Կայացվում են Պարետի N21՝ տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ կիրառվող ժամանակավոր սահմանափակումների վերաբերյալ և N22՝ մի շարք տնտեսվարողների նկատմամբ կրառվող սահմանափակումների մասին որոշումները։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ։ Երկու երկրների կառավարությունների ղեկավարները քննարկել ենՀայաստանի եւ Ռուսաստանի միջեւ բեռնափոխադրումների կազմակերպման գործընթացը՝ հաշվի առնելով ՌԴ-ի կողմից սահմաններին նոր սահմանափակումներ կիրառելու որոշումը։
ՀՀ ԱԳՆ հայտարարությունընոր տիպի կորոնավիրուսի տարածման կանխարգելման շրջանակներոմ ներդրված սահմանափակումների վերաբերյալ։ Նշվում է, որ, քանի որ ռուսական ավիափոխադրողները այլ երկրներից Ռուսաստան են տեղափոխում միայն սեփական քաղաքացիներին, ՀՀ քաղաքացիները Ռուսաստանի տարածքով Հայաստան վերադառնալու խնդիրների են բախվել։
Ն. Փաշինյանը ուղիղ եթերով զանգահարում է ՀՀ քաղաքացիներին։
Ն. Փաշինյանի ուղիղ եթերը՝ ՌԴ կառավարության՝ բեռնափոխադրումների հետ կապված որոշման մասին։
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնում է, որ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում մահացել է կորոնավիրուսով վարակված ևս երկու մարդ՝ 55-ամյա կին և 73-ամյա տղամարդ:
ԱՄՆ-ի պետքարտուղարությունը և Միջազգային զարգացման գործակալությունը նախատեսում են Հայաստանին տրամադրել 1.1 միլիոն ԱՄՆ դոլար:
Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բոլոր հաստատությունների աշխատակիցները կվճարվենլրիվ աշխատավարձի չափով՝ հարկադիր պարապուրդում եղած ողջ ժամանակահատվածի համար։
Արցախի Հանրապետությունում առողջապահական համակարգում պլանային վիրահատությունները ժամանակավորապես կասեցվել են:
Հայատարարություն է տարածվում, ըստ որի Առողջապահության նախարարությանն անհրաժեշտ են վարորդներ: