30.05.2020
- Մայիսի 30-ին Նյու Յորքից Ամստերդամ-Մինսկ-Երևան թռիչքով Հայաստան է ուղևորվում ՀՀ 15 քաղաքացի։
- Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկացնում է, որ մայիսի 31-ին կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ և Մոսկվա-Երևան չվերթները։
- Կայացվում են Պարետի N96, N97 և N98 որոշումները՝ մի շարք տնտեսվարողների նկատմամբ կրառվող սահմանափակումների մասին։
- Արձանագրվել է մահվան 7 դեպք: Պացիենտները եղել են 61 (կին), 82 (տղամարդ), 73 (տղամարդ), 70 (տղամարդ), 75 (տղամարդ), 76 (տղամարդ), 64 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:
- Մայիսի 30-ի ժամը 11:00-ի դրությամբ՝ Արցախում նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) վարակված 38 քաղաքացիներից 26-ն արդեն առողջացել են:
- Ճեպազրույց պարետատան նիստից հետո։
- Մայիսի 30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 79 հիվանդ է բուժվում, 24-ը Շիրակի մարզի բնակիչ է։
- Մայիսի 30-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 495 դեպք, որոնցից 241-ն` առողջացած, 7-ը` մահվան ելքով:
- Ղալթաղչիի Սուրբ Հովհաննես մատուռում նկատվում է մարդկանց մեծ կուտակում, որոշում է կայացվել արգելափակել մատուռ տանող ճանապարհները։
- ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետ-տեսուչները մայիսի 30-ին մշտադիտարկում են անցկացրել հանրապետության գյուղատնտեսական բոլոր շուկաներում:
- Արսեն Թորոսյանը հանդիպել է հանրապետության մի շարք բժշկական կազմակերպությունների վերակենդանացման բաժանմունքների ղեկավարներին։
Օրվա ընթացքում | Ընդհանուր | |
Հաստատված դեպքեր | 355 | 9282 |
Առողջացածներ | 69 | 3386 |
Բացասական թեստեր | 629 | 48783 |
Մահվան դեպքեր | 4 | 131 |