառվող սահմանափակումների մասին։
  • «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին 11.05.20թ. ժամը 18:00-ի դրությամբ մուտքերը կազմել են 1,066,772,957,9 դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը 4153։
  • Արձանագրվել է մահվան 1 դեպք: Պացիենտը եղել է 82 տարեկան (կին) և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 146 3528
Առողջացածներ 71 1430
Բացասական թեստեր 606 29775
Մահվան դեպքեր 1 47

10.05.2020

  • Կայացվում է Պարետի N71 որոշումը՝ մի շարք տնտեսվարողների նկատմամբ կրառվող սահմանափակումների մասին։
  • Արձանագրվել է մահվան 1 դեպք: Պացիենտը եղել է 69 տարեկան (տղամարդ) և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ: 
  • Արցախի ԱՆ-ն հայտնեց, որ հանրապետությունում գրանցվել է եւս 4 դեպք (ընդհանուր՝ 14):
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 79 3382
Առողջացածներ 34 1359
Բացասական թեստեր 892 29169
Մահվան դեպքեր 1 46

09.05.2020

  • Արձանագրվել է մահվան 1 դեպք: Պացիենտը եղել է 74 տարեկան (կին) և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:
  • Արցախում նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս 5 քաղաքացու մոտ:
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 138 3303
Առողջացածներ 58 1325
Բացասական թեստեր 1055 28277
Մահվան դեպքեր 1 45

 

08.05.2020

  • Կայացվում են Պարետի N69 և N70 որոշումները՝ մի շարք տնտեսվարողների նկատմամբ կրառվող սահմանափակումների մասին։
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Հռոմի Պապ Նորին Սրբություն Ֆրանցիսկոսի հետ։
  • Գաբրիել Բալայանի, Արա Խզմալյանի և Հայկ Մհրյանի մամուլի ասուլիսը։
  • ԱՆ-ն որոշ մանրամասներ ներկայացրեց մինչ այդ արձանագրված 43 մահվան դեպքերի մասին: Գրեթե բոլոր պացիենտներն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ, hիմնականում պացիենտներն ունեցել են մեկից ավելի ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 146 3165
Առողջացածներ 49 1267
Բացասական թեստեր 1046 27242
Մահվան դեպքեր 1 44

07.05.2020

  • Գյուղատնտեսական և բժշկական նշանակության որոշ ապրանքների ներմուծումն ազատվել է մաքսատուրքից։
  • «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ն COVID-19-ի դեմ պայքարի շրջանակում վերազինվել է նորագույն բժշկական սարքավորումներով։
  • Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 17-րդ ծրագրով օժանդակություն կստանան բարձր տեխնոլոգիաների ոլորտի տնտեսավարողները։
  • «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանի մամուլի ասուլիսը։ Շտապօգնության 12 բժիշկ կորոնավիրուսով վարակված է եւ մեկուսացված բժշկական կենտրոններում։ 
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 145 3019
Առողջացածներ 33 1218
Բացասական թեստեր 1043 26176
Մահվան դեպքեր 1 43

06.05.2020

  • Վարչապետը հեռախոսազրույց է ունեցել ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Ղեբրեյեսուսի հետ։
  • Նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս 2 քաղաքացու մոտ, ովքեր Ստեփանակերտի բնակիչներ են:
  • Ա. Թորոսյանը խոսել է կորոնավիրուսային հիվանդության, ինչպես նաև առաջիկա պլանների և հավանական սցենարների մասին։
  • Ա. Թորոսյանի պատասխանը ԱԺ-ում պատգամավորի՝ կորոնովիրուսի հետ կապված իրավիճակի վերաբերյալ հարցին։
  • ԱԺ-ում վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ կորոնավիրուսով վարակվածների համար նախատեսված է 1500 մահճակալ հիվանդանոցներում, առաջիկա օրերին սպասվում է, որ եւս 150 մահճակալ շահագործման կհանձնվի:
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 102 2874
Առողջացածներ 50 1185
Բացասական թեստեր 986 25133
Մահվան դեպքեր 2 42

05.05.2020

  • Կայացվում է Պարետի N66 որոշումը՝ Գեղարքունի մարզի Դդմաշեն համայքում կիրառվող սահմանափակումների վերաբերյալ, N67 որոշումը՝ նախորդ որոշման մեջ փոփոխոթյուններ կատարելու վերաբերյալ և N68 որոշումը՝ ապրիլի 21-ի N48 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։
  • Կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման միջոցառումներով տրամադրված օժանդակության ծավալը կազմել է ավելի քան 62 մլրդ դրամ։
  • Արցախում նոր կորոնավիրուսային վարակը հաղթահարել է ևս 3 քաղաքացի: Առայսօր հիվանդությունը հաստատվել է 57 քաղաքացու մոտ, որից 31-ն արդեն առողջացել են, 26-ի առողջական վիճակը գնահատվում է բավարար:
  • ԱՆ-ն հայտնեց, որ Հայաստանում գրանցվել են կորոնավիրուսով վարակման կրկնակի դեպքեր: Պացիենտները որեւէ գանգատ կամ ախտանիշ չունեն:
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 163 2772
Առողջացածներ 24 1135
Բացասական թեստեր 920 24147
Մահվան դեպքեր 0 40

04.05.2020

  • Կայացվում է Պարետի N65 որոշումը՝ մայիսի 3-ի N63 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։
  • Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Արման Ուդումյանը հայտնեց, որ, ըստ նախնական հաշվարկների, գործազրկությունը 1,3 տոկոսով կավելանա` 17,7 տոկոսից բարձրանալով 19 տոկոսի:
  • ԱԺ-ում նախարար Ա. Թորոսյանը նշեց, որ մայիսի 3-ի դրությամբ արհեստական օդափոխության սարքերին միացված է 9 պացիենտ, ինչպես նաեւ 35 ծայրահեղ ծանր եւ 65 ծանր վիճակում գտնվող քաղաքացի:
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 112 2609
Առողջացածներ 40 1111
Բացասական թեստեր 792 23227
Մահվան դեպքեր 1 40

03.05.2020

  • Կայացվում են Պարետի N64՝ ապրիլի 21-ի N48 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և N63՝ ՀՀ ողջ տարածքում կիրառվող սահմանափակումների մասին որոշումները։ Այս որոշումով հանվում են ազատ տեղաշարժման սահմանափակումները, այսինքն տեղաշարժման թերթիկի կարիք այլևս չի լինի։
  • Արցախում նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս 3 քաղաքացու մոտ, ովքեր ժամանել են Ռուսաստանի Դաշնությունից և անմիջապես մեկուսացվել են:
  • Ավինյանն ու Թորոսյանը վարչապետ Փաշինյանի հետ քննարկեցին առկա իրավիճակը, սահմանափակումների թեթեւացումը, հետագա քայլերը: 
  • Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնեց, որ ապրիլի 2-ի դրությամբ կորոնավիրուսային հիվանդության 2386 դեպքից 320-ը կամ մոտ 13,4 %-ը արձանագրվել է բուժաշխատողների մոտ։
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 121 2497
Առողջացածներ 36 1071
Բացասական թեստեր 644 22435
Մահվան դեպքեր 4 39

02.05.2020

  • Կայացվում է Պարետի N62 որոշումը՝ մի շարք տնտեսվարողների նկատմամբ կրառվող սահմանափակումների մասին։ 
  • Արցախում նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս 8 քաղաքացու մոտ, ովքեր Շահումյանի շրջանում հաստատված վարակի օջախի նույն շրջանակից են:
  • ԱՆ Արսեն Թորոսյանը մի քանի թիվ ներկայացրեց կորոնավիրուսի թեմայով. կա թոքաբորբով հիվանդ 454 հոգի, ծանր վիճակում է 63 հոգի, ծայրահեղ ծանր՝ 28, եւս 5 հոգի միացված է արհեստական շնչառության համակարգին։
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 113 2376
Առողջացածներ 25 1035
Բացասական թեստեր 922 21791
Մահվան դեպքեր 2 35

01.05.2020

  • Արցախում նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս 3 քաղաքացու մոտ: Նրանք արտերկրից ժամանած Արցախի Հանրապետության քաղաքացիներ են, ովքեր ժամանելուն պես մեկուսացվել էին համապատասխան վայրերում:
  • Վարչապետը ֆեյսբուքյան էջով հայտնեց, որ հակաճգնաժամային 1-ից 13-րդ միջոցառումների շրջանակում բաշխվել է 57,3 միլիարդ դրամ:
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 125 2263
Առողջացածներ 33 1010
Բացասական թեստեր 840 20869
Մահվան դեպքեր 0 33

