Բլոգ

Քրոնիկոն

28.05.2020

  • Արձանագրվել է մահվան 7 դեպք: Պացիենտները եղել են 72 (տղամարդ), 42 (կին), 59 (տղամարդ), 66 (տղամարդ), 65 (կին), 64 (տղամարդ), 56 (կին) տարեկան: Վերջինից բացի, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:
  • ԱՆ-ում տեղի է ունեցել Հայաստանում համաճարակային իրավիճակի վերաբերյալ քննարկում, որը վարել է նախարար Արսեն Թորոսյանը:
  • ԱՆ-ն ներկայացրեց ուղեցույց, թե ինչպես պետք է իրականացվի կորոնավիրուսային հիվանդության թեթեւ դեպքերի տնային բուժումը։
  •  
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 460 8676
Առողջացածներ 10 3307
Բացասական թեստեր 651 47366
Մահվան դեպքեր 7 120