29.07.2020
- Կայացվում են Պարետի N222-Ա, N223-Ա և N224-Ա՝ մի շարք տնտեսվարողների նկատմամբ կրառվող սահմանափակումների մասին որոշումները։
- Արձանագրվել է մահվան 5 դեպք: Պացիենտները եղել են 75 (տղամարդ), 83 (տղամարդ), 90 (կին), 83 (տղամարդ) և 55 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
- Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 11 նոր դեպք՝ 1-ական Մարտակերտում և Այգեստանում, 9-ը՝ Ստեփանակերտում:
- Պարետատան նիստից հետո ճեպազրույց՝ վարչապետ Փաշինյանի մասնակցությամբ: Ա. Թորոսյանը հայտնում է, որ Հայաստանում արձանագրվել է COVID-19-ի կրկնավարակման մի քանի դեպք։
- Հայաստանում, կարելի է համարել, որ կորոնավիրուսի համաճարակի պիկը եղել է հուլիսի 6-ին, պարետատան նիստից հետո հրավիրված ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Օրվա ընթացքում | Ընդհանուր | |
Հաստատված դեպքեր | 259 | 38196 |
Առողջացածներ | 542 | 28366 |
Բացասական թեստեր | 1115 | 123558 |
Մահվան դեպքեր | 5 | 728 |