Բլոգ

Քրոնիկոն

28.07.2020

  • Կայացվում են Պարետի N221-Ա՝ մի շարք տնտեսվարողների նկատմամբ կրառվող սահմանափակումների մասին, N220-Ն՝ հունիսի 2-ի N104 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և N219-Ն՝ մարտի 18-ի N5 որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին որոշումները։
  • Արձանագրվել է մահվան 4 դեպք: Պացիենտները եղել են 83 (կին), 64 (կին), 84(տղամարդ) և 68 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
  • Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 նոր դեպք, ինչը կապակցված է Մարտակերտում հաստատված օջախի հետ: Ապաքինվել է կորոնավիրուսով հիվանդ 1 քաղաքացի:
  • «Մուրացան» համալսարանական մանկական հիվանդանոցում 145 երեխա հաղթահարել է կորոնավիրուսային համաճարակը, որոնցից 59-ը՝ 0-2 ամսական։
  • 2021-2023թթ․ պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրում համավարակով պայմանավորված մակրոտնտեսական կանխատեսումները վերանայվել են։
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 308 37937
Առողջացածներ 467 27824
Բացասական թեստեր 1545 122443
Մահվան դեպքեր 4 723