Արցախում ևս 2 քաղաքացում մոտ հաստատվել է նոր կորոնավիրուս։ Արցախում նոր կորոնավիրուսով հիվանդացել է 40 քաղաքացի, որից 26-ն արդեն բուժվել են, 14-ի առողջական վիճակը գնահատվում է բավարար:
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկացնում է, որ ս. թ. հունիսի 1-ին և հունիսի 2-ին կիրականացվեն Մինսկ-Երևան-Մինսկ և Երևան-Միներալնիե Վոդի-Երևան չվերթները։
Մայիսի 31-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել էկորոնավիրուսային հիվանդության 33 նոր դեպք: Այսպիսով մարզում ընդհանուր ունենք 528 հաստատված դեպք, որոնցից 241-ն` առողջացած, 7-ը` մահվան ելքով։
Ընդունվում են Պարետի N100և N99որոշումները՝ մի շարք տնտեսվարողների նկատմամբ կրառվող սահմանափակումների մասին
Արաբական Միացյալ էմիրություններում Հայաստանի դեսպանատունը տեղեկացնում է, որ հունիսի 5-ին ճամը 11:00-ին FlyDubai ավիաընկերության կողմից իրականացվելու է Դուբայ-Թբիլիսի չվերթը
Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 8 դեպք, տեղեկացնում էառողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը:
ՀՀ ոստիկանությունն արտակարգ ռեժիմով ծառայություն է իրականացնում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում։ Այնտեղ տեղակայվել են անցակետեր։
Կորոնավիրուսից մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ պացիենտները եղել են 68 (տղամարդ), 54 (կին), 70 (տղամարդ), 86 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:
Արսեն Թորոսյանը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում եմ, մասնակցում է կորոնավիրուսով պացիենտների ընդունմանն ու դուրս գրմանը։