28.06.2020
- Արձանագրվել է մահվան 7 դեպք: Պացիենտները եղել են 82 (տղամարդ), 63 (կին), 66 (կին), 84 (կին), 96 (կին), 67 (տղամարդ) և 67 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
- Արցախում նոր կորոնավիրուսային վարակը հաստատվել է ևս 3 քաղաքացու մոտ, ովքեր միևնույն ընտանիքի անդամներ են, ապրում են Շուշիի շրջանում, և որպես նախկինում հաստատված վարակի օջախի կոնտակտավորներ՝ նախապես մեկուսացված էին:
- Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում` կոչ անելով սահմանափակել մեր ոչ կենսական շփումները, այցերը, միջոցառումները, հանդիպումները։
- Հունիսի 28-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 28 նոր դեպք, եւս 8 հոգի առողջացել է, արձանագրվել է մահվան 1 նոր դեպք։
Օրվա ընթացքում | Ընդհանուր | |
Հաստատված դեպքեր | 482 | 25127 |
Առողջացածներ | 181 | 13297 |
Բացասական թեստեր | 916 | 85444 |
Մահվան դեպքեր | 7 | 433 |