Բլոգ

Քրոնիկոն

29.06.2020

  • Կայացվում են Պարետի N160-Ա, N161-Ա և N162-Ա որոշումները՝ մի շարք տնտեսվարողների նկատմամբ կրառվող սահմանափակումների մասին։
  • Արձանագրվել է մահվան 10 դեպք: Պացիենտները եղել են 59 (կին), 74 (տղամարդ), 82 (կին), 43 (տղամարդ), 65 (կին), 80 (կին), 74 (կին), 87 (կին), 73 (կին) և 46 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
  • Հունիսի 29-ի ժամը 11:00-ի դրությամբ՝ Արցախում նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) վարակված 118 քաղաքացիներից 87-ն առողջացել են: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1921 թեստավորում: Այս պահի դրությամբ՝ մեկուսացված է 56 քաղաքացի:
  • Պարետատան նիստից հետո ճեպազրույց՝ վարչապետ Փաշինյանի մասնակցությամբ։
  • Ատոմ Ջանջուղազյանի, Բաբկեն Թունյանի և Սուրեն Թովմասյանի մամուլի ասուլիսը։
  • «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի վարակաբան Նաիրա Ստեփանյանը Հրայր Թամրազյանի «Կիրակնօրյա վերլուծականի» շրջանակներում հայտնեց, որ վերջին 3 օրերի ընթացքում «համեմատաբար թեթևացած հոսք» է արձանագրվել:
  • Արցախում տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումների փաստացի շահառու է հանդիսացել 1447 հարկ վճարող` 76.7 մլն դրամ գումարի չափով:
  • Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանը վարակվել է կորոնավիրուսով: 
  • Հայաստանի Հանրապետությունում հունիսի 29-ի դրությամբ նոր տիպի կորոնավիրուսով վարակված անձանցից 123-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, իսկ 529-ինը՝ ծանր։
  • Արտակարգ դրության կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է 52476 արձանագրություն, իսկ հունիսի 28-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման 1327դեպք։
  •  «Մարի Իզմիրլյան» մանկատանը կորոնավիրուսով բոլոր վարակվածներն առողջացել են։
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 736 24645
Առողջացածներ 205 13116
Բացասական թեստեր 1329 84528
Մահվան դեպքեր 6 426