Բլոգ

Քրոնիկոն

31.07.2020

  • Կայացվում են Պարետի N227-ԱN228-Ա և N229-Ա՝ մի շարք տնտեսվարողների նկատմամբ կրառվող սահմանափակումների մասին և N230-Ն՝ մայիսի 3-ի N63 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշումները։ Ուժը կորցրած է ճանաչվում N63 որոշման ենթակետը, որը սահմանում էր՝ «Յուրաքանչյուր օր ժամը 10։00-12։00-ը սպասարկվում են միայն կենսաթոշակային տարիքի անձինք՝ միաժամանակ ապահովելով վերջիններիս սպասարկումից առաջ խանութի սրահի ախտահանումը»։
  • Կառավարությունն օժանդակություն կցուցաբերի ռեստորանային բիզնեսին աշխատատեղերի պահպանման գործում։
  • Արձանագրվել է մահվան 11 դեպք: Պացիենտները եղել են 83 (տղամարդ), 79 (տղամարդ), 68 (տղամարդ), 60 (կին), 80 (կին), 69 (կին), 73 (կին), 54 (տղամարդ), 81 (կին), 73 (տղամարդ) և 41 (տղամարդ) տարեկան։ Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
  • Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք:
  • ՄԻՊ-ի և մի շարք ՀԿ-ների համագործակցությամբ կազմակերպվել է առցանց քննարկում «Հավաքների ազատությունը նոր տեսակի կորոնավիրուսային համաճարակի հիմքով հայտարարված արտակարգ դրության պայմաններում» թեմայով:
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 291 38841
Առողջացածներ 560 29557
Բացասական թեստեր 1629 126815
Մահվան դեպքեր 11 749