30.07.2020
- Կայացվում են Պարետի N225-Ա և N226-Ա՝ մի շարք տնտեսվարողների նկատմամբ կրառվող սահմանափակումների մասին որոշումները։
- Կառավարությունը կփոխհատուցի սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուների կոմունալների վարձավճարները։
- Արձանագրվել է մահվան 10 դեպք: Պացիենտները եղել են 70 (կին), 65 (տղամարդ), 41 (տղամարդ), 61 (տղամարդ), 82 (տղամարդ), 79 (տղամարդ), 72 (տղամարդ), 63 (տղամարդ), 76 (կին) և 64 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
- Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք. 3-ը Ստեփանակերտում հաստատված օջախի կոնտակտավորներ են, 1 քաղաքացու մոտ էլ վարակը հայտնաբերվել է «Աղավնոե հսկիչ անցագրային կետում իրականացված ՊՇՌ նմուշառման հետևանքով:
- Ն. Փաշինյանը կառավարության նիստին անդրադառնում է կորոնավիրուսի հետ կապված իրավիճակին, նշելով որ հունիսի 11-ից հետո առաջին անգամ մենք ունենք ակտիվ դեպքերի 9000-ից պակաս դեպք, երեկվա դրությամբ դրական ախտորոշված և դեռ չառողջացած դեպքերը՝ 8877-ն են։
- Օգոստոսի 3-ից Վեդու բժշկական կենտրոնը կվերադառնա իր հիմնական աշխատանքին: ԲԿ-ն հունիսի 9-ից վերապրոֆիլավորվել էր ինֆեկցիոն հիվանդանոցի և սպասարկում էր կորոնավիրուսով վարակված հիվանդներին:
- Առողջապահության նախարարության պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ կորոնավիրուսային հիվանդությունից մահվան դեպք է գրանցվել բուժաշխատողի մոտ։
Օրվա ընթացքում | Ընդհանուր | |
Հաստատված դեպքեր | 354 | 38550 |
Առողջացածներ | 631 | 28997 |
Բացասական թեստեր | 1628 | 125186 |
Մահվան դեպքեր | 10 | 738 |