30.04.2020

  • Կոմունալ վճարների օժանդակության միջոցառումները կառավարությունը կընդլայնի։
  • Կառավարության հակաճգնաժամային միջոցառումների շրջանակում այս պահի դրությամբ բաշխվել է շուրջ՝ 54.9 մլրդ դրամ. ծրագրերից օգտվել են 22 հազար տնտեսվարող և 775 հազար ֆիզիկական անձ։
  • Ն. Փաշինյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերը՝ «Կոմունալ ճգնաժամի ավարտը» վերնագրով: Որոշում է կայացվել, որ կառավարությունը 30 տոկոսով կփոխհատուցի այն սպառողների վարձավճարները, ովքեր ունեն 10001 դրամից մինչև 25 հազար դրամ էլեկտրաէներգիայի սպառում և 30 հազարից մինչև 40 հազար դրամ գազի սպառում:
  • Ն. Փաշինյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերը՝ «Կոմունալ համերաշխության բանաձև» վերնագրով: Այն բաժանորդները, որոնք մարտ ամսին ունեցել են մինչև 3000 դրամ ջրի սպառում, կտրամադրվի մինչև 50 տոկոս աջակցություն։ Այս ծրագրի շահառուների թիվը 424.972 է։
  • ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ներկայացրեց, թե ինչպես են կազմակերպվելու ընդունելության առաջիկա քննությունները:
  • Կառավարությունն ապրիլի 30-ի նիստում հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 15-րդ միջոցառումը, որի նպատակն է բնապահպանական խնդիրներ լուծելու միջոցով գյուղատնտեսական ոլորտում ժամանակավոր աշխատատեղեր ստեղծելը:
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 82 2138
Առողջացածներ 48 977
Բացասական թեստեր 970 20029
Մահվան դեպքեր 1 33

29.04.2020

  • Կայացվում է Պարետի N61 որոշումը՝ ապրիլի 17-ի N43 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ։
  • ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի մամուլի ասուլիսը։
  • ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայտարարեց, որ այսուհետ Ռուսաստանից դեպի Հայաստան իրակացվելիք թռիչքների համար քաղաքացիները պետք է վճարեն:
  • Խորհրդարանն ընդունեց «2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություն կատարելու Կառավարության օրենսդրական առաջարկը: Այս փոփոխությամբ առաջարկվում է 160 միլիարդ դրամով բյուջեի դեֆիցիտը (պակասորդը) մեծացնել` համավարակի տնտեսական հետևանքները չեզոքացնելու համար:
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 134 2056
Առողջացածներ 29 929
Բացասական թեստեր 802 19059
Մահվան դեպքեր 2 32

28.04.2020

  • Կայացվում են Պարետի N59՝ ապրիլի 21-ի N48 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ և ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, N58՝ մարտի 31-ի N27 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ և ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ և N60` մի շարք տնտեսվարողների նկատմամբ կրառվող սահմանափակումների մասին որոշումները։ 
  • Ն. Փաշինյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերը՝ «Զրույց քաղաքացու հետ. կոմունալ ճգնաժամ» վերնագրով:
  • Հայաստանի բանկերի միությունը տեղեկացրեց, որ ապրիլի 27-ի դրությամբ  վարկային արձակուրդ են տրամադրել կամ այլ կերպ վերանայել են մոտ 470 հազ. ֆիզիկական անձանց 758.325 վարկ՝ 26,5 մլրդ դրամի չափով եւ  14,6 հազ. իրավաբանական անձանց 16.356 վարկ՝ 48,3 մլրդ դրամի չափով:
  • 5-րդ միջոցառման շահառու է հանդիսացել 14 հազար 872 կազմակերպություն։ ՊԵԿ-ն այդ բոլոր կազմակերպություններին ծանուցումներ է ուղարկել, որ իրենք հանդիսանում են շահառու։ Նրանցից 10 հազար 134-ն արդեն դիմում են ներկայացրել փոխհատուցում ստանալու հայտով, եւ ՊԵԿ-ը արդեն վճարման հանձնագրեր է կազմել, որի չափը կազմում է 1 մլրդ 623 մլն դրամ։
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 65 1922
Առողջացածներ 34 900
Բացասական թեստեր 828 18257
Մահվան դեպքեր 0 30

27.04.2020

  • Կայացվում է Պարետի N57 որոշումը՝ մի շարք տնտեսվարողների նկատմամբ կրառվող սահմանափակումների մասին։ 
  • Տեղի է ունեցել կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստ։
  • ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանի մամուլի ասուլիսը։
  • ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի եւ ԱՄԷ-ի թագաժառանգ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հեռախոսազրույցից հետո հատուկ չվերթով ԱՄԷ-ից Երեւան հասցվեցին բժշկական պարագաներ՝ նախատեսված կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի համար:
  • ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ներկայացրեց, թե ինչպես են ավարտին հասցնելու ուսումնական տարին:
  • Մինչև 1,5 միլիոն դրամ հարկային պարտավորություն ունեցողների նկատմամբ չի իրականացվի հարկադիր գանձում:
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 59 1857
Առողջացածներ 18 866
Բացասական թեստեր 690 17429
Մահվան դեպքեր 1 30

26.04.2020

  • Արձանագրվել է մահվան 1 դեպք: Պացիենտը եղել է 80 տարեկան և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:
  • Ա. Թորոսյանը  Ազատության եթերում խոսել է կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված իրավիճակի և սպասելիքների մասին:
  • Ապրիլի 23-ին ՉԺՀ-ում ՀՀ դեսպանատանը տեղի ունեցավ չինական Hebei Youjie Weishi technology Co., Ltd. ընկերության կողմից կոնորավիրուսի դեմ պայքարի շրջանակներում Հայաստանին հատկացվելիք օգնության տրամադրման արարողություն։ Ընկերությունը Հայաստանին նվիրաբերեց 200 արկղ (2,5 տոննա քաշով) նորարական ախտահանիչ միջոցներ։
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 62 1798
Առողջացածներ 15 848
Բացասական թեստեր 554 16739
Մահվան դեպքեր 1 29

25.04.2020

  • Կայացվում է Պարետի N56 որոշումը՝ ապրիլի 18-ի N45 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ։
  • Գյումրու Սուրբ Յոթ Վերք եկեղեցու մոմավաճառի մոտ կորոնավիրուս է հաստատվել։ Թեստավորվել է թեմի 26 աշխատակից ևս: Բոլորի պատասխանները բացասական են։
  • Գեղարքունիքի մարզում վերջին երկու օրերի ընթացքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5 նոր դեպք: Մարզում ընդհանուր գրանցվել է 56 հաստատված դեպք։
  • Արտաշատի բժշկական կենտրոնից, որն այս պահին զբաղվում է կորոնավիրուսային հիվանդության բուժմամբ, ապաքինված դուրս է գրվել ծանր վիճակում եղած մեկ պացիենտ: Վերջինիս մոտ ախտորոշված է եղել երկկողմանի ծանր թոքաբորբ: Բժիշկներին հաջողվել է բուժել պացիենտին ընդամենը 21-օրյա կարճ ժամանակամիջոցում:
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 69 1736
Առողջացածներ 30 833
Բացասական թեստեր 520 16185
Մահվան դեպքեր 0 28

24.04.2020

  • Կայացվում է Պարետի N55 որոշումը՝ մի շարք տնտեսվարողների նկատմամբ կրառվող սահմանափակումների մասին։ 
  • Կորոնավիրուսի հետևանքների մեղմացման նպատակով տրամադրված սոցիալ-տնտեսական օժանդակության ընթացիկ ծավալը կազմել է 43.4 մլրդ դրամ։
  • Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի շրջանակներում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ապրիլի 24-ին, ժ. 22:00-ին կմեկնարկի սուրբ նահատակների հիշատակին նվիրված գեղարվեստական ծրագիր, որը կտևի մինչև ապրիլի 25-ը, ժ. 06:00-ն:
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 81 1667
Առողջացածներ 75 803
Բացասական թեստեր 709 15665
Մահվան դեպքեր 1 28

23.04.2020

  • Կայացվում են Պարետի N53՝ մի շարք տնտեսվարողների նկատմամբ կրառվող սահմանափակումների մասին և N54՝ մարտի 31-ի N27 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ և ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ որոշումները։ Այս որոշումով հանվում է միջմարզային տեղաշարժի սահմանափակումը, և վերացվում են անցակետերը:
  • Կառավարության կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 14-րդ միջոցառմամբ օժանդակություն կստանան ուսանողները։
  • Արցախում Նոր կորոնավիրուսի կասկածանքով թեստավորված ևս մեկ քաղաքացու փորձանմուշի հետազոտության արդյունքը դրական է, ինչը նշանակում է, որ նրա մոտ վարակը հաստատվել է:
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Ծիծեռնակաբերդից՝ Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ։
  • Ա. Թորոսյանը Շանթի եթերում խոսել է կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված իրավիճակի մասին` որոշակի կարևոր շեշտադրումներով:
  • Ն. Փաշինյանի փոխանցմամբ Հայաստանի բանկերը եւ վարկային կազմակերպությունները այս պահի դրությամբ վարկային արձակուրդ են տվել 430 հազար ֆիզիկական անձանց՝ 20.3 միլիարդ դրամի չափով, եւ 12 հազար 400 իրավաբանական անձանց՝ 41.5 միլիարդ դրամի չափով։
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 73 1586
Առողջացածներ 69 728
Բացասական թեստեր 619 14956
Մահվան դեպքեր 3 27

