Բլոգ

Քրոնիկոն

31.03.2020

  • Կայացվում են Պարետի N25` Չարենցավան համայնքում կիարռվող սահմանափակումների, N26՝ մարտի 31-ի N25 որոշումը ուժը կորցրած ճանաչելու և N27՝ ՀՀ տարածքում կիրառվող սահմանափակումների վերաբերյալ որոշումները։  Այսուհետ աշխատանքի գնացողնեը պետք է տեղեկանք ունենան գործատուի կողմից։ Համաձայն որոշման՝ հատուկ ռեժիմի իրականացումն ապահովելու նպատակով ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ոստիկանության կողմից սահմանված վայրերում մինչև 2020 թվականի ապրիլի 1-ը ժամը 14:00 տեղադրվում են հատուկ անցակետեր՝ անձանց ու տրանսպորտային միջոցների շարժը վերահսկելու նպատակով:
  • Նիկոլ Փաշինյանը և Ալեքսանդր Լուկաշենկոն քննարկել են կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակում փոխգործակցությանը վերաբերող հարցեր։
  • Տեղի է ունեցել կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը։
  • Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցի մամուլի ասուլիսը։ Նրա խոսքով՝ 46 երկրում գտնվում է Հայաստանի Հանրապետության մի քանի հարյուր քաղաքացի, որոնք ցանկանում եմ վերադառնալ Հայաստան։
  • ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի ասուլիսը։ Ավինյանի խոսքով, եթե մարդիկ հույս ունեն, որ արտակարգ դրության պահանջները խախտելու համար տուգանքի գումարները չեն գանձվելու, նման բան չի կարող ասել: Իրականացվելու են վարչական վարույթներ, եւ ամեն դեպքով կայացվելու է անհատական որոշում:
  • Ն. Փաշինյանը ուղիղ եթերով հայտնում է առնվազն 10 օրով խստացված սահմանափակումները երկարացնելու մտադրության մասին։ Փաշինյանը հայտնում է, որ ախտորոշված քաղաքացիների մեծ մասը՝ 424 անձ, նույնսիկ ջերմություն չունի։ 90 անձ թոքաբորբ ունի։ Թոքաբորբով հիվանդ մեր քաղաքացիներից 30-ը ծանր վիճակում են
  • Ոստիկանությունը տեղեկացնում է, որ մարտի 31-ին` ժամը 9-ից 18-ը, մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու փաստերով 357 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, իսկ Պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև մարտի 31-ի ժամը 18-ը՝ 3806 անձի նկատմամբ, 1909-ը՝ մայրաքաղաքում, 1897-ը՝ մարզերում։
  • Առանձնացվել են տարբեր վայրեր, որոնք կարող են արդյունավետ ծառայել մեր համաքաղաքացիների մեկուսացման համար, եթե նման անհրաժեշտություն կառաջանա։ Վայրերից մեկն է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը:
  • Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն իրազեկեց, որ մարզում գրանցվել է 2 վարակակիր. մեկն արտերկրից ժամանած վարորդն է, որը մեկուսացվել է սահմանը հատելուն պես, իսկ մյուսը Դիլիջանից է:
  • Արսեն Թորոսյանը հայտնեց, որ ունենք եւս 1 առողջացած պացիենտ: Առողջացածների թիվը դարձավ 31
  • Կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հեռախոսային խոսակցությունները վերահսկելու՝ կառավարության ներկայացրած օրինագիծը երկրորդ ընթերցմամբ չընդունվեց, քանի որ ընդդիմությունը չմասնակցեց քվեարկությանը: Այդուհանդերձ, օրվա ընթացքում գործադիրը նույն հարցով կրկին մտավ խորհրդարան, որտեղ ուշ երեկոյան իշխանական խմբակցությունը կարողացավ երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունել նախագիծը: 
  • Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտնեց, որ առաջիկա օրերին առողջապահական համակարգը համալրվելու է նոր սարքավորումներով՝ 100 շնչառական ապարատով, 60 հազար թեստով, այլ պարագաներով՝ դիմակներով, բժշկական հատուկ հագուստով, ակնոցներով եւ այլն։
  • Ամսի 31-ի լույս գիշերը Հնդկաստանից Երեւան ժամանեց հայկական «Atlantis European Airways»-ի օդանավը, որը Կալկաթայի տարհանել էր Հայոց մարդասիրական ճեմարանի 68 աշակերտներին ու նրանց մանկավարժներին:
  • Մարտի 31-ին Արցախի Հանրապետությունում մեկնարկած համապետական ընտրություններին, ինչպես ընտրելու իրավունք ունեցող բոլոր քաղաքացիները, այնպես էլ զինծառայողները այցելում են ընտրատեղամասեր՝ կատարելու իրենց քաղաքացիական պարտքը:
  • 2020 թվականի մարտի 31-ին տեղի ունեցող համապետական ընտրությունների հետ կապված, Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին տրամադրվել է 5.200 հատ դիմակ, 10.400 հատ ձեռնոց:
  • Պետական եկամուտների կոմիտեն ՀՀ ռեզիդենտ ֆինանսական կազմակերպություններին առաջարկում է` 2020թ․ 1-ին եռամսյակում (ըստ ամիսների)՝ վարկառուի (համավարկառուի) կողմից վճարված տոկոսների վերաբերյալ տեղեկանքների բնօրինակները  փոստային ծառայության միջոցով ներկայացնել Կոմիտե։
  • Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության իրավիճակով պայմանավորված՝ Արտաշատի բազմապրոֆիլ բժշկական կենտրոնը վերապրոֆիլավորվել է ինֆեկցիոն բժշկական կենտրոնի:
  • ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը Ֆեյսբուքի էջում ներկայացրել է Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերն ըստ Երևանի և մարզերի:
  • «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների համայնքի ներկայացուցիչները Շիրակի մարզպետարանին այսօր հանձնել են իրենց կողմից եռաչափ տպիչներով պատրաստված պաշտպանիչ դիմավահանները՝ մարզի բուժհաստատություններին աջակցելու նպատակով։ Շուրջ 150 դիմավահանները մարզպետարանի որոշմամբ կտրամադրվեն առողջության առաջնային օղակի աշխատակիցներին։
  • Այս պահի դրությամբ Լոռու մարզում ունենք կորոնավիրուսով վարակվածության 3 դեպք: Վարակված անձանց հետ շփում ունեցած կոնտակտավորների շրջանակը պարզված է, բոլորը մեկուսացված են:
  • Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը, Խաղաղության երկխոսություն ՀԿ-ն, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ կապված «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի հետ:
  • ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պարզաբանել է տանը մնալու անհրաժեշտությունը՝ նշելով, որ կորոնավիրուսի տարածման տեմպը կառավարությանը միայնակ կոտրել չի կարող, սակայն այն հնարավոր է կոտրել բոլորի համատեղ ջանքերով։
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 39 571
Առողջացածներ 1 31
Բացասական թեստեր 171 2700
Մահվան դեպքեր 0 3