Բլոգ

Քրոնիկոն

30.03.2020

  • Կայացվում են Պարետի N23՝ մարտի 24-ի N16 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և N24՝ մի շարք տնտեսվարողների նկատմամբ կրառվող սահմանափակումների մասին որոշումները։
  • Կառավարությունն աջակցություն կտրամադրի մի շարք ոլորտների աշխատակիցներին, հղի կանանց և աշխատանքից ազատվածներին. ընդունվել է հակաճգնաժամային ևս 3 նոր փաթեթ։
  • Գործարկվել է iUniversity հայկական առաջին համալսարանական առցանց հարթակը։
  • «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին 31.03.20թ. ժամը 18-30 -ի դրությամբ մուտքերը կազմել են 813.144.843.80դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը 3051: 
  • ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի մամուլի ասուլիսը։
  • Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանի մամուլի ասուլիսը։ Ս. Սաֆարյանը նշում է, որ Հայաստանում առաջին եռամսյակում զբոսաշրջիկների այցելությունների նվազում է եղել, 175 հազար զբոսաշրջիկ չի այցելել երկիր։
  • Կառավարության նիստում անդրադարձ է կատարվել կորոնովիրուսով վարակվածների առողջական վիճակին։
  • Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում ԵՄ-ն Արեւելյան գործընկերության անդամ երկրներին, այդ թվում՝ Հայաստանին, հատակցնելու է 140 միլիոն եվրո աջակցություն:
  • Մարտի 29-ի տվյալներով՝ Արարատի մարզում կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասել է 85-ի: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերով ասել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:
  • Կորոնավիրուս է ախտորոշվել ևս մեկ զինծառայողի մոտ, վիրուսով վարակված զինծառայողների թիվը հասավ 6-ի:
  • ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց քաղաքացիների տեղորոշմանը, հեռախոսազանգի տևողությանը և քանակին հասանելիություն տվող փաթեթը:
  • Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության եւս մեկ նախագիծ, որը վերաբերում է կորոնավիրուսով հիվանդացության մահերի դեպքերում դիահերձումն արգելելուն::
  • Նոր Կորոնավիրուսի (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով առողջապահական համակարգին աջակցություն ցուցաբերելու համար ՀՀ ԲՏԱ նախարարությունը հայտարարում է թոքերի օդափոխման սարքերի նախագծման, իրականացման, ամբողջական կամ մասնակի արտադրության գաղափարների և առաջարկների հավաքագրման մասին:
  • ԱԺ-ում քննարկման է դրվել բաժնետիրական ընկերությունների որոշումներն առցանց ընդունելու մասին հարց:
  • Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նամակ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին։ Նախագահ Սարգսյանը Չինաստանի նախագահին շնորհավորել է նոր տիպի կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում արձանագրված մեծ առաջընթացի առթիվ:
  • Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի (շուրջ 2000 աշխատակից) եռամսյա պարգեւավճարներից` մարտ ամսվա պարգեւավճարների ֆոնդը ամբողջությամբ՝ շուրջ 130 միլիոն դրամ, կփոխանցվի համայնքային ենթակայության բուժհիմնարկների աշխատակիցներին, որոնք պայքարում են կորոնավիրուսի վարակի դեմ։
  • Հունվարի 31-ից մինչև մարտի 29-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը 519 զանգ է ստացել կորոնավիրուսի վերաբերյալ:
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 50 532
Առողջացածներ 0 30
Բացասական թեստեր 317 2529
Մահվան դեպքեր 0 3