22.04.2020

  • Կայացվում են Պարետի N50՝ ապրիլի 21-ի N48 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ և ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, N51՝ մարտի 31-ի N27 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ և ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ և N52` մի շարք տնտեսվարողների նկատմամբ կրառվող սահմանափակումների մասին որոշումները։ 
  • Հակաճգնաժամային միջոցառումներից օգտվել է 10 հազար 531 իրավաբանական անձ և 639 հազար 592 ընտանիք։
  • Ա. Թորոսյանի ուղիղ եթերը՝ Ծաղկաձորից վերադառնալու ճանապարհին։
  • Այս պահի դրությամբ կառավարության ընդունած հակաճգնաժամային միջոցառումներից օգտվել է 10 հազար 531 իրավաբանական անձ եւ մոտավորապես 639 հազար 592 ընտանիք: Այս մասին իր ֆեյսբուք էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
  • Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ կոմունալ ծառայությունների դիմաց վճարման պարտավորության կատարմանը խոչընդոտող ֆորս մաժորը համարվում է վերացած: Նմանատիպ հայտարարություն տարածեց նաեւ ՀԷՑ-ը:
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 50 1513
Առողջացածներ 26 659
Բացասական թեստեր 844 14337
Մահվան դեպքեր 0 24

21.04.2020

  • Կայացվում են Պարետի N47` մի շարք տնտեսվարողների նկատմամբ կրառվող սահմանափակումների մասին, N48՝ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում կիրառվող սահմանափակումների և N49՝ մարտի18-ի N5 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ և ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ որոշումները։ 
  • ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցի մամուլի ասուլիսը: Վերջինիս փոխանցմամբ մարտի 14-ից մինչև օրս հայրենիք է վերադարձել Հայաստանի մոտ 22 հազար քաղաքացի։
  • Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի միջոցառումները` արտակարգ դրության պայմաններում։ ԿԳՄՍ և ԱԳ նախարարների, Վարչապետի աշխատակազմի ղեկավարի և Վարճապետի՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի մասնակցությամբ մամուլի ասուլիս։ Նշվում է, որ ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդ հուշահամալիրը քաղաքացիների համար փակ է լինելու:
  • Ա. Թորոսյանը գրառում է արել, որտեղ նշվում է, որ վերլուծելով վերջին 1 շաբաթվա կորոնավիրուսային վարակով նոր դեպքերի թիվը, կարող ենք արձանագրել, որ ունենք աճի կայուն տեմպ, որը տատանվում է օրական 3-4% սահմաններում:
  • ՀՀ-մ կորոնավիրուսով վարակված 70 տարեկանից բարձր շուրջ 50 քաղաքացի հաղթահարել է հիվանդությունը և դուրս է գրվել:  Ամենատարեցը 1927 թվականին (93 տարեկան) ծնված կին է:
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 72 1463
Առողջացածներ 24 633
Բացասական թեստեր 966 13493
Մահվան դեպքեր 0 24

 

20.04.2020

  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր անցկացրել է կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման հակաճգնաժամային միջոցառումների վերաբերյալ հերթական խորհրդակցությունը։
  • ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանի մամուլի ասուլիսը։
  • ՀՀ փոխոստիկանապետ Հայկ Մհրյանի մամուլի ասուլիսը։ Վերջինս հայտնեց, որ 10 ոստիկանի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել, որից 5-ն արդեն առողջացել է։ Ըստ Մհրյանի՝ հանրապետությունում մեկուսացման 37 վայր կա, այդ թվում՝ հիվանդանոցներ եւ հյուրանոցներ։
  • Ն. Փաշինյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերը՝ ««Մեծ հիասթափության» մոդելավորումը» վերնագրով։
  • Արցախի Պարետի N8 որոշմամբ, Արցախի պետական սահմանի անցակետով ապրիլի 22-ից արգելվում է Արցախի Հանրապետության քաղաքացիների ելքը՝ որոշ բացառություններով։
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 62 1391
Առողջացածներ 29 609
Բացասական թեստեր 494 12527
Մահվան դեպքեր 2 24

19.04.2020

  • Կայացվում է Պարետի N46 որոշումը՝ մի շարք տնտեսվարողների նկատմամբ կրառվող սահմանափակումների մասին։
  • Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը տեղեկացրեց, որ մարզում վարակակիրների թիվը հասել է 10-ի:
  • Ն. Փաշինյանի ուղիղ եթերը վերնագրված՝ Թավիշի եւ «ամենաթողության» մասին։
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 48 1329
Առողջացածներ 35 580
Բացասական թեստեր 645 12033
Մահվան դեպքեր 2 22

18.04.2020

  • Կայացվում է Պարետի N45 որոշումը՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՐԱԼԻԿ ԵՎ ՁՈՐԱԿԱՊ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ։
  • Այս պահի դրությամբ, Արցախում արձանագրվել է նոր կորոնավիրուսի վարակման 7 դեպք, որից երկուսը բուժվել են:
  • Ա. Թորոսյանը հայտնում է, որ կորոնավիրուսային հիվանդության դեպքերի կրկնապատկման տեմպը այս պահին 17 օր է: Եթե այս տեմպը պահպանվի, ապա մայիսի 4-ին մենք կունենանք 2500 դեպք, իսկ մայիսի 21-ին 5000 դեպք:
  • ԵՊՀ-ում ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի պաշտպանություններն իրականացվելու են առցանց:
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 43 1281
Առողջացածներ 22 545
Բացասական թեստեր 841 11388
Մահվան դեպքեր 0 20

17.04.2020

  • Կայացվում են Պարետի N43 ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ՄԱՀԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԴԻԱԿՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԵՎ ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ և N44՝ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՎԱՐԱԿԻ (COVID-19) ՀԵՏևԱՆՔՈՎ ՄԱՀԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԴԻԱԿՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԵՎ ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ որոշումները։
  • ԱՆ Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան էջում հայտնեց, որ կորոնավիրուսով վարակված կնոջ ծննդաբերությունից հետո նրա թեստը բացասական է եղել, իսկ երեխան դեռ պետք է թեստավորվի: Սա առաջին դեպքն է Հայաստանում, երբ ծննդաբերում է վարակակիր անձը:
  • Պարետատան հայտարարությունն արտերկրում ՀՀ քաղաքացիներին առնչվող դրության վերաբերյալ։ 
  • Ներկա իրավիճակի եւ ձեռնարկվող քայլերի մասին երեկոյան քաղաքացիներին ուղերձ հղեց  Նիկոլ Փաշինյանը: 
  • ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի մամուլի ասուլիսը։ Նրա փոխանցմամբ Եվրոպական երկրներում, ԱՄՆ-ում և Ռուսաստանի Դաշնությունում գտնվող բազմաթիվ հայեր վարակված են նոր տիպի կորոնավիրուսով։
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 47 1238
Առողջացածներ 121 523
Բացասական թեստեր 956 10547
Մահվան դեպքեր 1 20

16.04.2020

  • Կառավարությունը կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 13-րդ ծրագրով աջակցություն կտրամադրի նպաստառու ընտանիքներին:
  • Այս պահին Արցախի առողջապահության նախարարության բուժհիմնարկներում և նախատեսված մեկուսարաններում մեկուսացված քաղաքացիների ընդհանուր թիվը 10 է։
  • Կառավարությունը 90 մլն դրամ կտրամադրի թոքերի արհեստական շնչառական սարքավորումների նախագծման համար։
  • Չինաստանից ՀՀ է ներկրվել վարակի դեմ պայքարի պարագաների և սարքավորումների հերթական խմբաքանակը։
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 42 1191
Առողջացածներ 44 402
Բացասական թեստեր 1119 9591
Մահվան դեպքեր 1 19

15.04.2020

  • Կայացվում է Պարետի N39 որոշումը՝ ապրիլի 3-ի N31 որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, N40 որոշումը՝ Արարատի մարզի Նորաշեն համայնքում կիրառվող սահմանափակումների վերաբրեյալ, N41 որոշումը՝ մի շարք տնտեսվարողների նկատմամբ կրառվող սահմանափակումների մասին և N42 որոշումը՝ մարտի 20-ի N7 որոշման մեջ փոփոխություններ կատարելու վերաբրեյալ։
  • Վարչապետը ԱԺ-ում պատասխանել է ձեռնարկություններում վարակի կանխարգելման մասին հարցին։
  • Կառավարությունն ընդլայնում է հակաճգնաժամային միջոցառումների շահառուների շրջանակը։
  • ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է դպրոցականների համար անգլերեն տեսադասերի միասնական հարթակը։
  • 2020 թվականի մարտի 16-ից մինչ ապրիլի 14-ը ՀՀ-ում գրանցվել է տեղաշարժման սահմանափակումների վերաբերյալ ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելու 17 դեպք:
  • Նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը։
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 48 1149
Առողջացածներ 61 358
Բացասական թեստեր 489 8472
Մահվան դեպքեր 1 18

14.04.2020

  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը՝ կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման ուղղությամբ իրականացվող հակաճգնաժամային քաղաքականության վերաբերյալ։
  • Կառավարությունը հաստատեց աջակցության 12-րդ ծրագիրը, որի համաձայն՝ վճարելու է փետրվարին մինչեւ 5000-10000 դրամի էլ.էներգիա եւ 10000-30000 դրամի գազ սպառած բաժանորդների ծախսերի 30 տոկոսը:
  • Ն. Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտնում է, որ ունենք հնարավորություն՝ ջարդելու համաճարակի ողնաշարը. 28 նոր դեպք, 54 բուժված: Առաջին անգամ մեր ակտիվ դեպքերի թիվը ոչ թե աճել է, այլ նվազել:
  • Վրաստանում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ Վրաստանի կառավարությունն արդեն գործարկել է կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում ստեղծված պաշտոնական կայքի հայերեն տարբերակը՝ https://stopcov.ge/am ։
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 44 1101
Առողջացածներ 32 297
Բացասական թեստեր 735 7983
Մահվան դեպքեր 1 17

