Բլոգ

Քրոնիկոն

29.04.2020

  • Կայացվում է Պարետի N61 որոշումը՝ ապրիլի 17-ի N43 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ։
  • Արձանագրվել է մահվան 2 դեպք: Պացիենտները եղել են 47 և 69 տարեկան: Նրանցից մեկն ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:
  • ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի մամուլի ասուլիսը։
  • ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայտարարեց, որ այսուհետ Ռուսաստանից դեպի Հայաստան իրակացվելիք թռիչքների համար քաղաքացիները պետք է վճարեն:
  • Խորհրդարանն ընդունեց «2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություն կատարելու Կառավարության օրենսդրական առաջարկը: Այս փոփոխությամբ առաջարկվում է 160 միլիարդ դրամով բյուջեի դեֆիցիտը (պակասորդը) մեծացնել` համավարակի տնտեսական հետևանքները չեզոքացնելու համար:
  • Հայաստանում և Սփյուռքում եկեղեցականության շրջանում կորոնավիրուսով վարակվածության որևէ դեպք չի արձանագրվել:
  • Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը 2020-ին տեղի կունենա նոյեմբերի 1-8-ը:
  • Հանրապետության ամբողջ տարածքում ԱԻՆ-ը շարունակում է բնականոն դարձած վարակազերծման գործընթացը։Ապրիլի 21-28-ը փրկարարներն 3055 անգամ ախտահանում են իրականացրել. 487-ը՝ Երևանում, 2568-ը՝ մարզերում։
  • Հայաստանը 3 օրով Վրաստանի քաղաքացիների համար կբացի ցամաքային սահմանը։
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 134 2056
Առողջացածներ 29 929
Բացասական թեստեր 802 19059
Մահվան դեպքեր 2 32