Բլոգ

Քրոնիկոն

27.08.2020

  • Արձանագրվել է մահվան 5 դեպք։ Պացիենտները եղել են 53 (կին), 55 (կին), 65 (տղամարդ), 65 (կին) և 72 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
  • Արցախում նոր կորոնավիրուսային վարակը (COVID-19) հաստատվել է 3 քաղաքացու մոտ:
  • Առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային հիվանդության թեստավորումների տվյալները` ըստ լաբորատորիաների։
  • Արտակարգ դրությունը չերկարաձգելու նպատակով կառավարությունը փոփոխություններ և լրացումներ կատարեց մի շարք օրենքներում։
  • ԲՀԿ-ՀՅԴ-«Հայրենիք» աշխատանքային խումբը որոշել է մշակել արտակարգ դրության իրավական ռեժիմի խախտման պատճառով կիրառված տուգանքները չեղարկելու (համաներելու) մասին նախագիծ, որն առաջիկայում Ազգային ժողովում շրջանառության մեջ կդնի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը:
  • Ինքնամեկուսացման կանոնները խախտելու համար մինչ 2020 թվականի հուլիսի 8-ը կազմվել է 137 արձանագրություն, որոնցից 106-ով կայացվել է վարչական տուգանք նշանակելու մասին որոշում, իսկ դիմակ չդնելու համար կազմվել է 65.585 արձանագրություն, որոնցից 19.876-ով կայացվել են վարչական տուգանք նշանակելու մասին որոշումներ։
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 181 43751
Առողջացածներ 276 37264
Բացասական թեստեր 1565 158802
Մահվան դեպքեր 5 869