13.04.2020

  • Կայացվում է Պարետի N38 որոշումը՝ մարտի 18-ի N5 որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին։
  • Կառավարությունը երկարաձգում է արտակարգ դրության ժամկետը ևս 30 օրով:
  • Արցախում տեղի ունեցավ պարետատան առաջին նիստը:
  • ՀՀ բանկերը եւ վարկային կազմակերպությունները վարկային արձակուրդ են տրամադրել 320 հազար ֆիզիկական անձանց՝ 12 միլիարդ դրամի չափով:
  • Ն. Փաշինյանը հայտնում է, որ հինգ ժամվա ընթացքում՝ կառավարության ընդունած հակաճգնաժամային 8-րդ միջոցառման շրջանակներում 1 միլիարդ դրամ բաշխվեց 14 հազար 685 շահառուների միջեւ՝ թվային հարթակի միջոցով։
  • Արցախի Հանրապետության  Պարետը որոշում է կայացրել հավաքներ կամ հանրային միջոցառումներ իրականացնելու սահմանափակումների կիրառումն ապահովելու մասին, որի համաձայն արգելվել են 20 և ավելի մարդկանց մասնակցությամբ հանրային մի շարք միջոցառումները։
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 28 1057
Առողջացածներ 54 265
Բացասական թեստեր 657 7248
Մահվան դեպքեր 2 16

12.04.2020

  • Կայացվում է Պարետի N37 որոշումը՝ մարտի 31-ի N27 որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, որով տնտեսական գործունեության որոշ տեսակներ թույլատրվեցին։
  • Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ երեկ թեստավորված 9 քաղաքացիներից մեկի մոտ հաստատվել է կորոնավիրուսի վարակ:
  • Ռուսաստանից Հայաստան վերադարձավ այդ երկրում մնացած ՀՀ քաղաքացիների երրորդ խումբը՝ 230 հայաստանցի: 
  • Տ. Ավինյանը հորդորում է Զատիկին փողոց դուրս չգալ, մնալ տանը և չմասնակցել եկեղեցական արարողությունների:
  • Արցախի Հանրապետությունում հայտարավում է արտակարգ իրավիճակ մինչև 2020 թվականի մայիսի 12-ը՝ ժամը 22:00-ն ներառյալ։ Պարետատան ղեկավարը (պարետ) կլինի ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը։
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 16 1029
Առողջացածներ 14 211
Բացասական թեստեր 441 6591
Մահվան դեպքեր 1 14

11.04.2020

  • Կայացվում է Պարետի N36 որոշումը՝ մի շարք տնտեսվարողների նկատմամբ կրառվող սահմանափակումների մասին։
  • Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանի մամուլի ասուլիսը։
  • Ն. Փաշինյանի ուղիղ եթերը՝ հետագա անելիքների մասին։ Վարչապետը հայտնեց, որ ապրիլի 13-ից ամբողջությամբ թույլատրվելու են տնտեսական գործունեության մի շարք տեսակներ: Ապրիլի 24-ին, մայիսի 1-ին, 8-ին, 9-ին տեղի կունենան միայն արարողակարգային անելիքներ, զանգվածային միջոցառումներ չեն լինի։
  • Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը տեղեկացրեց, որ մարզում հայտնաբերվել է առաջին վարակակիրը: «Հետքը» պարզեց, որ նա Մարտունու տարածաշրջանի Աստղաձոր գյուղի 30-35 տարեկան բնակչուհի է:
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 46 1013
Առողջացածներ 24 197
Բացասական թեստեր 634 6150
Մահվան դեպքեր 0 13

 

10.04.2020

  • Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մամուլի ասուլիսը։ Ըստ Թորոսյանի՝ կորոնավիրուսով հիվանդության դեպքերի 80 %-ը չի պահանջում բուժում կամ պահանջում է բուժում տնային պայմաններում, եւ արդեն բազմաթիվ երկրներ անցել են այդ ռեժիմին, բայց Հայաստանը դեռ չի անցել։ Թոքաբորբ ունեցողների ընդհանուր թիվը մի քանի ժամ առաջվա դրությամբ մոտ 180 է։
  • Ա. Թորոսյանը հայտնւոմ է, որ չենք կարող համարել, որ կորոնավիրուսի տարածումը մարում է, որովհետև եթե մենք նախկինում ունենում էինք 50 դեպք մի աղբյուրից, ապա հիմա՝ 16 կամ 20 դեպք, բայց արդեն 10, 20, 30 տարբեր աղբյուրներից, իսկ սա նշանակում է, որ վիրուսի շրջանառությունը դուրս է եկել վերահսկողությունից:
  • Զ. Բաթուայնը հայտնում է, որ այսօր աշխատանքային օրվա վերջում բանկերի կողմից տրամադրված տեղեկությունների համաձայն 2.307 մարդ ստացել է սոցիալական ծրագրերով նախատեսված իրեն հասանելիք միանվագ աջակցությունը, որի ընդհանուր բյուջեն կազմել է 188.732.000 դրամ։
  • ԱԳՆ-ում գրանցված է Հայաստան վերադառնալու ցանկություն ունեցող 1870 ՀՀ քաղաքացի:
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 30 967
Առողջացածներ 24 173
Բացասական թեստեր 373 5416
Մահվան դեպքեր 2 13

09.04.2020

  • Կայացվում է Պարետի N35 որոշումը՝ մի շարք տնտեսվարողների նկատմամբ կրառվող սահմանափակումների մասին։
  • Հաստատվել է տնտեսվարողներին արտոնյալ պայմաններով վարկային ռեսուրսների տրամադրման 8,5 մլրդ դրամի հայտ:
  • Կառավարությունը հաստատել է Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 10-րդ միջոցառումը. օժանդակություն կտրամադրվի միկրոձեռնարկատերերին։
  • Ըստ ԱՆ Արսեն Թորոսյանի՝ վարակի աճը փոքր-ինչ դանդաղել է. դեպքերը կրկնապատկվում են 10 օրը մեկ նախորդ 7-ի փոխարեն:
  • Կառավարության նիստում վարչապետը հայտնեց, որ ապրիլի 10-ից պիտի ստեղծեն օրական 1000 թեստավորում անելի հնարավորություն։
  • Երևանի համայնքային ավտոբուսներն ամեն օր անվճար տեղափոխում են ավելի քան 1800 բուժաշխատող:
  • ՀՀ աշխատանք եւ սոցիալական հարցերի նախարարության թեժ գիծ ապրիլի 7-ից 9-ը գրանցվել է աննախադեպ մեծքանակ զանգ՝ 12 հազար 233:
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 16 937
Առողջացածներ 11 149
Բացասական թեստեր 244 5142
Մահվան դեպքեր 1 11

08.04.2020

  • Պարենային որոշ ապրանքների և բժշկական նշանակության պարագաների ներմուծման դեպքում մաքսատուրքերը զրոյացվում են։
  • Երևանում վայրէջք է կկատարում պարետատան նախաձեռնած հատուկ չվերթով Չինաստանից Հայաստան տեղափոխվող ՀՀ պետական միջոցների հաշվին ձեռքբերված, Չինաստանի պետական մարմինների, ինչպես նաև հայ և չինացի բարերարների կողմից նվիրաբերած բժշկական պարագաների և սարքավորումների խմբաքանակը։ 
  • ՌԴ-ից ՀՀ բերված շարժական լաբորատորիան թույլ է տալիս իրականացնել օրական 100 ՊՇՌ անալիզ։
  • Ն. Փաշինյանը գրում է, որ այսօրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության շուրջ 290 հազար քաղաքացիների տրվել է վարկային արձակուրդ՝ 9.3 միլիարդ դրամի չափով: Վարկային արձակուրդ է տրվել նաեւ 5300 իրավաբանական անձի՝ 15.4 միլիարդ դրամի չափով:
  • Էրդողանը պատրաստակամություն է հայտնել դեղորայքի հարցում Հայաստանին օժանդակություն ցուցաբերել։
  • Չինաստանից Հայաստան բերվող ծանրոցների վրա այսպիսի գրություն է․ «Թող մեր ընկերությունն ավելի երկար լինի, քան Յանցզի գետն է, եւ ավելի բարձր, քան Արարատ լեռն է»։
  • Մեկ միլիոն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման դեպքերի քանակով Հայաստանը տարածաշրջանում զբաղեցնում է երրորդ տեղը՝ Իրանից և Թուրքիայից հետո։
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 40 921
Առողջացածներ 24 138
Բացասական թեստեր 331 4898
Մահվան դեպքեր 1 10

