30.04.2020
- Կոմունալ վճարների օժանդակության միջոցառումները կառավարությունը կընդլայնի։
- Կառավարության հակաճգնաժամային միջոցառումների շրջանակում այս պահի դրությամբ բաշխվել է շուրջ՝ 54.9 մլրդ դրամ. ծրագրերից օգտվել են 22 հազար տնտեսվարող և 775 հազար ֆիզիկական անձ։
- վարչապետը կառավարության նիստում անդրադարձել է կորոնավիրուսային ընթացիկ իրավիճակին։
- Արձանագրվել է մահվան 1 դեպք: Իգական սեռի պացիենտը եղել է 27 տարեկան և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:
- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի մամուլի ասուլիսը։
- ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանի մամուլի ասուլիսը։
- Ն. Փաշինյանը ուղիղ եթերով զանգահարում է էլ. էներգիայի անջատումից տուժած քաղաքացիներին։
- Ն. Փաշինյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերը՝ «Կոմունալ ճգնաժամի ավարտը» վերնագրով: Որոշում է կայացվել, որ կառավարությունը 30 տոկոսով կփոխհատուցի այն սպառողների վարձավճարները, ովքեր ունեն 10001 դրամից մինչև 25 հազար դրամ էլեկտրաէներգիայի սպառում և 30 հազարից մինչև 40 հազար դրամ գազի սպառում:
- Ն. Փաշինյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերը՝ «Կոմունալ համերաշխության բանաձև» վերնագրով: Այն բաժանորդները, որոնք մարտ ամսին ունեցել են մինչև 3000 դրամ ջրի սպառում, կտրամադրվի մինչև 50 տոկոս աջակցություն։ Այս ծրագրի շահառուների թիվը 424.972 է։
- ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ներկայացրեց, թե ինչպես են կազմակերպվելու ընդունելության առաջիկա քննությունները:
- Կառավարությունն ապրիլի 30-ի նիստում հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 15-րդ միջոցառումը, որի նպատակն է բնապահպանական խնդիրներ լուծելու միջոցով գյուղատնտեսական ոլորտում ժամանակավոր աշխատատեղեր ստեղծելը:
- ՀՀ տարբեր մարզերում հեռավար ուսուցմանը մասնակցել է աշակերտների 85-90 տոկոսը։
Օրվա ընթացքում | Ընդհանուր | |
Հաստատված դեպքեր | 82 | 2138 |
Առողջացածներ | 48 | 977 |
Բացասական թեստեր | 970 | 20029 |
Մահվան դեպքեր | 1 | 33 |