07.04.2020

  • Ն. Փաշինյանը ուղիղ եթերով հայտնում է, որ առաջին անգամ ավելի շատ մարդ առողջացումով դուրս է գրվել, քան ախտորոշվել է դրական:
  • ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արայիկ Խզմալյանի և Ժաննա Անդրեասյանի մամուլի ասուլիսը։ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը հայտնեց, որ հեռավար ուսուցման գործընթացում ներգրավված է աշակերտների 80 տոկոսը: 
  • Արցախում գրանցվեց վարակի առաջին դեպքը: Վարակակիրը Քաշաթաղի Միրիկ գյուղի բնակիչ է, որը վերադարձել էր ՀՀ-ից: Նրա հետ շփված 17 քաղաքացիները ինքնամեկուսացվել են:
  • Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ԱԺ-ում հայտարարեց, որ մարզպետներին բանավոր հանձնարարել է շինաշխատանքներում ներգրավել այն անձանց, ովքեր կորոնավիրուսի պատճառով այս տարի չեն մեկնել արտագնա աշխատանքի:
  • Գործարկվել է միանվագ դրամական աջակցության համար դիմումների ընդունման online.ssa.am կայքը։
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 28 881
Առողջացածներ 27 114
Բացասական թեստեր 284 4567
Մահվան դեպքեր 1 9

06.04.2020

  • Կայացվում է Պարետի N34 որոշումը՝ մարտի 31-ի N27 որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին։ Այս որոշմամբ գործատուի կողմից տրամադրվող տեղեկանքը ենթարկվել է որոշակի փոփոխությունների:
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
  • Փոխոստիկանապետ Հայկ Մհրյանի մամուլի ասուլիսը։
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է քաղաքացիների հարցերին։
  • Ա. Թորոսյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերը՝ Կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված իրավիճակի մասին։ Նախարարը հայտնում է, որ մեկուսացման վայրերում կա 1500 քաղաքացի, ինքնամեկուսացված է ավելի քան 5000 քաղաքացի։ 400-ից ավելի քաղաքացիներ դուրս են եկել մեկուսացումից։
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 20 853
Առողջացածներ 25 87
Բացասական թեստեր 191 4283
Մահվան դեպքեր 0 8

05.04.2020

  • Կայացվում է Պարետի N32 որոշումը՝ մի շարք տնտեսվարողների նկատմամբ կրառվող սահմանափակումների մասին։
  • Արարատի մարզում վարակման դեպքերը, մյուս մարզերի համեմատ, ամենաշատն են։ Նրանց առողջական վիճակն այս պահի դրությամբ գնահատվում է բավարար, մեծ մասը գնում է դեպի կազդուրում։ Ինչ վերաբերում է վարակվածների տարիքային խմբին, ապա ասեմ, որ ամենափոքրը 2.5 ամսական է, իսկ ամենատարեցը՝ 85 տարեկան։
  • Կորոնավիրուսային վարակի կասկածով հիվանդներին մեկուսացնելու համար Արցախի բուժհաստատություններում առանձնացվել են համապատասխան հիվանդասենյակներ:
  • Տ. Ավինյանը ներկայացնում Covid-19 Armenia հավելվածը։ AC19 հավելվածի (որը այլևս չի գործելու) տվյալների բազաները տեղափոխվել են Covid-19 Armenia: Հավելվածի ամենակարևոր կետը օգտատիրոջ բժշկական թեստավորումն է:
  • Պարետատունը նվիրատվությունների համար Երևանում և մարզերում առանձնացրել է հատուկ պահեստներ։
  •  ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հրապարակել է հարցուպատասխան՝ կորոնավիրոիսի տնտեսական հետևանքների չեզոքացման իններորդ միջոցառման մասին։ 
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 11 833
Առողջացածներ 5 62
Բացասական թեստեր 252 4092
Մահվան դեպքեր 1 8


 

04.04.2020

  • Կայացվում է Պարետի N32 որոշումը՝ մարտի 31-ի N27 որոշման մեջ լրացումներ կատարելու մասին։
  • Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը ֆեյսբուքյան էջով հայտնեց, որ կորոնավիրուսի դեպքեր են հաստատվել նաեւ Վանաձորում։
  • Այս պահի դրությամբ մեր երկրում կա 770 դրական ախտորոշված դեպք, ունենք, ցավոք սրտի, 7 մահ, 43 մարդ առողջացել է: Եվ այս  պահի դրությամբ 720 մարդ գտնվում է բուժման պրոցեսի մեջ՝ իհարկե այնքանով, որքանով այդ բուժումը  կարելի է համարել այդպիսին, քանի որ մեծամասնությունը՝  ավելի քան 500 մարդ, ըստ էության որևէ բուժում չի ստանում, որովհետև նույնիսկ ջերմություն չունի:
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 52 822
Առողջացածներ 14 57
Բացասական թեստեր 367 3840
Մահվան դեպքեր 0 7

03.04.2020

  • Կայացվում է Պարետի N30 որոշումը՝ մի շարք տնտեսվարողների նկատմամբ կրառվող սահմանափակումների մասին և N31 որոշումը՝ որոշակի ապրանքների համար արատահանման և ներմուծամն սահմանափակումների և մարտի 19-ի N6 և մարտի 22-ի N12 որոշումները ուժը կորցրած ճանաչելու մաիսն։
  • Վարչապետը ծանոթացել է թոքերի արհեստական շնչառության սարքերի վերանորոգման աշխատանքներին։
  • ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի մամուլի ասուլիսը։  Խաչատրյանը հայտարարեց, որ այս տարի էական տնտեսական կորուստներ ենք ունենալու
  • Ա. Թորոսյանը հայտնում է, որ Ինֆեկցիոն հիվանդանոց մոդուլը արդեն պատրաստ է։
  • Ռուսաստանից Հայաստան վերադառնալու համար մեր քաղաքացիները չեն կարող օգտվել ցամաքային ճանապարհից, որը փակ է մարտի 18-ից: Վերին Լարսի անցակետը բաց է բացառապես բեռնափոխադրումների համար։
  • Չինաստանի Հայնան նահանգից Շիրակի մարզին ուղարկվել է 10 հազար պաշտպանիչ, բժշկական դիմակ:
  • Այրվածքաբանության ազգային կենտրոնի այրվածքային բաժանմունքը անորոշ ժամկետով տեղափոխվել է Վ․Ա․ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն։
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 34 770
Առողջացածներ 0 43
Բացասական թեստեր 219 3473
Մահվան դեպքեր 0 7

02.04.2020

  • Կառավարությունը կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 9-րդ ծրագրով աջակցություն կտրամադրի մինչև 18 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքներին։
  • «Վարդաշեն» ՔԿՀ-ի Պահպանության բաժնի աշխատակիցներից մի քանիսի մոտ ախտորոշվել է COVID-19․ նրանք ՔԿՀ-ում պահվող անձանց հետ շփում չեն ունեցել։
  • ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ասուլիսը։ Նախարարը հայտնում է, որ ծայրահեղ ծանր 5 անձ ունենք , որոնք միացված են արհեստական շնչառական համակարգի։
  • «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հիվանդներին տեղափոխում են։ Ինչպես այսօր հայտնեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, այն կծառայի միայն կորոնավիրուսով հիվանդ մարդկանց համար:
  • Եվրոպական միությունը 51 միլիոն եվրո աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ կորոնավիրուսային համավարակի դեմ միասին պայքարելու նպատակով։
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 73 736
Առողջացածներ 10 43
Բացասական թեստեր 318 3255
Մահվան դեպքեր 3 7

01.04.2020

  • Կայացվում են Պարետի N28 և N29 որոշումները՝ մի շարք տնտեսվարողների նկատմամբ կրառվող սահմանափակումների մասին։
  • Կառավարությունում քննարկվել են կորոնավիրուսի հետևանքների չեզոքացմանն ուղղված միջոցառումների իրականացման ընթացքը և աջակցության նոր ծրագրերը։
  • ԱՆ Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջով հայտարարեց, որ կորոնավիրուսի դեմ պայքարի համար նոր ստեղծվող առողջապահական ենթահամակարգը կարիք ունի բուժաշխատողների, առանց որոնց հնարավոր չի լինի այդ բժշկական կենտրոններում բուժել կորոնավիրուսով հիվանդացած քաղաքացիներին:
  • Արմեն Սարգսյանը ստորագրել է ԱԺ-ի կողմից ընդունված «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքները։
  • Երևանի մետրոպոլիտենը փակ է։ Պարետի հանձնարարականով, մինչև ապրիլի 12-ը ներառյալ երկարաձգվել են արտակարգ ռեժիմի պայմաններում տեղաշարժի և տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ սահմանափակումները։
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 92 663
Առողջացածներ 2 33
Բացասական թեստեր 236 2936
Մահվան դեպքեր 1 4

31.03.2020

  • Կայացվում են Պարետի N25` Չարենցավան համայնքում կիարռվող սահմանափակումների, N26՝ մարտի 31-ի N25 որոշումը ուժը կորցրած ճանաչելու և N27՝ ՀՀ տարածքում կիրառվող սահմանափակումների վերաբերյալ որոշումները։ 
  • ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի ասուլիսը։
  • Ն. Փաշինյանը ուղիղ եթերով հայտնում է առնվազն 10 օրով խստացված սահմանափակումները երկարացնելու մտադրության մասին։
  • Առանձնացվել են տարբեր վայրեր, որոնք կարող են արդյունավետ ծառայել մեր համաքաղաքացիների մեկուսացման համար, եթե նման անհրաժեշտություն կառաջանա։
  • Կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հեռախոսային խոսակցությունները վերահսկելու՝ կառավարության ներկայացրած օրինագիծը իշխանական խմբակցությունը կարողացավ երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունել։
  • Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության իրավիճակով պայմանավորված՝ Արտաշատի բազմապրոֆիլ բժշկական կենտրոնը վերապրոֆիլավորվել է ինֆեկցիոն բժշկական կենտրոնի:
  • ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը Ֆեյսբուքի էջում ներկայացրել է Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերն ըստ Երևանի և մարզերի:
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 39 571
Առողջացածներ 1 31
Բացասական թեստեր 171 2700
Մահվան դեպքեր 0 3

30.03.2020

  • Կայացվում են Պարետի N23՝ մարտի 24-ի N16 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և N24՝ մի շարք տնտեսվարողների նկատմամբ կրառվող սահմանափակումների մասին որոշումները։
  • Կառավարությունն աջակցություն կտրամադրի մի շարք ոլորտների աշխատակիցներին, հղի կանանց և աշխատանքից ազատվածներին. ընդունվել է հակաճգնաժամային ևս 3 նոր փաթեթ։
  • ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի մամուլի ասուլիսը։
  • Կորոնավիրուս է ախտորոշվել ևս մեկ զինծառայողի մոտ, վիրուսով վարակված զինծառայողների թիվը հասավ 6-ի:
  • Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության եւս մեկ նախագիծ, որը վերաբերում է կորոնավիրուսով հիվանդացության մահերի դեպքերում դիահերձումն արգելելուն:
  • Հունվարի 31-ից մինչև մարտի 29-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը 519 զանգ է ստացել կորոնավիրուսի վերաբերյալ:
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 50 532
Առողջացածներ 0 30
Բացասական թեստեր 317 2529
Մահվան դեպքեր 0 3

29.03.2020

  • Վրաստանը և Ռուսաստանը Հայաստանի բեռների համար կապահովեն «կանաչ գոտի»։
  • Հ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ խորհրդակցություն է անցկացվել Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնում:
  • Վարչապետի խոսքը արտահանմամբ եւ ներկրմամբ զբաղվող տնտեսվարողների հետ խորհրդակցությանը։
  • Մարտի 29-ին 75 տարեկան հասակում կորոնավիրուսից մահացել է ֆրանսահայ քաղաքական գործիչ, Օ դե Սեն դեպարտամենտի խորհրդի նախագահ Պատրիկ Դեւեջյանը։
  • ՆՈՐՔ Ինֆեկցիոն Կլինիկական Հիվանդանոցի ֆեյսբուքյան էջը հայտնում է, որ Կառուցվող նոր մեկուսարանների բոլոր 14 մոդուլները արդեն տեղում են։
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 58 482
Առողջացածներ 0 30
Բացասական թեստեր 162 2212
Մահվան դեպքեր 2 3

28.03.2020

  • Կայացվում են Պարետի N21՝ տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ կիրառվող ժամանակավոր սահմանափակումների վերաբերյալ և N22՝ մի շարք տնտեսվարողների նկատմամբ կրառվող սահմանափակումների մասին որոշումները։
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ։
  • Ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանի ասուլիսը։
  • Ն. Փաշինյանը ուղիղ եթերով զանգահարում է ՀՀ քաղաքացիներին։
  • Ն. Փաշինյանի ուղիղ եթերը՝ ՌԴ կառավարության՝ բեռնափոխադրումների հետ կապված որոշման մասին։
  • Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնում է, որ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում մահացել է կորոնավիրուսով վարակված ևս երկու մարդ՝ 55-ամյա կին և 73-ամյա տղամարդ:
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 52 424
Առողջացածներ 2 30
Բացասական թեստեր 217 2051
Մահվան դեպքեր 0 1

27.03.2020

  • Կայացվում են Պարետի N19՝ մարտի 24-ի N16 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և N20՝ մի շարք տնտեսվարողների նկատմամբ կրառվող սահմանափակումների մասին որոշումները։
  • Հանրապետության մարզերից ստացված տվյալների համաձայն` հեռավար կրթություն բոլորին հասանելի դարձնելու համար մոտ 21 հազար սարքավորման պահանջարկ կա:
  • ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի մամուլի ասուլիսը։
  • Էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Վարոս Սիմոնյանի և Նաիրա Մարգարյանի մամուլի ասուլիսը։
  • ԱԻՆ փոխնախար Արմեն Հարությունյանի և փրկարար ծառայության տնօրեն Վրեժ Գաբրիելյանի մամուլի ասուլիսը։
  • Ն. Փաշինյանը ուղիղ եթերով զանգահարում է ՀՀ քաղաքացիներին։
  • Ա. Թորոսյանը ուղիղ եթերով ներկայացնում նոր տվյալներ իրավիճակի վերաբերյալ։
  • ՊՆ-ն տեղեկացնում է, որ բանակում հայտնաբերվել է եւս 2 վարակակիր. ընդհանուր 5 վարակված զինծառայողներից ոչ մեկը չունի թոքաբորբ։
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 43 372
Առողջացածներ 0 28
Բացասական թեստեր 212 1834
Մահվան դեպքեր 0 1

26.03.2020

  • Կայացվում է Պարետի N18 որոշումը՝ մարտի 24-ի N16 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։
  • Կառավարության նիստում քննարկվել է կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը։
  • Կառավարությունը հաստատել է Կորոնավիրուսի հետևանքների հակազդման միջոցառումների համապարփակ ծրագիրն ու տնտեսական հետևանքների չեզոքացման 5 միջոցառումները։
  • ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մամուլի ասուլիսը։ Թորոսյանը հայտարարում է, որ թեստերի պակաս Հայաստանը չունի:
  • Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք։ 72-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն։
  • ՊՆ Դավիթ Տոնոյանը տեղեկացրեց, որ բանակում գրանցվել է վարակման 3 դեպք:
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 39 329
Առողջացածներ 10 28
Բացասական թեստեր 185 1622
Մահվան դեպքեր 1 1

25.03.2020

  • Կայացվում է Պարետի N17 որոշումը՝ մարտի 24-ի N14 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։ Որոշման համաձայն մինչև մարտի 31-ը դադարեցվում են ավտոբուսներով և միկրոավտոբուսներով միջմարզային կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները։
  • Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երրորդ միջոցառումը։ 
  • ԱԴ ընթացքում տեղաշարժվելու համար սահմանվում է տեղաշարժման թերթիկի օրինակը։
  • ԱՐՄՍՏԱՏ-ն իր www.armstat.am պաշտոնական կայքում առանձնացրել է «COVID-19» բաժին։
  • Ա. Թորոսյանը պատասխանում է ԱԺ-ում պատգամավորներին հետաքրքրող հարցերին։
  • ՀԾԿՀ-ն արտակարգ դրության ստեղծած իրավիճակը ճանաչել է կոմունալ վճարումներին խոչընդոտող ֆորս մաժոր։
  • Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջով ուղիղ հեռարձակմամբ ներկայացրեց հեռավար ուսուցման անցկացման նորությունները։
  •  Պարետը կոչ է անում մթերային խանութներին, սուպերմարկետներին մարտի 24֊ից առավոտյան 10։00֊12։00 ժամերն առանձնացնել միայն կենսաթոշակային տարիքի անձանց սպասարկելու համար։
  • Տ. Ավինյանը հայտնում է, որ Վեոլիա ջրի և ՀԵՑ-ի հետ արդեն իսկ նախնական պայմանավորվածություն կար, այսօր վերջնական պայմանավորվածություն կլինի նաև «Գազպրոմ Արմենիա» ընկերության հետ, և հենց այս պահից սկսած խնդիրները կլուծվեն, և բոլոր այն քաղաքացիները, նամանավանդ խոցելի խմբերի, որոնց տներում անջատումներ են եղել, կվերականգնվեն։
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 25 290
Առողջացածներ 2 18
Բացասական թեստեր 125 1437
Մահվան դեպքեր 0 0

24.03.2020

  • Կայացվում են Պարետի N14՝ ՀՀ ողջ տարածքում տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ կիրառվող սահմանափակումների վերաբերյալ, N15՝ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում հանրային ծառայության իրականացման նկատմամբ կիրառվող սահմանափակումների վերաբերյալ և N16՝ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում անձանց տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ որոշումները։ Պարետի որոշմամբ անձնական տրանսպորտային միջոցներով թույլատրվում է առավելագույնը 2 անձի տեղափոխումը՝ ներառյալ վարորդի։
  • «Հայփոստի» աշխատակիցները նպաստներն ու թոշակները կառաքեն շահառուների բնակարաններ։
  • Մշակվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երկրորդ միջոցառումը գյուղատնտեսության ոլորտի համար։
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը ժողովրդին։
  • ՀՀ Փոխվարչապետի խորհրդական Սուրեն Քրմոյանի ասուլիսը։ Քրմոյանը հայտնում է, որ ՀՀ կառավարությունը գործարկել է կորոնավիրուսի դեմ պայքարի միասնական տեղեկատվական հարթակ Covid19.gov.am կայքը
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 30 265
Առողջացածներ 14 16
Բացասական թեստեր 180 1312
Մահվան դեպքեր 0 0

23.03.2020

  • Կայացվում է Պարետի N17 որոշումը՝ մարտի 24-ի N14 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։
  • Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երրորդ միջոցառումը։
  • «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին 25.03.20թ. ժամը 18:00-ի դրությամբ մուտքերը կազմել են 512.607.314.8 դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը` 2582: 
  • ԱԴ ընթացքում տեղաշարժվելու համար սահմանվում է տեղաշարժման թերթիկի օրինակը։
  • ԱԺ-ում Վարչապետը պատասխանել է վարկային արձակուրդ տրամադրելու մասին հարցին։
  • Ա. Թորոսյանը պատասխանում է ԱԺ-ում պատգամավորներին հետաքրքրող հարցերին։
  • ՀԾԿՀ-ն արտակարգ դրության ստեղծած իրավիճակը ճանաչել է կոմունալ վճարումներին խոչընդոտող ֆորս մաժոր։
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 41 235
Առողջացածներ 0 2
Բացասական թեստեր 59 1132
Մահվան դեպքեր 0 0

 

22.03.2020

  • Կայացվում են Պարետի N10՝ մարտի 17-ի N1 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին, N11՝ մարտի 20-ի N7 որոշման մեջ լրացումներ կատարելու մասին և N12՝ ԻԻՀ և ՀՀ ՄԻՋԵՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ որոշումները:
  • Ա. Թորոսյանի ուղիղ եթերը՝ պացիենտների առողջական վիճակի վերաբերյալ: Նախարարը նշում է, որ հիվանդներից միայն 14-ի մոտ կա թոքաբորբ, և նրանցից 6-ը ինտենսիվ թերապիայի կարիք ունի։
  • Ն. Փաշինյանի ուղիղ եթերը՝ վերնագրված՝ «Մեր ռազմավարությունը պանդեմիայի պայմաններում»։ Վարչապետը նշում է, որ գրանցվել է ընդհանուր 194 դեպք, որոնց ավելի քան 70 տոկոսը կապված է Էջմիածնի ու երեւանյան արտադրամասի օջախների հետ։ Վարչապետը հայտնում է նաև, որ արտոնյալ վարկեր կտրամադրվեն աջակցության կարիք ունեցող ընկերություններին և գյուղացիական տնտեսություններին։
  • ԿԳՄՍ նախարարի համազգային ծնողական ժողովը։
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 4 194
Առողջացածներ 0 2
Բացասական թեստեր 32 1073
Մահվան դեպքեր 0 0

21.03.2020

  • Կայացվում են Պարետի N8՝ մարտի 20-ի N7 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին և N9՝ ՀՀ ողջ տարածքում կիրառվող սահմանափակումների վերաբերյալ որոշումները։
  • Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանի ասուլիսը: Հարությունյանը հայտնում է, որ եթե սովորական պայմաններում Երևանի   մետրոնպոլիտենը ունենում էր շուրջ 75․000 ուղևորափոխադրում, այս պահին ունենում է շուրջ 15․000, մոտ հինգ անգամ կրճատվել  է ուղևոների քանակը։ Նույն կերպ ավտոբուսներում՝ նախկինում 70․000 էր, հիմա 20․000 է։ 
  • Տ. Ավինյանը հայտնում է, որ արդեն գործում է պարետատան թեժ գիծը։ Աշխատակիցները 24֊ժամյա ռեժիմով կպատասխանեն պատասխանելու են հուզող բոլոր հարցերին։
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 30 190
Առողջացածներ 1 2
Բացասական թեստեր 68 1041
Մահվան դեպքեր 0 0

 

20.03.2020

  • Կայացվում է պարետի N7 որոշումը Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու առանձնահատուկ և անհետաձգելի համարվող դեպքերը սահմանելու վերաբերյալ։
  • Լրագրողական կազմակերպությունները հայտարարություն են տարածել արտակարգ դրության ժամանակ տեղեկատվության տարածումը կարգավորելու վերաբերյալ։
  • ՀՀ ԿԳՄՍՆ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնն իրականացնում է «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով արագացված դասընթաց, որին մասնակցության հայտ է ուղարկել շուրջ 4000 ուսուցիչ։
  • Վարչապետի գլխավորությամբ խորհրդակցություն տնտեսական հակաճգնաժամային միջոցառումների մասին։
  • Արայիկ Հարությունյանի, Արայիկ Խզմալյանի և Նարինե Խաչատուրյանի մամուլի ասուլիսը:
  • ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանի ասուլիսը:
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 24 160
Առողջացածներ 0 1
Բացասական թեստեր 65 973
Մահվան դեպքեր 0 0

19.03.2020

  • Կայացվում է Պարետի N6 որոշումը՝ Առանձին ապրանքների համար արտահանման ժամանակավոր սահմանափակումների մասին։
  • Կառավարությունը բիզնեսին աջակցություն ցուցաբերելու խոշոր փաթեթներ կգործարկի։
  • Մինչեւ օրվա ավարտը վարակվածների թիվը հասնում է 136-ի, որից 112-ը կապ ունեն Էջմիածնի ու Շենգավիթում արտադրամասի դեպքերի հետ:
  • Վարչապետը հավաստիացնում է, որ Հայաստանը պարենի եւ վառելիքի խնդիր չունի։
  • «Հետքի» հրապարակումից հետո «Էյչ-Էս-Բի-Սի»-ն դարձավ վերջին՝ 17-րդ բանկը, որը վարկային արձակուրդ տրամադրեց իր հաճախորդներին։
  • ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ասուլիսը։
  • Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի ասուլիսը:
  • ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի ասուլիսը:
  • Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի ասուլիսը։
Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 26 136
Առողջացածներ 0 1
Բացասական թեստեր 91 908
Մահվան դեպքեր 0 0

18.03.2020

  • Մարտի 18-ին ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պարետատան երկրորդ նիստը։ Քննարկվել են հետևյալ հարցերը։
  • Կայացվում են Պարետը N3 որոշումը մամուլի հետ կապերի պատասխանատու նշանակելու մասին, N4 որոշումը N1 որոշման մեջ լրացումներ կատարելու մասին և  N5 որոշումը՝ Հայաստանի Հանրապետություն մուտք գործելիս և Հայաստանի Հանրապետության վարչական սահմաններում կիրառվող սահմանափակումների վերաբերյալ։
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսում է կորոնավիրուսի կանխարգելման աշխատանքների մասին:
  • Ն. Փաշինյանը հարցազրույց է տալիս Շանթ հեռուստաընկերությանը
  • ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի ասուլիսը հեռավար կրթության կազմակերպման հետ կապված։
  • Կառավարության մամուլի կենտրոնում տեղի է ունենում ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանի և Հյուպատոսական վարչության պետ Արտակ Ավետիսյանի ասուլիսը։
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 32 110
Առողջացածներ 0 1
Բացասական թեստեր 58 817
Մահվան դեպքեր 0 0

17.03.2020

  • Կայացվում են Պարետի N1 որոշումը «Համաճարակաբանական լարված իրավիճակ ունեցող երկրների (տարածքների) ցանկը և անցակետով թույլատրվող մուտքի առանձնահատուկ դեպքերը սահմանելու մասին և N2 որոշումը ՀՀ ողջ տարածքում կիրառվող սահմանափակումների վերաբերյալ։
  • Արսեն Թորոսոյանը ուղիղ եթերի ընթացքում նշում է, որ հաստատված դեպքերի թիվն այս պահին 78 է։ Օրվա ավարտին կունենաք մոտ 600 մեկուսացված քաղաքացի։ օրվա ավարտին կունենաք մոտ 600 մեկուսացված քաղաքացի։
  • Ֆինանսների նախարարությունը բացում է գանձապետական հաշիվ ` կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման և հաղթահարմանն ուղղված Առողջապահության նախարարության միջոցառումներին աջակցելու նպատակով։
  • Նիկոլ Փաշինյանի ուղիղ եթերը արտակարգ դրության մասին։
  • ԿԳՄՍՆ-ն հանրակրթական դպրոցներում ուսումնական գործընթացն օնլայն կազմակերպելու նպատակով գործարկում է հեռավար կրթության հարթակ։
  • Մարտի 23-ին կայանալիք ԵՊՀ ռեկտորի ընտրություններն անորոշ ժամկետով հետաձգվում են։ 
  • Արցախում‌ ‌2‌ ‌քաղաքացի‌ ‌մեկուսացվում է‌ ‌Շուշիի‌ ‌հիվանդանոցում։
Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 33 78
Առողջացածներ 0 1
Բացասական թեստեր 103 759
Մահվան դեպքեր 0 0

16.03.2020

  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 17 45
Առողջացածներ 0 1
Բացասական թեստեր 155 656
Մահվան դեպքեր 0 0

15.03.2020

Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 8 28
Առողջացածներ 1 1
Բացասական թեստեր 38 501
Մահվան դեպքեր 0 0

14.03.2020

  • Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն կորոնավիրուսի տնտեսական ազդեցությանը հակազդելու վերաբերյալ։
  • Մարտի 14-ից 24-ը կասեցվում է Երևան-Թբիլիսի-Երևան միջազգային գնացքների երթևեկությունը:
  • Ն. Փաշինյանը ու Աննա Հակոբյանի թեստի պատասխանը բացասական է։
  • Հայ-վրացական սահմանի արգելքից մտահոգված՝ մեծ թվով ջավախքցիներ գիշերը հատել են սահմանը։
  • Հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումների անհրաժեշտությունը՝ առնվազն մինչև մարտի 23-ը փակ կլինեն ՀՀ ԿԳՄՍ, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող թատերական և համերգային կազմակերպությունները՝ թատրոնները, համերգասրահները, ինչպես նաև թանգարանները և գրադարանները։
  • Ա. Թորոսյանը ուղիղ եթերի ընթացքում նշում է, որ մինչ օրս ունենք մոտ 200 մեկուսացված անձ։
  • ԱԺ նախագահ Ա. Միրզոյանը հորդորում է դադարեցնել բազմամարդ հավաքներ կազմակերպելը։
  • Այս պահին ունենք հաստատված 20 դեպք, որից 13-ը Էջմիածին քաղաքի դեպքով։
Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 7 20
Առողջացածներ 0 0
Բացասական թեստեր 94 463
Մահվան դեպքեր 0 0

13.03.2020

  • Տեղի է ունեցել Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը։
  • Ն. Փաշինյանը հայտնում է, որ մարտի 1-ից Ծաղկաձորի «Գոլդեն Փելիսում» մեկուսացված 31 քաղաքացիներից 28-ը տուն կգնան, իսկ 2-ը կուղարկվեն «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց, քանի որ նրանց մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս:
  • Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ պայմանավորված ներկայիս իրավիճակով` «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը վերապրոֆիլավորվել է և այսուհետ սպասարկելու է միայն կորոնավիրուսային հիվանդության կասկածով և հաստատված պացիենտներին:
  • Վարչապետը հայտնում է, որ այս պահի դրությամբ ամենաակտիվ և թեժ կետը շարունակում է մնալ Էջմիածինը, Էջմիածնից մեկուսացված քաղաքացիների թիվը, ըստ էության, հասել է մոտավորապես 100-ի:
  • Դասերը մինչև մարտի 23-ը դադարեցնելու և հետագա անելիքների մասին ԿԳՄՍ նախարարի ուղիղ եթերը։
  • Կողմերի փոխադարձ համաձայնությամբ Հայաստանն ու Վրաստանը որոշել են մարտի 14-ի առավոտյան ժամը 08:00-ից սկսած 10 օրով ժամանակավորապես կասեցնել երկու երկրների միջև քաղաքացիների տեղաշարժը:
Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 7 13
Առողջացածներ 0 0
Բացասական թեստեր 98 369
Մահվան դեպքեր 0 0

12.03.2020

  • Տեղի է ունեցել Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը։ Իտալիայից Հայաստան վերադարձող քաղաքացիները կենթարկվեն 14-օրյա կարանտինային ռեժիմի
  • Ն. Փաշինյանը ընդհատում է արձակուրդը։ Վաղը մանկապարտեզները, դպրոցները, բուհերը չեն աշխատի։ Կառավարությունում կհրավիրվի խորհրդակցություն կորոնավիրուսի հետ կապված ընթացիկ իրավիճակը գնահատելու համար։
  • Արմենիա ավիաընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Գեւորգ Խաչատրյանը հայտնում է, որ Արմենիա ավիաընկերությունը կասեցնում է իր չվերթների գերակշիռ մասը մինչև ապրիլի 16-ը։
  • Էջմիածնի քաղաքապետը տեղեկություններ է հաղորդում էջմիածնում նշանդրեքի ու հետևանքների մասին։
  • ԿԲ-ն շրջանառությունից հանում է օգտագործված թղթադրամները՝ կորոնավիրուսի կանխարգելման համար։
  • Կորոնավիրուսի պատճառով Փաշինյանը չեղարկում է մի քանի պատվիրակությունների արտասահմանյան այցերը։
  • Առողջապահության նախարարությունը ներկայացնում է Կորոնավիրուսի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվության համար հատուկ էջը՝ www.ncdc.am/coronavirus
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 2 6
Առողջացածներ 0 0
Բացասական թեստեր 37 271
Մահվան դեպքեր 0 0

11.03.2020

  • Այսօր կորոնավիրուսի երեք նոր դեպք է գրանցվել։ Երկու հոգին ՀՀ քաղաքացի են, (45 եւ 27 տարեկան) մեկը՝ Իտալիայի (51 տարեկան) ով աշխատում Է Հայաստանում։ Երեքն էլ ժամանել են Իտալիայից:
  • ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ Կորոնավիրուսով վարակված պացիենտները հոսպիտալացված են ինֆեկցիոն հիվանդանոցում:
  • Ա. Թորոսյանի ուղիղ եթերը՝ Նոր կորոնավիրուսային հիվանդության 3 դեպքի վերաբերյալ։
  • ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը պատասխանում է կորոնավիրուսային հիվանդությանը վերաբերյալ հաճախ տրվող հարցերին։
Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 3 4
Առողջացածներ 0 0
Բացասական թեստեր 10 234
Մահվան դեպքեր 0 0

10.03.2020

  • ԱԳՆ հայտարարությունը նոր տիպի կորոնավիրուսի վերաբերյալ։
  • Մարտի 10-ին՝ տեղական ժամանակով 13:10-ին, Միլանից Երևան ժամանած ինքնաթիռով երկիր մուտք գործած 40 անձանցից որևէ մեկի մոտ վարակիչ հիվանդություններին բնորոշ ախտանշաններ՝ ջերմություն, տենդ, հազ չի արձանագրվել:
  • Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Զվարթնոց օդանավակայանում ծանոթացել է կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքներին:
  • Առողջապահության նախարարության կոչը՝ կորոնավիրուսից պաշտպանվելու վերաբերյալ։
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 0 1
Առողջացածներ 0 0
Բացասական թեստեր 15 224
Մահվան դեպքեր 0 0

09.03.2020

  • Տեղի է ունեցում Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի հերթական նիստը։
Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 0 1
Առողջացածներ 0 0
Բացասական թեստեր 7 209
Մահվան դեպքեր 0 0

08.03.2020

Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 0 1
Առողջացածներ 0 0
Բացասական թեստեր 8 202
Մահվան դեպքեր 0 0

07.03.2020

Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 0 1
Առողջացածներ 0 0
Բացասական թեստեր 12 194
Մահվան դեպքեր 0 0

06.03.2020

  • Հարավկովկասյան երկաթուղում ձեռնարկվում են կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված առաջնահերթ միջոցառումները։
  • Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիան Էրլոնին։ Վերջինս հայտնել է, որ Չինաստանի կառավարությունն առաջիկայում Հայաստանին կորոնավիրուսի ախտորոշման 1000 անվճար թեստ է նվիրելու:
  • Իրանում նոր տիպի կորոնավիրուսից ազգությամբ հայ ԻԻՀ քաղաքացի է մահացել։
  • «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանն իր ֆեյսուքյան էջով տեղեկացնում է, որ Ֆրանսիայում կորոնավիրուսի  տարածման զգալի աճով պայմանավորված՝ ավիաընկերությունը չեղարկել է Երևան-Լիոն-Երևան ուղղությամբ մի քանի չվերթներ:
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 0 1
Առողջացածներ 0 0
Բացասական թեստեր 7 182
Մահվան դեպքեր 0 0

05.03.2020

Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 0 1
Առողջացածներ 0 0
Բացասական թեստեր 13 175
Մահվան դեպքեր 0 0

04.03.2020

  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 0 1
Առողջացածներ 0 0
Բացասական թեստեր 13 162
Մահվան դեպքեր 0 0

 

03.03.2020

  • Մեր միակ հաստատված ախտորոշմամբ պացիենտի վիճակը նույնն է. նույնիսկ ջերմություն չունի: «Գոլդեն փելիսի» ժողովուրդը նույնպես լավ են:
  • Արսեն Թորոսյանը նշում է, որ Իրանի սահմանը փակ կլինի մինչև մարտի 24-ը։
  • Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբաս Բադախշան Զոհուրիին: Վերջիններս քննարկել են նոր կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը և ընթացիկ աշխատանքները` վիրուսի տարածումը կանխելու ուղղությամբ:
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 0 1
Առողջացածներ 0 0
Բացասական թեստեր 12 149
Մահվան դեպքեր 0 0

02.03.2020

  • Վարչապետի խոսքը կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստին։
  • Ն Փաշինյան իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ Հայաստանում կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովի նիստի ժամանակ մարտի 2-ի առավոտյան նշված 9 կասկածելի դեպքի թեստերի պատասխանների բացասական են եկել:
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 0 1
Առողջացածներ 0 0
Բացասական թեստեր 19 137
Մահվան դեպքեր 0 0

01.03.2020

  • Հայաստանում գրանցվում է կորոնավիրուսի առաջին դեպքը։ Վարակվածը փետրվարի 28-ին Իրանից ժամանած Հայաստանի 29-ամյա քաղաքացի է։
  • Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված երթը չեղարկվում է:
  • Արայիկ Հարությունյանը տեղեկացնում է, որ ուսումնական հաստատություններում գարնանային արձակուրդները կլինեն նախատեսվածից մի փոքր շուտ՝ մարտի 2-8-ը:
  • Ա. Թորոսյանը տեղեկացնում է, որ Կորոնավիրուսի գրանցման դեպքը հանրային առողջապահական վտանգ չի ներկայացնում և նշում, որ 31 անձ մեկուսացվել է Ծաղկաձորի «Գելդեն Փելիս» հյուրանոցում:
  • Ն. Թաշինյանի ուղիղ եթերը՝ Կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակի մասին, որի ընթացքում հայտարարում է հետևյալը՝ Կորոնավիրուսը ում շուննա, որ մի հատ էլ մեր կյանքում ինչ-որ պրոբլեմներ առաջացնի։
Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 1 0
Առողջացածներ 0 0
Բացասական թեստեր 0 118
Մահվան դեպքեր 0 0